Սեղմել Esc փակելու համար:
{06.04.2018 - 13.02.2019} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{06.04.2018 - 13.02.2019} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.04.2018  -ից մինչեւ   13.02.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

041.0624.071099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 624

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 7-ի N 624

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների (այսուհետև` բարեփոխումներ) ծրագրի իրականացումը և վերահսկում դրա կատարումը:

2. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Հանձնաժողովն իր գործունեության համար հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

5. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:

i

Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավարն ի պաշտոնե հանձնաժողովի քարտուղարն է:

Հանձնաժողովի նախագահն ու անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

(5-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

6. Հանձնաժողովն ունի ձևաթուղթ:

i

(6-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

 

II. Հանձնաժողովի հիմնական խնդիրները և

գործառույթները

 

7. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

i

ա) բարեփոխումների վերաբերյալ որոշումների նախագծերի նախապատրաստումը և սահմանված կարգով հաստատումից հետո դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

բ) բարեփոխումների ծրագրային միջոցառումների իրականացումն ապահովող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկումը, մեթոդաբանական ուղեցույցերի ընդունումը.

գ) բարեփոխումների ընթացքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին հաշվետվություններ ներկայացնելը.

դ) բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքի հրապարակայնության ապահովումը.

ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

(7-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

8. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`

i

ա) պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից ու կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր, վիճակագրական և այլ փաստաթղթեր.

բ) նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների իրականացման ժամանակացույցը.

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

դ) կազմակերպում է բարեփոխումներին նվիրված սեմինարներ, հեռուստահաղորդումներ և այլ քննարկումներ.

ե) հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավում է գիտական հիմնարկների, ինչպես նաև առանձին գիտնականների ու մասնագետների, պետական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

(8-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

 

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

9. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով:

i

(9-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

i

10. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել այլ անձինք:

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել հեռուստակոնֆերանսի, էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:

(10-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

i

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի նախագահն ստորագրում է հանձնաժողովի որոշումները:

Եթե հանձնաժողովի որևէ անդամ հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ գրավոր կարծիք, ապա այն կցվում է հանձնաժողովի որոշմանը:

(11-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

12. Հանձնաժողովի նախագահը`

i

ա) ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ձևը և հաստատում օրակարգը.

գ) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

դ) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

ե) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումն ու հրապարակայնությունը.

զ) վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

է) հանձնաժողովի կողմից քննարկվող և ընդունվող որոշումների կապակցությամբ հանձնաժողովի անդամների միջև սկզբունքային տարաձայնության առկայության դեպքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին.

ը) (ը ենթակետն ուժը կորցրել է 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

i

12.1. Հանձնաժողովի անդամներից մեկը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը փոխարինում է հանձնաժողովի նախագահին` նրա բացակայության ժամանակ:

(12.1-ին կետը լրաց. 13.02.2019 թիվ 127-Ա որոշում)

13. Հանձնաժողովի քարտուղարը.

ա) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում լուծում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերը.

բ) հրավիրում է հանձնաժողովի նիստի մասնակիցներին և ապահովում նրանց մասնակցությունը նիստին.

գ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև որոշումների նախագծերը.

դ) կատարում է հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարականները:

14. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն`

ա) հանձնաժողովի նիստից առնվազն չորս օր առաջ առաջադրելու հարցեր հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև հայտնելու իրենց կարծիքն օրակարգի վերաբերյալ.

բ) ծանոթանալու հանձնաժողովի արձանագրություններին.

գ) ներկայացնելու հատուկ կարծիք հանձնաժողովի որոշումների վերաբերյալ:

15. Հանձնաժողովի անդամները պարտավոր են`

ա) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

բ) պատշաճորեն կատարել հանձնաժողովի նիստում իրենց տրված հանձնարարականները.

գ) կատարել հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարականները:

Հանձնաժողովի անդամներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ:

16-22. (16-22-րդ կետերն ուժը կորցրել են 05.04.18 թիվ 335-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.10.1999
N 624
Որոշում