12/12/2019 - 15/02/2021
040.1471.261214
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2014 թվականի N 1471-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 655-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշումը:
i
3. Լիցենզիայի ներդիր ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն մինչև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար հաջորդ հերթական պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը դեղին հիմնագույնի համարանիշները հանձնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանում` սպիտակ հիմնագույնի համարանիշներն ստանալու համար, իսկ իրենց պատկանող ավտոմոբիլներին ամրացված սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, ինչպես նաև ներդիրը, պետք է ներկայացնեն լիցենզավորող մարմին` նոր ներդիր հատկացնելու և ներդիրում տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված սակաչափիչի (տաքսամետր) մակնիշը, անհատականացման համարը և սպիտակ հիմնագույնի համարանիշները նշելու համար:
(3-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն որոշում)
i
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` հերթական լիցենզիայի տրամադրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն տրամադրել համապատասխան համայնքին` վերջինիս կողմից նախապես ներկայացված էլեկտրոնային փոստի միջոցով, ընդ որում, լիցենզիայի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է կազմակերպության գտնվելու վայրի, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի հաշվառման վայրի համայնքին:
(4-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն որոշում)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի և 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 10-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 11-ի
N 1471-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պայմանները և դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա (այսուհետ միասին նաև` կազմակերպություն):
i
3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպությունները, հաշվառված անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք ունեն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կարող է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնել միայն մեկ ավտոմոբիլով:
(3-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
i
5. Լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
6. Պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերենով:
II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
i
7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 1 ձևի:
8. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
9. Կազմակերպության կողմից իրականացվող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ` ներդիր): Լիցենզիան տրամադրվում է ներդիրի հետ միասին:
i
10. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է հայտ` համաձայն N 2 ձևի, սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը, հայտարարություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ, 243-րդ, 244-րդ, 377-րդ հոդվածներով սահմանված արարքների համար դատապարտված չլինելու կամ դատապարտված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդություններով չտառապելու մասին, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց` համաձայն N 3 ձևի:
(10-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1338-Ն որոշում)
11. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի`
1) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը.
2) ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում օրինականությունը հաստատող և հերթական փորձարկումները հավաստող փաստաթղթի պատճենը.
4) ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչն որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված.
5) ֆիզիկական անձի դեպքում նաև ֆիզիկական անձի անձնագրի և վարորդական վկայականի պատճենները:
11.1. Հայտատուն սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես բնօրինակները վերադարձվում են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո բնօրինակները վերադարձվում են հայտատուին` լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ:
(11.1-ին կետը լրաց. 13.08.2020 թիվ 1338-Ն որոշում)
i
12. Լիցենզավորող հանձնաժողովի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և դրանց համապատասխանության դեպքում պատրաստում է լիցենզիա և (կամ) ներդիր և հանձնում է կազմակերպությանը: Ընդ որում, ներդիրում նշվում է տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված սակաչափիչի (տաքսամետր) մակնիշը և անհատականացման համարը:
13. Ներդիրը տրվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլի վարորդի նստատեղից դեպի դիմապակու ներքևի աջ անկյունում փակցնելու համար:
i
14. Ներդիրը պատրաստվում է քարտի ձևով: Ներդիրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
(14-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն որոշում)
15. Ներդիրն ուժի մեջ է, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել):
16. Պարտադիր պահանջներից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:
17. Արգելվում է ներդիրի փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլին:
18. Կազմակերպության կողմից որևէ ավտոմոբիլով այլևս ուղևորափոխադրումներ չիրականացնելու դեպքում կազմակերպությունը տվյալ ավտոմոբիլին հատկացված ներդիրը հանձնում է լիցենզավորող մարմին:
19. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:
III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
20. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`
1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).
2) տանիքին` «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշան.
3) ուղեսրահում` տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվություն (կազմակերպության անվանումը (բացառությամբ ֆիզիկական անձանց), հեռախոսահամարը, վարորդի անունը, ազգանունը).
4) թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակ, որն առնվազն պետք է ներառի` ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):
21. Տաքսամետրը (սակաչափիչ) պետք է ստուգաչափվի կոնկրետ ավտոմոբիլի համար, կնքվի և ամրացվի այդ ավտոմոբիլին:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
22. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված կազմակերպությանը պատշաճ ձևով հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:
i
23. Լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիքով:
(23-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն, 05.12.2019 թիվ 1720-Ն որոշումներ)
24. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:
25. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին լիազոր մարմին են ներկայացվում կազմակերպությանը տրամադրված լիցենզիայի բնօրինակը և ներդիրները:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ
26. Լիցենզիայի և ներդիրի (ներդիրների) ստացման մասին հայտերը մերժվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե`
1) ներկայացված փաստաթղթերի համաձայն ավտոմոբիլները չեն համապատասխանում սույն կարգի 20-րդ կետով սահմանված պահանջներին.
2) կազմակերպության համապատասխան վարորդը չի համապատասխանում սույն կարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին.
3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տուրքը չվճարելը:
Ձև N 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու _____________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ
ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)
Գտնվելու վայրը _______________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ
կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը)
Կազմակերպության պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական
հաշվառման համարը (ֆիզիկական անձի դեպքում չի լրացվում) ________________
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
փոխադրումներ իրականացնելու համար:
._.
._. Կից ներկայացվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
ուղևորափոխադրումների կազմակերպման համար պետական տուրքի վճարման
անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից
գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը
(ֆիզիկական անձի դեպքում չի ներկայացվում)
._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.
._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.
(Լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):
Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ
իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց
կատարումը:
Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:
Հայտատու _______________________________________________________
(պաշտոնը)
_________________________ _____________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
_____ __________________ 20 թ.
(1-ին ձևը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն, 05.12.2019 թիվ 1720-Ն որոշումներ)
Ձև N 2
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել __________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու նպատակով:
Հայտատու_____________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ
ֆիզիկական անձի բնակության վայրը)
_____________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկություններ ___________________________________________
_____________________________________________________________________
Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:
Հայտատու _________________ ________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _______________ 20 ____թ.
Ձև N 3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը ____________________________________, պետական գրանցման (հաշվառման) համարը (ֆիզիկական անձի դեպքում չի լրացվում)
_______________________________
Հայտարարում եմ, որ ___________________________ Հայաստանի Հանրապետության
(վարորդի անունը, ազգանունը,
անձնագրի սերիան)
քրեական օրենսգրքի 242-րդ, 243-րդ, 244-րդ, 377-րդ հոդվածներով սահմանված արարքների համար դատապարտված չեմ կամ դատապարտված լինելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատվածությունս հանված կամ մարված է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդություններով չեմ տառապում:
_______________________________ _________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
_______ _______________ 20 թ.
(ամիսը, ամսաթիվը)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 11-ի
N 1471-Ն որոշման
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԾ (ՏՖ) N 00000
Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
ուղևորափոխադրումների կազմակերպման (իրականացում)
_____________________________________________________________________
(նշվում է` ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով
ուղևորափոխադրումների իրականացում կամ անհատ ձեռնարկատերերի և
կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
ուղևորափոխադրումների կազմակերպում)
Տրվում է _____________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ
ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի)
______________________________________________________________________
(գտնվելու (բնակության) վայրը)
Լիցենզիայի գործողության
ժամկետը անժամկետ
Լիցենզիան տալու ամսաթիվը ___ ________ 20 թ.
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարար _________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(2-րդ հավելվածը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն, 05.12.2019 թիվ 1720-Ն որոշումներ)