Սեղմել Esc փակելու համար:
{27.04.2020 - 15.01.2021} ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{27.04.2020 - 15.01.2021} ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.04.2020  -ից մինչեւ   15.01.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

27/04/2020-15/01/2021

040.0498.270418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2018 թվականի N 498-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 26-ի

N 498-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

i

2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունների քննարկումն է, դրանց վերաբերյալ ամփոփ եզրակացություններ կազմելը և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը:

(2-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

i

4. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:

(4-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

i

(5-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

i

7. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

8. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:

i

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարի կողմից տրամադրվում են հանձնաժողովի ղեկավարին և անդամներին` թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստացվելուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում:

(9-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

i

10. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի ղեկավարի որոշմամբ` նրա անդամներից որևէ մեկը:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:

12. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է նիստին ներկա գտնվող անդամների և հանձնաժողովի ղեկավարի կողմից:

13. Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները: Քննարկումների ընթացքում հանձնաժողովը կարող է դիմել պետական կառավարման համակարգի մարմիններին անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով:

i

(13-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

14. Քննարկումների արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ, որոնք հանձնաժողովի ղեկավարի և անդամների կողմից ստորագրվելուց հետո սույն կարգի 12-րդ կետով սահմանված արձանագրության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունների հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(14-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

i

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2018
N 498-Ն
Որոշում