Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2021 - 31.01.2024} «ՀԵՌԱԽՈՍԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2021 - 31.01.2024} «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2021  -ից մինչեւ   31.01.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2019 թվականի թիվ 09-Ն

 

i

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)

2. Հաստատել «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)

 

Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Կայանները և դրանց ունակությունը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                      |Տողի   |Չափի   |Ընդա-|որից`|

|                                         |ծածկա- |միավորը|մենը |քաղա-|

|                                         |գիրը   |       |     |քային|

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|                 Ա                       |   Բ   |   Գ   |  1  |  2  |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Հեռախոսային կայանների քանակը             |110    |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110 տողից` էլեկտրոնային                  |110.1  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110 տողից` հեռախոսային կայանների և       |110.2  |համար  |     |     |

|ենթակայանների ընդհանուր ունակությունը    |       |       |     |     |

|մոնտաժված                                |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110 տողից` հեռախոսային կայանների և       |110.3  |-»-    |     |     |

|ենթակայանների ընդհանուր ունակությունը    |       |       |     |     |

|զբաղված                                  |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110.2 տողից` էլեկտրոնային հեռախոսային    |110.2.1|-»-    |     |     |

|կայանների ունակությունը                  |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110.3 տողից` էլեկտրոնային հեռախոսային    |110.3.1|համար  |     |     |

|կայանների ունակությունը                  |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110.2 տողից` ավտոմատ միջքաղաքային        |110.2.2|-»-    |     |     |

|հեռախոսային ցանց ելք ունեցող միջազգային  |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|միջքաղաքային                             |110.2.3|-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110.2.2 և  110.2.3 տողերից` սարքավորված  |110.4  |-»-    |     |     |

|համարի ավտոմատ որոշման սարքավորումներով  |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Արբանյակային կապի կայաններ               |120    |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի կայանների քանակը    |130    |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակը|140    |հատ    |     |X    |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների       |150    |կվտ    |     |X    |

|ընդհանուր անվանական հզորությունը         |       |       |     |     |

._____________________________________________________________________.

 

Բաժին 2. Ապարատների և բաժանորդների քանակը

 

.___________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը               |Տողի   |Չափման  |Ընդամենը|որից` |

|                                  |ծածկա- |միավորը |        |քաղա- |

|                                  |գիրը   |        |        |քային |

|__________________________________|_______|________|________|______|

|                   Ա              |   Բ   |   Գ    |   1    |   2  |

|__________________________________|_______|________|________|______|

|Հիմնական հեռախոսային ապարատների   |210    |հատ     |        |      |

|քանակը (առանց քարտֆոնների)        |       |        |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|այդ թվում` ք. Երևան               |210.1  |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Արագածոտնի մարզ                   |210.2  |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Արարատի մարզ                      |210.3  |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Արմավիրի մարզ                     |210.4  |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Գեղարքունիքի մարզ                 |210.5  |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Լոռու մարզ                        |210.6  |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Կոտայքի մարզ                      |210.7  |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Շիրակի մարզ                       |210.8  |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Սյունիքի մարզ                     |210.9  |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Վայոց ձորի մարզ                   |210.10 |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Տավուշի մարզ                      |210.11 |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|210 տողից` բնակարանային           |211    |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Քարտֆոնների քանակը                |220    |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Ինտերնետ հասանելիության           |230    |-»-     |        |      |

|ծառայության բաժանորդների քանակը,  |       |        |        |      |

|ընդամենը                          |       |        |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|որից` բջջային հեռախոսակապով       |230.1  |-»-     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Բջջային հեռախոսակապի ակտիվ        |240    |-»-     |        |      |

|բաժանորդների քանակը               |       |        |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Բջջային հեռախոսակապի              |250    |հազար   |        |X     |

|__________________________________|_______|________|________|______|

|խոսակցությունների քանակը, ընդամենը|       |հատ     |        |      |

|__________________________________|_______|________|________|______|

|Բջջային հեռախոսակապի              |260    |րոպե    |        |X     |

|խոսակցությունների միջին           |       |        |        |      |

|տևողությունը,  ընդամենը           |       |        |        |      |

.___________________________________________________________________.

 

Բաժին 3. Հեռախոսային կապի ծառայությունները

 

հազար հատ

.________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                            |Տողի   |Հաշվետու|

|                                               |ծածկա- |տարում  |

|                                               |գիրը   |        |

|_______________________________________________|_______|________|

|                   Ա                           |   Բ   |   1    |

|_______________________________________________|_______|________|

|Միջքաղաքային և  միջազգային հեռախոսային         |310    |        |

|խոսակցություններ, ընդամենը                     |       |        |

|_______________________________________________|_______|________|

|որից` միջքաղաքային                             |310.1  |        |

.________________________________________________________________.

 

    Ղեկավար`                    __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`     __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն, 24.01.2024 թիվ 16-Ն որոշումներ)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Սույն հրահանգի իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Բաժին 1-ում` սարքավորումների անձնագրերի տվյալների հիման վրա լրացվում են հեռախոսային կայանների և դրանց ունակության վերաբերյալ ցուցանիշներ`

1) «110» ծածկագրով տողում` հեռախոսային կայանների քանակի,

ա. «110.1» ծածկագրով տողում` հեռախոսային էլեկտրոնային կայանների քանակի,

բ. «110.2» ծածկագրով տողում` հեռախոսային կայանների և ենթակայանների մոնտաժված ընդհանուր ունակության (Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը:), որից` «110.2.1» ծածկագրով տողում` «110.2» ծածկագրով տողից, էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակության, «110.2.2» ծածկագրով տողում` «110.2» ծածկագրով տողից, ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող միջազգային կայանների, «110.2.3» ծածկագրով տողում` ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող միջքաղաքային կայանների,

գ. «110.3» ծածկագրով տողում` «110» ծածկագրով տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների զբաղված ընդհանուր ունակությունը` (Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:), որից` «110.3.1» ծածկագրով տողում` էլեկտրոնային հեռախոսային կայանների զբաղված ընդհանուր ունակության,

դ. «110.4» ծածկագրով տողում` («110.2.2» և «110.2.3» ծածկագրերով տողերից) սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումների,

ե. «120» ծածկագրով տողում` արբանյակային կապի կայանների,

զ. «130» ծածկագրով տողում` բջջային հեռախոսակապի կայանների քանակի,

է. «140» ծածկագրով տողում` բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակի,

ը. «150» ծածկագրով տողում` բջջային կապի ընդունիչ-հաղորդակների ընդհանուր անվանական հզորության:

8. Բաժին 2-ում լրացվում են հետևյալ ցուցանիշները`

1) «210» ծածկագրով տողում` հիմնական հեռախոսային ապարատների քանակի (առանց քարտֆոնների), որից` «210.1»-»210.11» ծածկագրերով տողերում` ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի,

2) «220» ծածկագրով տողում` քարտֆոնների քանակի,

3) «230» ծածկագրով տողում` ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակի (Բաժանորդ կամ հաճախորդ համարվում է ցանկացած անձ, որն օգտվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար:), որից` «230.1» ծածկագրով տողում` բջջային հեռախոսակապով ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակի,

4) «240» ծածկագրով տողում` ակտիվ բջջային հեռախոսակապի բաժանորդների (Ակտիվ բաժանորդային համար է համարվում հանրային շարժական բջջային կապի յուրաքանչյուր բաժանորդային համար, որի համար վերջին երեք ամսվա ընթացքում կատարվել է վճարում (բաժանորդավճար կամ հաշվի լիցքավորում) կամ որն օգտագործվել է ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայության ստացման համար, բացառությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից ուղարկվող զանգվածային բնույթ կրող գովազդային կամ տեղեկատվական հաղորդագրությունների (Բալկ ԷսԷմԷս (Bulk SMS)) քանակի,

5) «250» և «260» ծածկագրերով տողերում` բջջային հեռախոսակապի խոսակցությունների (հազար հատերով) և միջին տևողության (րոպեներով) քանակի:

9. Բաժին 3-ում «310» ծածկագրով տողում լրացվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների ցուցանիշը` հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակների հիման վրա:

 

(2-րդ հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն, 24.01.2024 թիվ 16-Ն որոշումներ)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.02.2019
N 09-Ն
Որոշում