Սեղմել Esc փակելու համար:
{07.04.2012 - 07.12.2019} ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{07.04.2012 - 07.12.2019} ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.04.2012  -ից մինչեւ   07.12.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

07/04/2012 - 07/12/2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2012 թվականի N 405-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2012 թվականի մարտի 16-ի

N 405-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) սահմանվում են Երևան քաղաքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության բնագավառում ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված գործող նորմերի իրականացման ենթակա լրացուցիչ պայմանները (այսուհետ` լրացուցիչ պայմաններ):

2. Լրացուցիչ պայմանները` պարտադիր պահանջների և իրականացման ենթակա միջոցառումների համալիր է, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

3. Լրացուցիչ պայմանները տարածվում են այն անձանց վրա (կառուցապատողներ կամ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցողներ, այսուհետ` Կառուցապատող), որոնց կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող քաղաքաշինական գործունեության օբյեկտում կատարվող կամ կատարվելիք շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է շինարարության կամ քանդման թույլտվություն (այսուհետ` Կառուցապատվող օբյեկտ):

4. Կառուցապատվող օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված լրացուցիչ պայմանները շինարարական աշխատանքների իրականացման բոլոր փուլերում:

i

5. Կարգով սահմանված լրացուցիչ պայմանների կատարման նկատմամբ հսկողություն են իրականացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ու վարչական շրջանների ղեկավարները:

(5-րդ կետը փոփ. 26.11.2019 թիվ 159-Ն որոշում)

6. Լրացուցիչ պայմաններն են`

1) ճարտարապետաշինարարական նախագծում կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակի կազմակերպման ձևի ու պայմանների ներառումը,

2) նախքան շինարարական աշխատանքները սկսելը կառուցապատվող օբյեկտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցված` ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված շինարարական հրապարակի կազմակերպումը,

3) կառուցապատվող օբյեկտին հարող տարածքում կամ դրան կից ճանապարհային երթևեկության մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց անվտանգության, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ իրազեկումն ու պայմանների ապահովումը,

4) կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակից դուրս ընդհանուր օգտագործման տարածքների աղտոտումն ու աղբի կուտակումների բացառումը:

7. Լրացուցիչ պայմանների կատարումն ապահովելու նպատակով.

1) շինարարության թույլտվության «Հատուկ պայմաններ» մասում Կառուցապատողն իրազեկվում է սույն Կարգով սահմանված լրացուցիչ պայմանների մասին,

2) կառուցապատվող օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծում պետք է նախատեսված լինեն տվյալ օբյեկտը շրջակայքից սահմանազատող շինարարական հրապարակի կազմակերպման ձևն ու պայմանները,

3) եթե շինարարական հրապարակը նախատեսվում է կազմակերպել նախքան շինարարական աշխատանքներ իրականացնելն, ապա շինարարական հրապարակը կազմակերպվում է հաստատված նախագծի (կամ հատակագծի) հիման վրա, որը Կառուցապատողին է տրամադրվում նախապես,

4) շինարարական հրապարակը ցանկապատվում է բացառապես հաստատված նախագծով նախատեսված ձևով և նույն նախագծով նախատեսված շինարարական նյութերով,

5) կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակին կից` տեսանելի վայրում, Կառուցապատողը փակցնում է տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքներին վերաբերող ցուցատախտակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա. կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող գունավոր էսքիզային պատկեր.

բ. ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համարը և ամսաթիվը.

գ. համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծի համարը և ամսաթիվը.

դ. շինարարության թույլտվության համարը և ամսաթիվը.

ե. շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը (ամիս և տարեթիվ).

զ. կառուցապատման օբյեկտի մակերեսը, հարկայնությունը և նպատակային նշանակությունը.

է. Կառուցապատողի (կամ պատվիրատուի) տվյալները.

ը. կառուցապատման օբյեկտի նախագծի հեղինակի տվյալները.

թ. կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության տվյալները.

ժ. կառուցապատման օբյեկտի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տվյալները,

6) եթե կառուցապատումն իրականացվում է փողոցներին հարող հողամասերում, ապա Կառուցապատողը պետք է ապահովի հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ պայմաններ, այդ թվում` առանձին անցուղի և ժամանակավոր լուսավորությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղադրի ճանապարհային երթևեկության կանոնների լրացուցիչ նշաններ` այն նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ,

7) կառուցապատման օբյեկտի շինարարական հրապարակի մուտքին հարող տարածքը և ժամանակավոր ցանկապատը Կառուցապատողը պետք է մշտապես պահպանի մաքուր վիճակում, ինչպես նաև բացառի շինարարական հրապարակի ցանկապատից դուրս ցանկացած շինարարական նյութի կուտակումը կամ պահպանումը,

8) Կառուցապատողը պետք է մշտապես կազմակերպի շինարարական աղբի տեղափոխման աշխատանքներն ու բացառի դրանց կուտակումները Կառուցապատվող օբյեկտում կամ դրա շրջակա տարածքում` սահմանված կարգի համաձայն,

9) շինարարական հրապարակի տարածքից բեռնատար մեքենաների ելքը դեպի փողոց մաքուր անվադողերով ապահովելու համար Կառուցապատողը պետք է կազմակերպի դրանց լվացումը:

 

 

pin
Երևանի ավագանի
16.03.2012
N 405-Ն
Որոշում