Սեղմել Esc փակելու համար:
{30.05.2018 - 20.06.2019} ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

{30.05.2018 - 20.06.2019} ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ Ս ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.05.2018  -ից մինչեւ   20.06.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

30/05/2018 - 20/06/2019

040.0580.290518

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2018 թվականի N 580-Ա

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը`

i

1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա մարմին է`

ա. Սոցիալական ապահովության ծառայությունը.

2) Արդարադատության նախարարությանը ենթակա մարմիններ են`

i

ա. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը,

բ. Քրեակատարողական ծառայությունը,

գ. Պրոբացիայի ծառայությունը.

3) Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմին է`

ա. Փրկարար ծառայությունը.

4) Արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմին է`

ա. Պետական արարողակարգի ծառայությունը.

5) Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա մարմին է`

ա. Անտառային կոմիտեն.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)

7) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ենթակա մարմիններ են`

ա. Գիտության կոմիտեն,

բ. Բարձրագույն որակավորման կոմիտեն,

գ. Լեզվի կոմիտեն.

8) Պաշտպանության նախարարությանը ենթակա մարմիններ են`

ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)

բ. Զինված ուժերի գլխավոր շտաբը.

9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմիններն են`

ա. Միգրացիոն ծառայությունը.

բ. Ջրային կոմիտեն.

գ. Պետական գույքի կառավարման կոմիտեն.

դ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

10) Էկոնոմիկայի նախարարությանը ենթակա մարմիններն են`

ա. Զբոսաշրջության կոմիտեն,

բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)

11) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ենթակա մարմին է`

ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)

ա. Ռազմաարդյունաբերության կոմիտեն.

12) Ֆինանսների նախարարությանը ենթակա մարմին է`

ա. գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք:

(1-ին կետը փոփ. 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2018
N 580-Ա
Որոշում