Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1612-Լ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

(որոշման վերնագիրը և տեքստը փոփ. 28.07.2022 թիվ 1165-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 14-ի

N 1612-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ 3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ 4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ 5. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ 6. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ 7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գյուղատնտեսությունը հանդիսանում է յուրաքանչյուր երկրի պարենային ապահովությունն ու անվտանգությունն ապահովող ոլորտը և Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ճյուղերից մեկը: Այն վերջին տարիներին ապահովում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոսը, իսկ հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի շուրջ կեսը` 50 տոկոսը, ապահովում է բուսաբուծության ճյուղը:

2. Ագրարային ոլորտի պետական քաղաքականության առանցքային ուղղություններից է առկա ռեսուրսային ներուժի առավել արդյունավետ օգտագործման համար պայմանների ստեղծումը: Այս առումով, մեր հանրապետության բնատնտեսական պայմաններում հիմնավորված է համարվում ջերմոցա-ջերմատնային տնտեսության զարգացումը, որն իր արտացոլումն է գտել ոլորտի ուղենշային ծրագրային փաստաթղթերում:

3. Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նպատակ է հետապնդում խթանել արդիական չափորոշիչներով փոքր և միջին ջերմատների կառուցումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ջերմատնային տնտեսությունների արտադրանքի մրցունակության մակարդակը, կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը: Այս նպատակի իրագործման համար տնտեսավարողներին կցուցաբերվի պետական աջակցություն` ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով:

4. Ծրագիրը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում արդիական չափորոշիչներով շուրջ 35.0 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային տնտեսությունների կառուցում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում` տարեկան շուրջ 3600 տոննայով:

 

1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Ամբողջ տարվա ընթացքում թարմ և որակյալ բանջարեղենով շուկան ապահովելու համար օգտագործվում են ջերմոցներն ու ջերմատները: Դրանք բույսերի մշակության համար կառուցված արհեստական համակարգեր են, որոնք պաշտպանում են բույսերը կլիմայական պայմանների կտրուկ փոփոխություններից, հիվանդություններից ու վնասատուներից` ապահովելով բարձր բերքատվություն:

6. Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) տվյալների` բանջարանոցային մշակաբույսերի համախառն բերքը 2018 թվականին կազմել է 628.2 հազար տոննա, որը ներառում է 926 հա ջերմոցներից և ջերմատներից հավաքված 68.2 հազար տոննա բանջարանոցային մշակաբույսերի բերքը:

7. Համաձայն հավաքագրված օպերատիվ տեղեկատվության 2019 թվականի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում շահագործվում է շուրջ 1300 հա ջերմատուն, որից նորագույն տեխնոլոգիաներով մշակվող ջերմատների մակերեսը կազմում է շուրջ 177.0 հա: Ներկայումս կառուցման գործընթացում են գտնվում 26.0 հա ընդհանուր մակերեսով, նորագույն տեխնոլոգիաներով ջերմատներ:

8. Ջերմոցա-ջերմատնային տնտեսությունների արտադրած բանջարեղենի գնի վրա մեծ ազդեցություն է ունենում ներքին շուկայում իրացվող փոքր տնտեսությունների արտադրանքը, որի ինքնարժեքը համեմատաբար բարձր է, և պահանջարկի առկայության պայմաններում գները տարեվերջին զգալիորեն աճում են: Ջերմատնային տնտեսությունների զարգացման խթանումը կնպաստի նաև բանջարեղենի գների իջեցմանը և սեզոնայնությամբ պայմանավորված` կայունացմանը: Բանջարեղենի առանձին տեսակների գների տատանումները ներկայացված են 1-ին գծապատկերում:

 

Գծապատկեր 1. Բանջարեղենի առանձին տեսակների միջին մանրածախ գների փոփոխությունները 2018 թվականին` ամսական կտրվածքով:

________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

9. Տեղական փորձը ցույց է տալիս, որ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմատներում 1 քառ. մ-ի բերքատվությունը տատանվում է 8-20 կգ-ի սահմաններում` կախված մշակաբույսից, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման պայմաններում մշակաբույսերի բերքատվությունը հասնում է 40-60 կգ-ի:

10. Ջերմատնային տնտեսությունները, ունենալով մեծ արդյունավետություն, պահանջում են ֆինանսական ներդրումներ, զարգացած ենթակառուցվածքների առկայություն, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում, ոլորտային գիտելիքներ:

11. Գյուղատնտեսության ոլորտում ներկայումս իրականացվում են պետական աջակցության մի շարք ծրագրեր, որոնցից գյուղատնտեսությունում տնտեսավարողները կարող են օգտվել ջերմատնային տնտեսություններ ստեղծելու և տեխնոլոգիապես հագեցնելու համար, մասնավորապես`

1) գյուղատնտեսությունում տնտեսավարողների վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում տնտեսավարողներին մինչև 5 տարի մարման ժամկետով (հաշվի առնելով ներդրումների ուղղվածությունը) տրամադրվում է 3-15 մլն դրամի չափով տարեկան 0 կամ 5 տոկոս տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր (փաստացի 12 տոկոսի փոխարեն),

2) Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին, ներառյալ` ջերմատնային տնտեսություններում օգտագործվող սարքավորումների ձեռքբերման համար, լիզինգով տրամադրվում է մինչև 450.0 մլն դրամ, 20 տոկոսի չափով կանխավճարի պայմանով, մինչև 8 տարի մարման ժամկետով, տարեկան 0 կամ 4 տոկոս տոկոսադրույքով (փաստացի 11 տոկոսի փոխարեն):

12. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են որոշակի արտոնություններ, որոնք նպաստում են ջերմատնային տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը, մասնավորապես`

1) ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի` ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվում է ջերմատնային տնտեսություններում օգտագործվող միջոցների (ԱՏԳ ԱԱ 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0) և ԱՏԳ ԱԱ 9406 00 310 0 ծածկագրին դասվող ջերմոցների օտարումը,

2) «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ջերմատնային տնտեսություններում օգտագործվող միջոցների (ԱՏԳ ԱԱ 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0) և ԱՏԳ ԱԱ 9406 00 310 0 ծածկագրին դասվող ջերմոցների ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Ջերմոցա-ջերմատնային տնտեսությունների հիմնական խնդիրներն են` բանջարեղենի արտադրության սեզոնայնությունը մեղմելը (բանջարեղենի արտադրություն տարվա այն ամիսներին, երբ դաշտային մշակություն չի իրականացվում), և՛ հյուսիսային, և՛ լեռնային շրջաններում ջերմասեր բանջարեղենի աճեցմանը նպաստելը, դաշտային մշակության համար սածիլների աճեցման ապահովումը:

14. Ջերմատնային տնտեսությունները տնտեսավարողներին հնարավորություն են ընձեռում ամբողջ տարվա ընթացքում, բնակլիմայական պայմանների հետ կապված նվազագույն ռիսկերով, միավոր տարածքից ստանալ կայուն և երաշխավորված բարձր բերք: Որպես լավագույն փորձ դիտարկվում են ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված ջերմատնային տնտեսությունների հիմնումն ու զարգացումը:

15. Միջազգային պրակտիկայում հանդիպող զարգացած ջերմատնային տնտեսություն ունեցող երկրներից են` Չինաստանը, Նիդեռլանդները, Ճապոնիան, Թուրքիան, Իսպանիան: Միջազգային փորձի տեսանկյունից դիտարկենք Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող մի քանի երկրի փորձ`

1) Նիդեռլանդները փոքր տարածք ունեցող երկիր է, որտեղ կլիման ծովային է, հաճախակի են քամիներն ու անձրևները: Այստեղ ջերմատների կառուցվածքն աստիճանաբար արդիականացվել է, ներկայումս ամենահայտնի ջերմատները կառուցվում են ցինկապատ մետաղից, ապակուց, որը երաշխավորում է 90 տոկոս լուսաթափանցելիություն: Ջերմատներն ունեն 5 մ և ավել բարձրություն` կախված մշակաբույսից, ջեռուցման, հովացման, ոռոգման, պարարտացման, լուսավորության ժամանակակից լուծումներով համակարգեր, մշակաբույսերի մշակության նոր մեթոդներ.

2) Իսրայելը համարվում է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանք արտահանող երկիր, չնայած նրան, որ անհրաժեշտ պայմանները բարենպաստ չեն: Մասնավորապես, կլիման չորային է, տարածքի մեծ մասն անապատ է, գյուղատնտեսական նշանակության է հողատեսքերի 20 տոկոսը, առկա է ջրային ռեսուրսների խնդիր: Ջերմատների կառուցումը եղավ լուծման տարբերակը. այժմ գործող ջերմատների տարածքը գերազանցում է 3 հազար հա-ն: Իսրայելում ֆերմերները միջին հաշվով 1 հա ջերմատնային տնտեսություններից ստանում են 200-300 տ բերք, որը չորս անգամ ավելի է դաշտային մշակությամբ ստացվող բերքից.

3) Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է պետական աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ջերմոցա-ջերմատնային տնտեսություններում բանջարեղենային մշակաբույսերի մշակությանը: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ 2020 թվականին ջերմատնային տնտեսությունների տարածքը կավելանա` 1.89 հազար հա-ից հասնելով 3.4 հազար հա: Համեմատության համար նշենք, որ Չինաստանում ջերմոցա-ջերմատնային տնտեսությունների տարածքը կազմում է շուրջ 82 հազար հա, Իսպանիայում` 52 հազար հա, Ճապոնիայում` 44 հազար հա, Թուրքիայում` 40 հազար հա, Նիդեռլանդներում` 10 հազար հա:

16. Նպատակային ծրագրերի իրականացման և հետևողական աշխատանքի շնորհիվ մի քանի տարիների ընթացքում ջերմատնային տնտեսությունը կարող է դառնալ մեր երկրի գյուղատնտեսության առանցքային, բարձր հավելյալ արժեք ապահովող, ներքին և արտաքին ապրանքաշրջանառության մեջ լուրջ տեսակարար կշիռ ունեցող ուղղություններից մեկը:

17. Հանրապետությունում ներկայումս առկա են բոլոր նախադրյալները ջերմատների ընդլայնման և զարգացման համար`

1) նպաստավոր բնակլիմայական պայմաններ` տարեկան 300 և ավելի արևային օրերի առկայություն, ինչը հնարավորություն է ընձեռում կազմակերպել մրգի և բանջարեղենի արտադրություն ողջ տարվա ընթացքում` առանց թանկարժեք լուսավորության համակարգերի կիրառման,

2) աղակալված և անմշակ հողատեսքերի առկայություն,

3) համեմատաբար մեղմ կլիմա ձմռանը (բացառությամբ հյուսիսային շրջանների), որը նվազեցնում է ջեռուցման համար անհրաժեշտ ծախսերը,

4) արտահանման լայն շուկաների առկայություն` ԵԱՏՄ երկրներ, Միջին Արևելք, Վրաստան և այլն: Ընդ որում ԵԱՏՄ երկրներ արտադրանքի արտահանումն ազատված է մաքսատուրքից, և արտահանման գործընթացն իրականացվում է ավելի պարզեցված ընթացակարգով,

5) գոյություն ունեցող տեղական դրական փորձ, որն ապացուցել է ջերմատնային պայմաններում արտադրության կազմակերպման արդյունավետությունը:

18. Առաջարկվող փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրումը կխթանի գյուղացիական տնտեսություններին անցնել ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության, որն իրենից ենթադրում է գյուղատնտեսություն` ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան:

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

19. Ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը:

20. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`

1) փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով չափորոշիչների առաջադրում,

2) փոքր և միջին ջերմատների և դրանց տեխնոլոգիական ապահովման մատչելի տարբերակների առաջադրում,

3) ջերմատների կառուցման համար անհրաժեշտ ներդրումների առկայություն և կառուցման ծախսերի փոխհատուցման մեխանիզմների առաջադրում,

4) ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերի գնահատում և դրանց մեղմանն ուղղված միջոցառումների մշակում:

 

4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

21. Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման համար խթանվում է հողային հարստացված զանգվածով կամ հիդրոպոնիկ եղանակներով, թաղանթապատ 300-600 քառ. մ արտադրական տարածքով թունելային և 800-3000 քառ. մ արտադրական տարածքով միաթռիչք (միագագաթ) կամ բազմաթռիչք (բազմագագաթ) ջերմատների կառուցումը: Այս առումով առաջարկվում է ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել, որոնց տեխնիկական չափորոշիչները ներկայացված են NN 2 և 3 աղյուսակներում, իսկ ծախսերի գնահատման կողմնորոշիչ հաշվարկներն արվել են ծրագրի բյուջեն ձևավորելու համար` միջինացված գներով (անհրաժեշտ ֆինանսական ներդրումների խոշորացված հաշվարկները ներկայացվում են N 4 աղյուսակում)`

1) 1-ին մոդել` միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ. մ արտադրական տարածքով թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 11850 դրամ:

2) 2-րդ մոդել` պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ. մ արտադրական տարածքով միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն` հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 24550 դրամ:

3) 3-րդ մոդել` պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ. մ արտադրական տարածքով միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն` մշակության հիդրոպոնիկ եղանակով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 30000 դրամ:

(21-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ որոշում)

22. Ծրագրի մասնակիցներն են գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ու շինարարություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունները (այսուհետ` Կապալառու), որոնք կբավարարեն ծրագրով սահմանված պայմաններին:

23. Ծրագրի 21-րդ կետում ներկայացված ջերմատների կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար տրամադրվում է ծախսերի փոխհատուցում հետևյալ չափով`

1) 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոդելի համար` 1 քառ. մ-ի հաշվով` 4000 դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների համար` 1 քառ. մ-ի հաշվով` 6000 դրամ,

2) 21-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մոդելի համար` 1 քառ. մ-ի հաշվով` 8000 դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների համար` 1 քառ. մ-ի հաշվով` 12 000 դրամ,

3) 21-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված մոդելի համար` 1 քառ. մ-ի հաշվով` 10 000 դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների համար` 1 քառ. մ-ի հաշվով` 15 000 դրամ:

24. Ծրագրի շրջանակում`

1) տնտեսավարողի կողմից սույն ծրագրի 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոդելի առավելագույն մակերեսով ջերմատան կառուցման դեպքում, ջերմատան կոնստրուկցիաների առանձնահատկություններից ելնելով, թույլատրելի է համարվում սահմանված առավելագույն մակերեսից մինչև տասը տոկոսի չափով շեղումը (գերազանցումը).

2) տնտեսավարողի կողմից սույն ծրագրի 21-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված մոդելների համար թույլատրելի է համարվում սահմանված առավելագույն մակերեսը գերազանցող արտադրական տարածքով ջերմատան կառուցումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված մոդելների համար առավելագույն մակերեսը գերազանցող տարածքի կառուցման և տեխնոլոգիական ապահովման, ինչպես նաև ջերմատների շահագործման համար տնտեսավարողի կողմից ձեռք բերված հողային զանգվածի հարստացման միջոցների, սուբստրատների, տնկանյութի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման, մշակության և այլ անհրաժեշտ ծախսերը հաշվարկներում ներառված չեն և ենթակա չեն փոխհատուցման:

(24-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ, 22.07.2021 թիվ 1176-Լ որոշումներ)

25. Ծրագրի շահառուները կարող են հանդիսանալ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ պետական աջակցության ծրագրերի շահառուներ: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տնտեսավարողի աջակցություն կցուցաբերվի 21-րդ կետում նշված մոդելների չափերին համապատասխան` մեկ ջերմատան կառուցման համար, բացառությամբ 21-րդ կետի 1-ին ենթակետում նշված մոդելի, որի դեպքում տնտեսավարողը մոդելի համար սահմանված չափերի շրջանակներում, նույն հողատարածքում կարող է կառուցել ընդհանուր 800 քառ. մ-ը չգերազանցող մակերեսով ոչ ավելի, քան երկու ջերմատուն: Յուրաքանչյուր տնտեսավարող ծրագրին կարող է մասնակցել մեկ անգամ, բացառությամբ սույն կետով սահմանված, նույն հողատարածքում ընդհանուր 800 քառ. մ-ը չգերազանցող մակերեսով երկու ջերմատուն կառուցելու դեպքի, որի ժամանակ տնտեսավարողը ծրագրին կարող է դիմել մեկ կամ երկու անգամ (յուրաքանչյուր ջերմատան կառուցման համար տնտեսավարողը ծրագրին կարող է դիմել առանձին, կամ երկու ջերմատունը կառուցել` ծրագրին դիմելով մեկ անգամ):

(25-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ որոշում)

26. 300-1000 քառ. մ ընդհանուր մակերեսով ջերմատների կառուցումը կարող է իրականացվել ինչպես Կապալառուի միջոցով, այնպես էլ առանց Կապալառուի: 1000 քառ. մ ընդհանուր մակերեսը գերազանցող ջերմատների կառուցումն իրականացվում է շինարարություն իրականացնելու լիցենզիա ունեցող Կապալառուի միջոցով: Կապալառուի հետ համագործակցության դեպքում փոխհատուցվող առավելագույն գումարի փոփոխություն չի լինելու: Կառուցումն իրականացվելու է բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ:

27. Ծրագրին մասնակցող Կապալառուները պետք է ունենան շինարարություն իրականացնելու լիցենզիա և բավարարեն ստորև նշված պայմաններին, որոնք ամրագրվում են տնտեսավարողի և Կապալառուի միջև կնքվող պայմանագրով`

1) ջերմատների կառուցման պարտավորության ստանձնում` ծրագրով սահմանված չափորոշիչներին համապատասխան.

2) ջերմատները կառուցելուց հետո առնվազն մեկ տարվա ընթացքում անվճար մասնագիտական խորհրդատվության տրամադրում և երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկման իրականացում:

(27-րդ կետը փոփ. 28.07.2022 թիվ 1165-Լ որոշում)

28. Ծրագրին մասնակցության գործընթացն է`

1) տնտեսավարողը պետք է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` Նախարարություն) ներկայացնի`

ա. դիմում (N 1 ձև),

բ. անձը հաստատող փաստաթղթի պատճեն,

գ. անշարժ գույքի սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը: Անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության (համատեղ սեփականության կամ բաժնային սեփականության) դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությունը` ջերմատան կառուցման համար.

2) դիմումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում Նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն` դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով` կազմելով տեղազննության արձանագրություն.

3) ծրագրի 28-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղազննություն կատարելուց հետո 5-օրյա ժամկետում դիմումատուին գրավոր տեղեկացվում է պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու վերաբերյալ.

4) պայմանագրի կնքումը մերժվում է 28-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ տեղազննության արձանագրության բացասական եզրակացության հիման վրա.

5) պայմանագրի կնքումը մերժելու դեպքում դիմումատուին տրամադրվում է տեղազննության արձանագրությունը.

6) պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո տնտեսավարողը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում Նախարարություն է ներկայացնում`

ա. ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող նախագիծ, այդ թվում` տիպային կամ բազմակի օգտագործման,

բ. շինարարության թույլտվություն,

գ. նախագիծը թողարկող պատասխանատուի երաշխավորագիրը` ծրագրի չափորոշիչներին նախագծի համապատասխանության վերաբերյալ,

դ. ջերմատնային տնտեսության վարման վերաբերյալ դասընթացների մասնակցության հավաստագիր, որը տրամադրվում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի կողմից` վերջինիս և Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվող ուսուցողական դասընթացներին մասնակցելու արդյունքում: Դասընթացի ծրագիրը և վճարի չափը սահմանվում են Նախարարության հետ կնքվող պայմանագրով,

ե. Կապալառուի հետ կնքված պայմանագիր (Կապալառուի միջոցով ջերմատան կառուցման դեպքում).

զ. դիմումատուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք.

(6-րդ ենթակետը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ որոշում, որի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

7) փաստաթղթերը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծրագրին մասնակցելու և աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր` մասնակցի և Նախարարության միջև, որում պարտադիր ամրագրվում են դրույթներ` պայմանագիրը կնքելու պահից ջերմատունն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու` սույն կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն ներկայացված նախագծով նախատեսված աշխատանքներն ավարտելու (նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Նախարարության համաձայնությամբ ջերմատան շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով, իսկ ջերմատունը սահմանված ժամկետում շահագործման չհանձնելու և սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված ջերմատան կառուցման ավարտի վերաբերյալ դիմումը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում, սույն կետի 10-14-րդ ենթակետերով սահմանված ընթացակարգով ծախսերի փոխհատուցում կարող է իրականացվել մինչև սույն հավելվածի 33-րդ կետում նշված ծրագրի տևողության ավարտը` սույն որոշման գործող կարգավիճակի պայմաններում), պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու և առնվազն հինգ տարի նպատակային` որպես սննդամթերքի կամ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող մշակաբույսերի կամ ծաղկի արտադրություն կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև հինգ տարի Նախարարություն հաշվետվություն ներկայացնելու և պայմանագրի դրույթները խախտելու դեպքում ծրագրի շրջանակներում տրամադրված փոխհատուցման գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին.

(7-րդ ենթակետը փոփ. 28.07.2022 թիվ 1165-Լ որոշում, որի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

8) ծրագրի 28-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հաշվետվությունը Նախարարություն է ներկայացվում ջերմատունը շահագործման հանձնելու տարվան հաջորդող տարում և դրան հաջորդող հետագա չորս տարիներին` մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը.

9) հաշվետվությունը պետք է ներառի տեղեկատվություն`

ա. ջերմատնային մշակաբույսերի տեսակների,

բ. բերքատվության ցուցանիշների,

գ. իրացման ծավալների և շուկաների վերաբերյալ.

10) ծախսերի փոխհատուցումն իրականացվում է Նախարարության կողմից` ջերմատան կառուցման ավարտի վերաբերյալ տնտեսավարողի դիմումի և Նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա.

11) դիմումին կից ներկայացվում են`

- շինարարության ավարտական ակտ,

- Կապալառուի կողմից տրված շինարարության որակի մասին երաշխավորագիր (Կապալառուի միջոցով ջերմատան կառուցման դեպքում),

- ջերմատան կառուցման համար ձեռք բերված և տեղադրված կոնստրուկցիաների, նյութերի, սարքերի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը և/կամ ծագման հավաստագրերը, որոնցով կհիմնավորվի դրանց համապատասխանությունը NN 2 և 3 աղյուսակներում նշված չափորոշիչներին.

12) ջերմատան կառուցման համար անհրաժեշտ կոնստրուկցիաները, սարքեր-սարքավորումները չպետք է լինեն օգտագործված, իսկ կրող կոնստրուկցիաները պետք է լինեն մեկ արտադրողի արտադրության.

13) (13-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.01.2021 թիվ 23-Լ որոշում, որի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

14) փոխհատուցման գումարը Նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին: Փոխհատուցումը կատարվում է մոնիթորինգի արձանագրության հիման վրա` վերջինիս դրական եզրակացությունից հետո` 10-օրյա ժամկետում.

15) փոխհատուցում չի տրամադրվում մոնիթորինգի արձանագրության բացասական եզրակացության հիման վրա, որի մասին Նախարարությունը դիմումատուին տեղեկացնում է մոնիթորինգի բացասական եզրակացությունից հետո` 3-օրյա ժամկետում:

(28-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ, 28.07.2022 թիվ 1165-Լ որոշումներ)

 

5. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

29. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է Նախարարությունը:

30. Մոնիթորինգն իրականացվում է ջերմատնային տնտեսություններ այցելությունների և 28-րդ կետի 11-րդ ենթակետում նշված դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա` դիմումը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում:

 

6. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

31. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում`

1) բնակլիմայական պայմանների պատճառով կառուցապատման աշխատանքների երկարաձգումը և ջերմատան վնասումը,

2) Ծրագրի շահառուների անբավարար քանակը,

3) տնտեսավարող սուբյեկտների կողմից բույսերի մշակության ոչ պատշաճ կազմակերպումը,

4) տնտեսավարողների կողմից կառույցի ոչ լիարժեք շահագործումը:

32. Ռիսկերի մեղմմանը միտված միջոցառումներն են`

1) ջերմատան տեղանքի և դիրքի ճիշտ ընտրությունը,

2) Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը և իրազեկվածության մակարդակի բարձրացումը,

3) Ծրագրի մասնակից տնտեսավարողների մասնագիտական կարողությունների բարելավումը` ուսուցողական դասընթացների միջոցով:

 

7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

33. Ծրագրի տևողությունը 2020-2022 թթ. է:

34. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով` Նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

35. Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել շուրջ 35.0 հա ջերմատուն:

36. Ջերմատների գնահատված չափերն ու քանակները ներառված են N 5 աղյուսակում, իսկ Ծրագրի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները ըստ տարիների ներկայացված են N 1 աղյուսակում: Հաշվարկները պայմանականորեն կատարված են 300-600 քառ. մ (օպտիմալ չափը` 600 քառ. մ) արտադրական տարածքով 45 հատ հողային հարստացված զանգվածով թունելային ջերմատան, 800-3000 քառ. մ (օպտիմալ չափը` 2000 քառ. մ) արտադրական տարածքով 27 հատ միաթռիչք կամ բազմաթռիչք հողային հարստացված զանգվածով և 800-3000 քառ. մ (օպտիմալ չափը` 2000 քառ. մ) արտադրական տարածքով 18 հատ միաթռիչք կամ բազմաթռիչք հիդրոպոնիկ եղանակով ջերմատների կառուցման հաշվով:

(36-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ որոշում)

 

Աղյուսակ N 1

 

Ծրագրի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները

 

._______________________________________________.

|       Տարիները        |2020 թ.|2021 թ.|2022 թ.|

|_______________________|_______|_______|_______|

|Ջերմատների քանակը` հատ |    90 |     90|     90|

|_______________________|_______|_______|_______|

|Ջերմատների տարածքը` հա |  11.7 |   11.7|   11.7|

|_______________________|_______|_______|_______|

|Փոխհատուցում (մլն դրամ)| 1125.0| 1125.0| 1125.0|

|_______________________|_______________________|

|Ընդամենը (մլն դրամ)    |                 3375.0|

._______________________________________________.

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

37. Ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքային ցուցանիշները ներկայացված են N 5 աղյուսակում, ընդ որում հաշվարկները կատարվել են բանջարեղենի` լոլիկի, վարունգի, տաքդեղի, սմբուկի համար (ցուցանիշները ըստ տարիների ներկայացվել են աճողական կարգով): 1 կգ-ի միջին գինը հաշվարկվել է 550 դրամ (գնի ձևավորման համար հիմք է ծառայել 2018 թ.-ի ամսական կտրվածքով լոլիկի, վարունգի, տաքդեղի, սմբուկի իրացման գների միջին ցուցանիշը): Հաշվարկներում դիտարկվել է 45 հատ 600 քառ. մ արտադրական տարածքով ջերմատնային տնտեսություն` միջին բերքատվությունը 20 կգ (Մոդել 1), 27 հատ 2000 քառ. մ արտադրական տարածքով ջերմատնային տնտեսություն` միջին բերքատվությունը 30 կգ (Մոդել 2) և 18 հատ 2000 քառ. մ արտադրական տարածքով ջերմատնային տնտեսություն` միջին բերքատվությունը 40 կգ (Մոդել 3):

(37-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ որոշում)

38. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում` շուրջ 35.0 հա ընդհանուր մակերեսով,

2) բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում` տարեկան շուրջ 3600 տոննայով,

3) ինքնարժեքի իջեցում` արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին,

4) տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում,

5) տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական կարողությունների բարձրացում,

6) ստեղծվող ջերմատնային տնտեսությունները կարող են օրինակ ծառայել տնտեսավարողների լայն շերտերի համար` արդի մոտեցումներին ծանոթանալու առումով, ինչպես նաև դառնան ուսումնական բազա` ուսանողների համար:

39. Լոլիկի 600 քառ. մ արտադրական տարածքով ջերմատան շահագործման ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ջերմատան կառուցման և տեխնոլոգիական ապահովման ուղղությամբ իրականացված ներդրումային ծախսերն ամբողջությամբ փոխհատուցվում են շուրջ 3 տարվա ընթացքում:

(39-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ որոշում)

40. Ծրագրի շրջանակներում, ըստ կատարված գնահատականների, կստեղծվի շուրջ 90 աշխատատեղ, 100-150 հազար դրամ ամսական աշխատավարձով, եկամտային հարկի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կվճարվի տարեկան շուրջ 30.0 մլն դրամ, իսկ ջերմոցային կոնստրուկցիաների և նյութերի ներմուծման մաքսատուրքի գծով` շուրջ 50.0 մլն դրամ: Տարեկան 80-120 տնտեսավարողներ կմասնակցեն ջերմատնային տնտեսության վարման վերաբերյալ դասընթացների և կբարձրացնեն իրենց մասնագիտական կարողությունները:

 

Աղյուսակ N 2

 

Միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով հողային հարստացված

զանգվածով թունելային ջերմատան հիմնական չափորոշիչները

 

._____________________________________________________________________.

|1.1  |                         Կոնստրուկցիա                          |

|_____|_______________________________________________________________|

|1.1.1|Ջերմատան չափեր                                                 |

|     |Նվազագույն գագաթնային բարձրություն` առնվազն 3.5 մ:             |

|     |Ջերմատան լայնություն` մինչև  12 մ:                             |

|     |Ջերմատան երկարություն` առավելագույնը 50 մ:                     |

|_____|_______________________________________________________________|

|1.1.2|Դիմադրողականություն և  ծանրաբեռնվածություն                     |

|     |Քամու դեմ` առնվազն 80 կմ/ժ:                                    |

|     |Ձյան բեռնվածություն` առնվազն 25 կգ/մ2:                         |

|_____|_______________________________________________________________|

|1.1.3|Կոնստրուկցիա                                                   |

|     |Մետաղական կոնստրուկցիան և  այլ ամրակցող նյութերը պետք է լինեն  |

|     |չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից`                       |

|     |տաք մեթոդով, առնվազն AZ-275                                    |

|     |ստանդարտի կամ այլ չժանգոտվող նյութից, ընդ որում չի թույլատրվում|

|     |ժանգոտվող մետաղի պատումը չժանգոտվող նյութով: Կոնստրուկցիան կրող|

|     |խողովակները պետք է ունենան այնպիսի հաստություն, որը թույլ կտա  |

|     |ունենալ անհրաժեշտ դիմադրողականության և  ծանրաբեռնվածության     |

|     |աստիճան, ըստ նշված պահանջների:                                 |

|     |Ջերմատան կառուցման համար անհրաժեշտ կրող կոնստրուկցիաները պետք է|

|     |լինեն մեկ արտադրողի արտադրության:                              |

|     |Դռներ                                                          |

|     |Առնվազն 90 սմ լայնքով` չժանգոտվող նյութից:                     |

|     |Ջերմատան կողային հատվածներում պատուհանների առկայության դեպքում`|

|     |գետնից մինչև  կողային պատուհանները և  ճակատային հատվածներում   |

|     |պոլիէթիլենային թաղանթի փոխարեն կարելի է օգտագործել արտադրողի   |

|     |կողմից հավաստագրված, բազմամյա օգտագործման (առնվազն 5 տարի)     |

|     |պոլիկարբոնատ:                                                  |

|_____|_______________________________________________________________|

|1.1.4|Օդափոխություն                                                  |

|     |Օդափոխությունը պետք է իրականացվի 2 կողային կամ ճակատային կամ   |

|     |տանիքի հատվածներում` բացվածքի և  օդափոխիչների միջոցով:         |

|_____|_______________________________________________________________|

|1.1.5|Պտուտակներ, մալուխներ և  ամրակցող դետալներ                     |

|     |Պետք է լինեն բարձրորակ ցինկապատ մետաղից կամ այլ չժանգոտվող     |

|     |մետաղից:                                                       |

|_____|_______________________________________________________________|

|1.2  |Թաղանթներ և  ցանցեր                                            |

|_____|_______________________________________________________________|

|1.2.1|Մեկ շերտ թաղանթապատման դեպքում թաղանթին ներկայացվող պահանջներ` |

|     |1) հավելանյութեր` IR (թերմիկ, ջերմախնայող), AD (հակակաթոցային),|

|     |UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն), |

|     |2) թաղանթի նյութ` պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 140 միկրոն, |

|     |3) հավելանյութերի գործման գործարանային երաշխիք` առնվազն 2 սեզոն|

|     |(20 ամիս):                                                     |

|_____|_______________________________________________________________|

|1.2.2|Երկշերտ թաղանթապատման դեպքում`                                 |

|     |Վերին շերտ                                                     |

|     |1) հավելանյութեր` UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ     |

|     |դիմադրողականություն),                                          |

|     |2) թաղանթի նյութ` պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 140 միկրոն, |

|     |3) հավելանյութերի գործման գործարանային երաշխիք` առնվազն 2 սեզոն|

|     |(20 ամիս):                                                     |

|     |Ստորին շերտ                                                    |

|     |1) հավելանյութեր` IR (թերմիկ, ջերմախնայող), AD (հակակաթոցային),|

|     |UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն), |

|     |2) թաղանթի նյութ` պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 100 միկրոն, |

|     |3) հավելանյութերի գործման գործարանային երաշխիք` առնվազն 2 սեզոն|

|     |(20 ամիս):                                                     |

|_____|_______________________________________________________________|

|1.2.3|Միջատապաշտպան ցանց (ոչ պարտադիր պայման)                        |

|     |Ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն`      |

|     |առնվազն 4 տարի, անցքերի մեծություն` 50 մեշ (Mesh):             |

|_____|_______________________________________________________________|

|1.3  |Ոռոգման կաթիլային համակարգ                                     |

|_____|_______________________________________________________________|

|     |Ոռոգման կաթիլային համակարգը պետք է ունենա պարարտանյութի խառնման|

|     |և  արդյունավետ բաշխման հնարավորություն` կաթիլային խողովակաշարի |

|     |միջոցով:                                                       |

|_____|_______________________________________________________________|

|1.4  |Ջեռուցում (ոչ պարտադիր պայման)                                 |

|_____|_______________________________________________________________|

|1.4.1|Ջեռուցման համակարգը պետք է ունենա գործարանային տաքացուցիչ:     |

|     |Կարող է լինել`                                                 |

|     |1) կաթսայի և  խողովակաշարի, կամ ֆանկոլի տեսքով,                |

|     |2) թերմոգեներատորի/օդատաքացուցչի տեսքով, որի դեպքում թարմ օդը  |

|     |պետք է մատակարարվի վառարան արտաքին խողովակով և  վառված գազերը  |

|     |նույնպես ուղղվեն ջերմատնից դուրս:                              |

._____________________________________________________________________.

 

(2-րդ աղյուսակը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ, 22.07.2021 թիվ 1176-Լ /գործողությունը տարածվում է նախկինում կնքված և գործող պայմանագրերից ծագող

հարաբերությունների վրա / որոշումներ)

 

Աղյուսակ N 3

 

Պոլիէթիլենային թաղանթով միաթռիչք (միագագաթ) և բազմաթռիչք

(բազմագագաթ) հողային հարստացված զանգվածով կամ հիդրոպոնիկ եղանակով

ջերմատան կառուցման հիմնական չափորոշիչները

 

._____________________________________________________________________.

|1.1  |                         Կոնստրուկցիա                          |

|_____|_______________________________________________________________|

|1.1.1|Ջերմատան չափեր                                                 |

|     |Նվազագույն կողային բարձրությունը մինչև  ջրհորդանը` առնվազն     |

|     |3.5 մ:                                                         |

|     |Նվազագույն գագաթնային բարձրություն` առնվազն 5.5 մ:             |

|     |Ջերմատան լայնություն (թռիչք)` 6-12.8 մ:                        |

|     |Ջերմատան երկարություն` ծրագրով ներկայացված ջերմատան մակերեսը   |

|     |ապահովելու հաշվով:                                             |

|_____|_______________________________________________________________|

|1.1.2|Դիմադրողականություն և  ծանրաբեռնվածություն                     |

|     |Քամու դեմ` առնվազն 90 կմ/ժ:                                    |

|     |Ձյան բեռնվածություն` առնվազն 30 կգ/մ2:                         |

|_____|_______________________________________________________________|

|1.1.3|Կոնստրուկցիա                                                   |

|     |Մետաղական կոնստրուկցիան և  այլ ամրակցող նյութերը, պետք է լինեն |

|     |չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից` տաք մեթոդով           |

|     |առնվազն Z-275 ընթացակարգի                                      |

|     |կամ այլ չժանգոտվող նյութից, ընդ որում չի թույլատրվում          |

|     |ժանգոտվող մետաղի պատումը չժանգոտվող նյութով: Կոնստրուկցիան կրող|

|     |խողովակները պետք է ունենան այնպիսի հաստություն, որը թույլ կտա  |

|     |ունենալ անհրաժեշտ դիմադրողականության և  ծանրաբեռնվածության     |

|     |աստիճան, ըստ նշված պահանջների:  Ջերմատան կառուցման համար       |

|     |անհրաժեշտ կրող կոնստրուկցիաները պետք է լինեն մեկ արտադրողի     |

|     |արտադրության:                                                  |

|     |Դռներ                                                          |

|     |Առնվազն 1.5 մ լայնքով և  2.2 մ բարձրությամբ` չժանգոտվող նյութից|

|     |Ջերմատան կողային հատվածներում պատուհանների առկայության դեպքում`|

|     |գետնից մինչև  կողային պատուհանները և  ճակատային հատվածներում   |

|     |պոլիէթիլենային թաղանթի փոխարեն կարելի է օգտագործել արտադրողի   |

|     |կողմից հավաստագրված, բազմամյա օգտագործման (առնվազն 5 տարի)     |

|     |պոլիկարբոնատ:                                                  |

|_____|_______________________________________________________________|

|1.1.4|Օդափոխություն                                                  |

|     |Ջերմատունը պետք է ունենա միակողմանի կամ երկկողմանի, ավտոմատ    |

|     |կառավարման համակարգով տանիքում բացվող պատուհաններ և            |

|     |օդափոխիչներ:                                                   |

|_____|_______________________________________________________________|

|1.1.5|Պտուտակներ, մալուխներ և  ամրակցող դետալներ                     |

|     |Պետք է լինեն բարձրորակ ցինկապատ մետաղից կամ այլ չժանգոտվող     |

|     |մետաղից:                                                       |

|_____|_______________________________________________________________|

|1.1.6|Բույսերի ջրհորդանային համակարգ (հիդրոպոնիկ մշակության դեպքում) |

|     |մետաղական կամ պլաստմասսայե ջրհորդանների համակարգ               |

|_____|_______________________________________________________________|

|1.1.7|Հիմքեր                                                         |

|     |Ջերմատան հիմքերը պետք է տեղադրվեն առնվազն 80 սմ խորությամբ`    |

|     |բետոնային ամրակցմամբ:                                          |

|_____|_______________________________________________________________|

|1.2  |Թաղանթներ և  ցանցեր                                            |

|_____|_______________________________________________________________|

|1.2.1|Մեկ շերտ թաղանթապատման դեպքում թաղանթին ներկայացվող պահանջներ` |

|     |1) հավելանյութեր` EVA (բարձր առաձգականություն), IR (թերմիկ,    |

|     |ջերմախնայող), AD (հակակաթոցային), UV (ուլտրամանուշակագույն     |

|     |ճառագայթման դեմ դիմադրողականություն),                          |

|     |2) թաղանթի նյութ` պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 150 միկրոն, |

|     |3) հավելանյութերի գործման գործարանային երաշխիք` առնվազն 3 սեզոն|

|     |(30 ամիս):                                                     |

|_____|_______________________________________________________________|

|1.2.2|Երկշերտ թաղանթապատման դեպքում`                                 |

|     |Վերին շերտ`                                                    |

|     |1) հավելանյութեր` UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ     |

|     |դիմադրողականություն),                                          |

|     |2) թաղանթի նյութ` պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 140 միկրոն, |

|     |3) հավելանյութերի գործման գործարանային երաշխիք` առնվազն 3 սեզոն|

|     |(30 ամիս):                                                     |

|     |Ստորին շերտ`                                                   |

|     |1) հավելանյութեր` EVA (բարձր առաձգականություն), IR (թերմիկ,    |

|     |ջերմախնայող), AD (հակակաթոցային), UV (ուլտրամանուշակագույն     |

|     |ճառագայթման դեմ դիմադրողականություն),                          |

|     |2) թաղանթի նյութ` պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 120 միկրոն  |

|     |3) հավելանյութերի գործման գործարանային երաշխիք` առնվազն 3 սեզոն|

|     |(30 ամիս):                                                     |

|_____|_______________________________________________________________|

|1.2.3|Միջատապաշտպան ցանց (ոչ պարտադիր պայման)                        |

|     |Ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն`      |

|     |առնվազն 4 տարի, անցքերի մեծություն` 50 մեշ (Mesh):             |

|_____|_______________________________________________________________|

|1.3  |Ոռոգման կաթիլային համակարգ                                     |

|_____|_______________________________________________________________|

|1.3.1|1) Հողային հարստացված զանգվածով մշակության եղանակի դեպքում     |

|     |ոռոգման կաթիլային համակարգը պետք է ունենա պարարտանյութի խառնման|

|     |և  արդյունավետ բաշխման հնարավորություն` կաթիլային խողովակաշարի |

|     |միջոցով:                                                       |

|     |2) Հիդրոպոնիկ եղանակով մշակության դեպքում ոռոգման համակարգը    |

|     |պետք է ունենա էլեկտրոնային կարգավորմամբ պարարտանյութի խառնման  |

|     |և  արդյունավետ բաշխման հնարավորություն` կաթիլային խողովակաշարի |

|     |միջոցով:                                                       |

|_____|_______________________________________________________________|

|1.4  |Ջեռուցում                                                      |

|_____|_______________________________________________________________|

|1.4.1|Ջեռուցման համակարգը պետք է ունենա գործարանային տաքացուցիչ,     |

|     |որը կարող է լինել`                                             |

|     |1) կաթսայի և  խողովակաշարի կամ ֆանկոլի տեսքով,                 |

|     |2) թերմոգեներատորի/օդատաքացուցիչի տեսքով, որի դեպքում թարմ օդը |

|     |պետք է մատակարարվի վառարան արտաքին խողովակով, և  վառված գազերը |

|     |նույնպես ուղղվեն ջերմատնից դուրս: Սարքավորումը պետք է լինի     |

|     |ցինկապատ կամ չժանգոտող մետաղից:                                |

|     |Ջրի և  օդի տաքացման եղանակներ`                                 |

|     |1) գազ                                                         |

|     |2) էլեկտրաէներգիա                                              |

|     |3) պինդ և  դիզելային վառելիք                                   |

|     |4) այլ էներգակիրներ (բացառությամբ փայտի)                       |

|_____|_______________________________________________________________|

|1.5  |Կլիմայի կառավարման համակարգ                                    |

|_____|_______________________________________________________________|

|1.5.1|Ջերմատունը պետք է ունենա կլիմայի վերահսկման և  ջերմատան        |

|     |կառավարման ավտոմատ համակարգ` օժտված հատուկ տվիչներով           |

|     |(սենսորներով): Այն է` քամու ուժգնության, տեղումների, օդի       |

|     |ջերմաստիճանի և  հարաբերական խոնավության: Օդի ջերմաստիճանի և    |

|     |հարաբերական խոնավության տվիչները պետք է տեղադրված լինեն ինչպես |

|     |ջերմատան ներսում, այնպես էլ ջերմատնից դուրս:                   |

|     |Կլիմայի կառավարման համակարգով պետք է աշխատեն ջեռուցման         |

|     |համակարգը և  օդափոխության պատուհանները, ցանկալի է նաև          |

|     |ջերմախնայող և  ստվերարկող վարագույրները, ոռոգման համակարգը:    |

._____________________________________________________________________.

 

(3-րդ աղյուսակը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ, 22.07.2021 թիվ 1176-Լ /գործողությունը տարածվում է նախկինում կնքված և գործող պայմանագրերից ծագող

հարաբերությունների վրա / որոշումներ)

 

Աղյուսակ N 4

 

Թունելային և միաթռիչք (միագագաթ) կամ բազմաթռիչք (բազմագագաթ)

ջերմատների կառուցման ծախսերի միջինացված հաշվարկը` 1 քառ. մ-ի հաշվով

 

ՀՀ դրամ

._________________________________________________________________________.

|Հ/Հ|             Անվանում               |Թունելային|Միաթռիչք  |Միաթռիչք  |

|   |                                    |ջերմատուն |կամ       |կամ       |

|   |                                    |հողային   |բազմաթռիչք|բազմաթռիչք|

|   |                                    |հարստացված|ջերմատուն |ջերմատուն |

|   |                                    |զանգվածի  |հողային   |հիդրոպոնիկ|

|   |                                    |եղանակով  |հարստացված|եղանակով  |

|   |                                    |          |զանգվածի  |          |

|   |                                    |          |եղանակով  |          |

|___|____________________________________|__________|__________|__________|

|1. |Ջերմատնային կոնստրուկցիա և          |      8000|     12500|     12500|

|   |պոլիէթիլեն                          |          |          |          |

|___|____________________________________|__________|__________|__________|

|2. |Ջեռուցման համակարգ                  |         -|      4500|      4500|

|___|____________________________________|__________|__________|__________|

|3. |Օդափոխություն                       |       550|      1000|      1000|

|___|____________________________________|__________|__________|__________|

|4. |Լուսավորություն, էլեկտրականություն  |       250|      1800|      1800|

|___|____________________________________|__________|          |          |

|5. |Կլիմայի կառավարման համակարգ         |         -|          |          |

|___|____________________________________|__________|__________|__________|

|6. |Ոռոգման համակարգ                    |       800|       800|      1750|

|___|____________________________________|__________|__________|__________|

|7. |Հողի նախապատրաստում, ջերմատան       |      2000|      3700|      4000|

|   |կառուցում և  սարքավորումների        |          |          |          |

|   |տեղադրում                           |          |          |          |

|___|____________________________________|__________|__________|__________|

|8. |Բույսերի կախիչներ և  կլիպսեր        |       250|       250|       250|

|___|____________________________________|__________|__________|__________|

|9. |Ջրհորդանային համակարգ և  տեղադրում  |         -|         -|      4200|

|___|____________________________________|__________|__________|__________|

|   |Ընդամենը ծախս                       |     11850|     24550|     30000|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 5

 

Ծրագրից ակնկալվող արդյունքները

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|              Ցուցանիշներ              |  Չափի  | 2020 | 2021 | 2022 |

|   |                                       | միավոր |      |      |      |

|___|_______________________________________|________|______|______|______|

|1  |Ջերմոցային տնտեսություններ             |հա      |  11.7|  23.4|  35.1|

|___|_______________________________________|________|______|______|______|

|2  |Համախառն արտադրանք                     |տոննա   |  3600|  7200| 10800|

|___|_______________________________________|________|______|______|______|

|3  |Ջերմատնային տնտեսությունների համախառն  |տոննա   | 865.8|1731.6|2597.4|

|   |բերքը` հանրապետությունում ներկայիս     |        |      |      |      |

|   |միջին բերքատվության պարագայում         |        |      |      |      |

|   |(7,4 կգ/մ2)                            |        |      |      |      |

|___|_______________________________________|________|______|______|______|

|4  |Համախառն արտադրանքի արժեքը             |մլն դրամ|1980.0|3960.0|5940.0|

|___|_______________________________________|________|______|______|______|

|5  |Համախառն արտադրանքի արժեքը`            |մլն դրամ| 476.2| 952.4|1428.6|

|   |հանրապետությունում ներկայիս միջին      |        |      |      |      |

|   |բերքատվության պարագայում (7,4 կգ/մ2)   |        |      |      |      |

|___|_______________________________________|________|______|______|______|

|6  |Հավելյալ արժեք                         |մլն դրամ|1503.8|3007.6|4511.4|

._________________________________________________________________________.

 

Ձև N 1

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարին

_______________________________________________ - ից

(Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի անվանումը,

անունը, ազգանունը, հասցեն/գտնվելու

վայրը, հեռախոսահամարները)

 

ԴԻՄՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ __________________________________________________________________

(ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի անվանումը) ցանկանում եմ մասնակցել Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագրին և ՀՀ_____________________մարզի ___________համայնքի___________բնակավայրում կառուցել ջերմատուն ըստ հետևյալ չափորոշիչների` (նշել)

._.

._.1-ին մոդել` միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ. մ արտադրական տարածք թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածի եղանակով (ընդգծել` 300-600 քառ. մ մեկ ջերմատուն, 800 քառ. մ-ը չգերազանցող մակերեսով երկու ջերմատուն, որից սույն դիմումով կկառուցեմ` 1-ին ջերմատունը, 2-րդ ջերմատունը, 2 ջերմատները):

._.

._.2-րդ մոդել` թաղանթապատ 800-3000 քառ. մ արտադրական տարածք միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն հողային հարստացված զանգվածի եղանակով:

._.

._.3-րդ մոդել` թաղանթապատ 800-3000 քառ. մ արտադրական տարածք միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն հիդրոպոնիկ եղանակով:

- Համաձայն եմ, որ ծրագրի իրականացման վերաբերյալ պայմանագրում ամրագրվի, որ ջերմատունն առնվազն 5 տարի պետք է նպատակային օգտագործվի և շահագործման հանձնվի պայմանագիրը կնքելու պահից մեկ տարվա ընթացքում:

- Ջերմատան կառուցման և սարքավորումների ձեռքբերման աշխատանքները նախատեսում եմ իրականացնել` (նշել)

._.

._.առանց Կապալառու կազմակերպության

._.

._.Կապալառու կազմակերպության միջոցով

Կից ներկայացվում են ծրագրով սահմանված հետևյալ փաստաթղթերը.

 

    Դիմող    __________________________________________________

             (դիմումատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը)

            __________________________________________________

                              (ստորագրությունը)

 

______ __________________ 20 թ.

 

(1-ին ձևը փոփ. 14.01.2021 թիվ 23-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2019
N 1612-Լ
Որոշում