Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2021 թվականի N 23-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) ապահովել աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը.

2) համապատասխան իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

(նախաբանը փոփ. 25.04.2022 թիվ 423-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թ. հունվարի 15-ի

N 23-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ռ. Ղուկասյան       - ՀՀ Սյունիքի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Կ. Համբարձումյան  - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Մ. Ղազարյան        - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Ն. Ղահրամանյան     - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Դ. Դանիելյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

    Ա. Խոջոյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Դ. Խաչատրյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Ք. Ղալեչյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Մեյմարյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Ն. Պետրոսյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Գուգարաց        - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                         ծառայության տնօրեն

 

    Ա. Բուդաղյան       - ՀՀ զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի

                         հրամանատար

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ

                         զորքերի հրամանատարի տեղակալ

 

    Խ. Կոստանդյան      - ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի

                         մարզային վարչության պետի պարտականությունները

                         ժամանակավոր կատարող

 

    Մ. Պողոսյան        - ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական` ՀՀ Սյունիքի

                         և Վայոց ձորի մարզերի պաշտպանության հարցերով

 

    Ս. Բադասյան        - ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության

                         մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ

 

    Ն. Դավթյան         - ՀՀ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և  սոցիալ-

                         տնտեսական զարգացման վարչության պետ

 

    Գ. Ծառուկյան       «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                       տնօրեն (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 03.05.2021 թիվ 461-Ա, 14.01.2022 թիվ 43-Ա, 25.04.2022 թիվ 423-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.01.2021
N 23-Ա
Որոշում