Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՆՎԱԾ ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2021 թվականի N 676-Ն

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՆՎԱԾ ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետի պաշտոնակատար    Տ. Ավինյան

 

2021 թ. ապրիլի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 29-ի

N 676-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՆՎԱԾ ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՎԱՃԱՌՔԻ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները.

1) դիմումատու` հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման կամ վաճառքի) թույլտվության պահանջ ներկայացնող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

2) հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման կամ վաճառքի) թույլտվություն` համայնքի ղեկավարի կողմից հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման կամ վաճառքի) թույլատրելիություն հաստատող փաստաթուղթ.

3) հողի բերրի շերտի առուվաճառքի պայմանագիր` հողի բերրի շերտի առուվաճառքը հավաստող` վաճառողի և գնորդի փոխադարձ համաձայնությամբ, իրավունքներն ու պարտականությունները սահմանող փաստաթուղթ:

3. Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի հարաբերությունները կարգավորվում են սույն որոշմամբ և պայմանագրային հիմունքներով:

4. Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի մեկ խոր. մետրի արժեքը որոշվում է հողամասի սեփականատիրոջ և բերրի շերտի գնորդի փոխադարձ համաձայնությամբ` հաշվի առնելով հողի բերրի շերտի որակական ցուցանիշները: Հողի բերրի շերտի որակական ցուցանիշները բնութագրվում են հողերի մոնիթորինգի բնագավառում հավատարմագրված լաբորատորիայի կողմից տրված` հողի որակը հավաստող փաստաթղթում:

5. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի` շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքից ստացված գումարը մուտքագրվում է համայնքային բյուջե, իսկ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի` շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքից ստացված գումարը չի մուտքագրվում համայնքային բյուջե և տնօրինվում է սեփականատիրոջ կողմից:

6. Դիմումատուն դիմում է ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարին հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման կամ վաճառքի) վերաբերյալ` նշելով հողի բերրի շերտի ծավալը, օգտագործման նպատակը, տեղափոխման վայրը` հիմնավորելով դրա անհրաժեշտությունը` համաձայն N 1 ձևի:

7. Պետական և համայնքային, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերից շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման կամ վաճառքի) թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով թույլտվություն տալու մասին որոշում կայացնելուց և պայմանագիր կնքելուց հետո` տվյալների էլեկտրոնային բազայի բացակայության դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունը թղթային տարբերակով տրամադրվում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Տվյալների էլեկտրոնային բազայի առկայության դեպքում պետք է ապահովվի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տվյալ բազային հասանելիությունը:

8. Համայնքի ղեկավարը, դիմումը ներկայացնելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր պատասխանում է դիմումատուին` շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման կամ վաճառքի) մերժման մասին, կամ տրամադրում է թույլտվություն` համաձայն N 2 ձևի: Կնքվում է առուվաճառքի պայմանագիր` համաձայն N 3 ձևի: Առուվաճառքի պայմանագրին կցվում է հողերի մոնիթորինգի բնագավառում հավատարմագրված լաբորատորիայի կողմից տրված` հողի որակական հատկությունները հավաստող փաստաթուղթը: Հողի որակական հատկությունները հավաստող փաստաթուղթը ներկայացվում է վաճառողի կողմից:

9. Թույլտվությունը տրամադրվում է` հաշվի առնելով մարզում, համայնքում կուտակված (հաշվառված) հողի բերրի շերտի վերաբերյալ առկա տվյալները` մակերեսները, ծավալները (ըստ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների տարեկան տվյալների հաշվառման համապատասխան մատյանում հողի բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման մասին հաշվառված ու գրանցված տվյալների):

10. Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման կամ վաճառքի) թույլտվություն չի կարող տրվել այն դեպքում, երբ հողի սեփականատերը տվյալ հողամասի տարածքում`

1) ունի աղտոտված հող.

Հողերի աղտոտվածության վիճակը դիտարկվում է հողում աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի նորմերի պահպանման տեսանկյունից` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 124-Ն որոշմամբ սահմանված հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը, հողն աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի նորմերը, հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը:

Հողի աղտոտվածության վերաբերյալ տվյալները ներկայացվում են հողերի մոնիթորինգի բնագավառում հավատարմագրված լաբորատորիայի կողմից տրված` հողի որակը հավաստող փաստաթղթում.

2) ունի վերականգնման (ռեկուլտիվացիայի) ենթակա խախտված հողեր.

3) ունի հողերի յուրացման ծրագիր:

11. Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի առուվաճառքի` տեղափոխման աշխատանքների ընթացքում հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման կամ վաճառքի) թույլտվություն ստացած անձանց կողմից ձեռնարկվում են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը:

12. Գնորդը պարտավոր է իրականացնել շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի նպատակային օգտագործումը` ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի պահանջները:

13. Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի, կնքված պայմանագրերի մասին տվյալները համայնքը եռամսյակային կտրվածքով ներկայացնում է մարզպետարան: Տվյալները հաշվառվում ու գրանցվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում:

 

Ձև 1

 

________________________________-ին

համայնքի ղեկավարի անունը, ազգանունը

 

Գնորդ/վաճառող ________________________________________________________

կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն,

հեռախոսահամարը

 

Դիմում

հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման/վաճառքի) թույլտվության

 

Խնդրում եմ թույլ տալ ձեռք բերել (գնել/վաճառել) հողի բերրի շերտ ________

______________________________________________________________________

իրականացվող աշխատանքների համար (անհրաժեշտ է նշել աշխատանքների

անվանումը)

______________________________________________________________________

գնման/վաճառքի ենթակա հողի բերրի շերտի ծավալը

 

Տեղափոխելու __________________________________________________ նպատակով

մարզը, համայնքը, հողամասի գտնվելու վայրի հասցեն, հողամասի նպատակային

նշանակությունը, ծածկագիրը

______________________________________________________________________

Պարտավորվում եմ աշխատանքներն իրականացնել գործող կարգին համապատասխան

 

Գնորդ/վաճառող _________________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

_________________ 20 թ.

 

Ձև 2

 

Հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման/վաճառքի) թույլտվություն N _______

 

Տրված` __ ___________ 20 թ.

 

Վաճառքի կամ իրացման թույլատրված ապրանքի անվանումը, (հողատարածքի գտնվելու հասցեն, գնվող հողի ծավալը` խոր. մետր, հանված բերրի շերտի մակերեսը` քառ. մետր)

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Վաճառող` Ֆիզիկական կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը, ուր է տեղափոխվում և ինչ նպատակով

Թույլտվության գործողության ժամկետը` 20__ թ.---ից մինչև 20__ թ.---

 

Համայնքի ղեկավար _________________ __________________________

                     (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                                  

Կ. Տ.

 

Ձև 3

 

Հողի բերրի շերտի առուվաճառքի պայմանագիր N ___

 

__ __________ 20__ թվականի

 

_____________________________________________ այսուհետ` վաճառող` ի դեմս

ֆիզիկական անձի նույնականացման տվյալները, անունը, ազգանունը, հողամասի հասցեն. իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն, հողամասի հասցեն

 

__________________, որը գործում է__________ հիման վրա, մի

 

կողմից, և

պաշտոնը, ազգանունը, անունը

______________________________________________________________________,

ֆիզիկական անձի նույնականացման տվյալները, անունը, ազգանունը, հողամասի հասցեն. իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն, հողամասի հասցեն

 

այսուհետ` գնորդ` ի դեմս___________________, որը գործում է _____________

ազգանունը, անունը

 

հիման, վրա` մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան.

1.1. վաճառողը պարտավորվում է գնորդին վաճառել հողի բերրի շերտ, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել և վճարել դրա համար:

______________________________________________________________________

Գնվող հողի ծավալը (խոր. մետր), հանված բերրի շերտի մակերեսը (քառ. մետր)` ներառյալ ԱԱՀ-ն, հողատարածքի գտնվելու հասցեն, ուր է տեղափոխվում և ինչ նպատակով

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները.

2.1. վաճառողն իրավունք ունի պահանջելու գնորդից վճարելու պայմանագրով նախատեսված գինը.

2.2. վաճառողը պարտավոր է`

2.2.1. գնորդին հանձնել սույն պայմանագրի 1.1-ին կետում նշված ապրանքը` սույն պայմանագրի 2.3.2-րդ, 2.5-րդ, 3.2-րդ կետերով նախատեսված պայմաններին համապատասխան.

2.3. գնորդն իրավունք ունի`

2.3.1. եթե վաճառողը հրաժարվում է հանձնել վաճառված ապրանքը` միակողմանի հրաժարվելու սույն պայմանագիրը կատարելուց.

2.3.2. եթե վաճառողը հանձնել է սույն պայմանագրով որոշվածից պակաս ծավալի ապրանք` պահանջելու լրացնել ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվելու չհանձնված ապրանքի համար վճարելուց, իսկ եթե ապրանքի համար վճարել է, ապա պահանջելու վերադարձնել վճարված գումարը.

2.4. գնորդը պարտավոր է`

2.4.1. ապրանքի համար վճարել սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված կարգով:

Ապրանքն ընդունելու արդյունքում կողմերը կազմում և ստորագրում են ապրանքի ընդունման-հանձնման ակտ, որում նշվում են ապրանքի անվանումը, ծավալը, որակը (կցվում է հողի որակական հատկությունները հավաստող փաստաթուղթը), հայտնաբերված թերությունները:

2.5. Հողի բերրի շերտի տեղափոխման աշխատանքների ընթացքում հողի բերրի շերտի ձեռքբերման (գնման/վաճառքի) թույլտվություն ստացած անձանց կողմից ձեռնարկվում են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը:

3. Պայմանագրի գինը.

3.1. պայմանագրում նշված ապրանքի ընդհանուր գինը, որը գնորդը պետք է վճարի վաճառողին, կազմում է ________________________________________ դրամ.

3.2. գնորդը պայմանագրի 3.1-ին կետում նշված գումարը վճարում է վաճառողին ______________` կանխիկ կամ փոխանցումով.

3.3. վաճառողը (բացառությամբ` ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող հողամասի) բերրի շերտի վաճառքից ստացված գումարը մուտքագրում է համայնքային բյուջե` սույն պայմանագիրը ստորագրելու պահից ___________________ օրվա ընթացքում:

4. Սույն պայմանագիրը կնքված է հայերեն երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

5. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են, կամ պայմանագիրը լուծարվում է կողմերի գրավոր համաձայնությամբ կամ դատարանի վճռով:

Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:

 

    Վաճառող                                           Գնորդ

__________________________________  __________________________________

անունը, ազգանունը, ստորագրությունը անունը, ազգանունը, ստորագրությունը

 

_________ 20 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2021
N 676-Ն
Որոշում