Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 15-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ԻՐՏԵԿ   Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի ատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 16-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 15-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքներում (խմբերում) ընտանիքում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը հաստատելու մասին» թիվ 15-Լ հրամանի հավելված 1-ի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«11. Մասնագիտացված ստորաբաժանումում հաշվառման մեջ գտնվող անձի կողմից բռնության կրկնման կամ կիրառված պաշտպանության միջոցի խախտման դեպքում, իրավասու ծառայողը համապատասխան զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմնի պետին: Հաշվառման մեջ գտնվող անձի կողմից բռնության կրկնումը կամ կիրառված պաշտպանության միջոցի խախտումը մասնագիտացված ստորաբաժանման ծառայողի կողմից արձանագրվելուց հետո 6-րդ օրը, բռնություն գործադրած անձի վերաբերյալ կազմված կանխարգելիչ հաշվառման քարտը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն: Վարչությունն ուսումնասիրում է բռնություն գործադրած անձի վերաբերյալ կազմված կանխարգելիչ հաշվառման քարտը և խախտումներ հայտնաբերելու դեպքում զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետին կամ իրավասու տեղակալին և վերջիններիս ցուցումի հիման վրա կատարում է ծառայողական քննություն»:

2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

30 ապրիլի 2021թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 5 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
30.04.2021
N 16-Լ
Հրաման