Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2021 թվականի N 711-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2021 թվականի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2021 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2. 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2021 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին`

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ.

2) 2021 թվականի ամառային զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ.

3) 2021 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում ապահովել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցելու դեպքերի կանխումը:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին համապատասխան բժշկական հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից էլեկտրոնային եղանակով (Exsel ձևաչափով) տրամադրված ցուցակի հիման վրա ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների անձնակազմեր:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին`

1) 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` մինչև 2021 թվականի հունիսի 23-ը,

բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2021 թվականի հունիսի 1-ը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

3) մինչև 2021 թվականի հուլիսի 14-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

15. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունները և առաջարկությունները ներկայացնելու համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի մայիսի 6-ի

N 711-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Հարությունյան  - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար

(հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Դավթյան         - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի

                         նախագահի տեղակալ)

 

    Ա. Ավթանդիլյան     - ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և

                         զորահավաքային համալրման ծառայության պետ

 

    Վ. Ղազարյան        - ՀՀ ոստիկանության պետ

 

    Ա. Աբազյան         - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

 

    Ա. Դավթյան         - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

    Վ. Դումանյան       - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի պաշտոնակատար

 

    Հ. Չոբանյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                         պաշտոնակատար

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար

 

    Ա. Այվազյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի պաշտոնակատար

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և

                         զորահավաքային համալրման ծառայության զորակոչի

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի մայիսի 6-ի

N 711-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Տարածքային             |Հանձնաժողովների անդամները                    |

|ստորաբաժանումները      |                                             |

|_______________________|_____________________________________________|

|Երևան                  |Երևանի  քաղաքապետ                            |

|Երևանի  N 1            |(հանձնաժողովի նախագահ)                       |

|Երևանի  N 2            |Երևան  քաղաքի ոստիկանության վարչության պետ   |

|Երևանի  N 3            |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի  ռազմական|

|Երևանի  N 4            |ոստիկանության բաժնի պետ                      |

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության                                  |

|                       |Երևանի  NN 1, 2, 3 և  4 տարածքային           |

|                       |ստորաբաժանումների ղեկավարներ                 |

|                       |Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և  |

|                       |զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ   |

|                       |(հանձնաժողովի քարտուղար)                     |

|_______________________|_____________________________________________|

|Արագածոտն              |ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |

|ՀՀ Արագածոտնի մարզի    |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմա- |

|                       |կան ոստիկանության բաժնի Աշտարակի հենակետի պետ|

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության ՀՀ Արագածոտնի մարզի տարածքային   |

|                       |ստորաբաժանման ղեկավար                        |

|                       |ՀՀ Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային     |

|                       |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                       |քարտուղար)                                   |

|_______________________|_____________________________________________|

|Արարատ                 |ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)    |

|ՀՀ Արարատի մարզի       |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական|

|                       |ոստիկանության բաժնի պետ                      |

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության ՀՀ Արարատի մարզի տարածքային      |

|                       |ստորաբաժանման ղեկավար                        |

|                       |ՀՀ Արարատի մարզպետարանի զորահավաքային        |

|                       |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                       |քարտուղար)                                   |

|_______________________|_____________________________________________|

|Արմավիր                |ՀՀ Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)   |

|ՀՀ Արմավիրի մարզի      |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի        |

|                       |ռազմական ոստիկանության բաժնի պետ             |

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության ՀՀ Արմավիրի մարզի տարածքային     |

|                       |ստորաբաժանման ղեկավար                        |

|                       |ՀՀ Արմավիրի մարզպետարանի զորահավաքային       |

|                       |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                       |քարտուղար)                                   |

|_______________________|_____________________________________________|

|Գեղարքունիք            |ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի        |

|ՀՀ Գեղարքունիքի մարզի  |նախագահ)                                     |

|                       |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մարտունու       |

|                       |ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ և     |

|                       |նույն բաժանմունքի Սևանի  հենակետի պետ        |

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքային |

|                       |ստորաբաժանման ղեկավար                        |

|                       |ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային   |

|                       |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                       |քարտուղար)                                   |

|_______________________|_____________________________________________|

|Լոռի                   |ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)      |

|ՀՀ Լոռու մարզի         |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վանաձորի        |

|                       |ռազմական ոստիկանության բաժնի պետ             |

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության ՀՀ Լոռու մարզի տարածքային        |

|                       |ստորաբաժանման ղեկավար                        |

|                       |ՀՀ Լոռու մարզպետարանի զորահավաքային          |

|                       |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                       |քարտուղար)                                   |

|_______________________|_____________________________________________|

|Կոտայք                 |ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)    |

|ՀՀ Կոտայքի մարզի       |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի        |

|                       |ռազմական ոստիկանության բաժնի պետ             |

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության ՀՀ Կոտայքի մարզի տարածքային      |

|                       |ստորաբաժանման ղեկավար                        |

|                       |ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղական              |

|                       |ինքնակառավարման և  հանրապետական գործադիր     |

|                       |մարմինների հարցերով վարչության պետ           |

|                       |(հանձնաժողովի քարտուղար)                     |

|_______________________|_____________________________________________|

|Շիրակ                  |ՀՀ Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)     |

|ՀՀ Շիրակի մարզի        |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու        |

|                       |ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ       |

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության ՀՀ Շիրակի մարզի տարածքային       |

|                       |ստորաբաժանման ղեկավար                        |

|                       |ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղական               |

|                       |ինքնակառավարման և  հանրապետական գործադիր     |

|                       |մարմինների հարցերով վարչության պետ           |

|                       |(հանձնաժողովի քարտուղար)                     |

|_______________________|_____________________________________________|

|Սյունիք                |ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)   |

|ՀՀ Սյունիքի մարզի      |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի և       |

|                       |Կապանի ռազմական ոստիկանության բաժինների պետեր|

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության ՀՀ Սյունիքի մարզի տարածքային     |

|                       |ստորաբաժանման ղեկավար                        |

|                       |ՀՀ Սյունիքի մարզպետարանի հանրապետական        |

|                       |գործադիր մարմինների տարածքային               |

|                       |ստորաբաժանումների գործունեության համակարգման |

|                       |բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)           |

|_______________________|_____________________________________________|

|Վայոց ձոր              |ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |

|ՀՀ Վայոց ձորի մարզի    |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական  |

|                       |ոստիկանության բաժնի պետ                      |

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային   |

|                       |ստորաբաժանման ղեկավար                        |

|                       |ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային     |

|                       |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                       |քարտուղար)                                   |

|_______________________|_____________________________________________|

|Տավուշ                 |ՀՀ Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)    |

|ՀՀ Տավուշի մարզի       |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի  ռազմական|

|                       |ոստիկանության բաժնի պետ,                     |

|                       |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի ռազմական  |

|                       |ոստիկանության բաժնի պետ                      |

|                       |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                       |ծառայության ՀՀ Տավուշի մարզի NN 1 և  2       |

|                       |տարածքային ստորաբաժանման ղեկավարներ          |

|                       |ՀՀ Տավուշի մարզպետարանի զորահավաքային        |

|                       |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                       |քարտուղար)                                   |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2021 թվականի մայիսի 6-ի

N 711-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հովիկ Սերգեյի Բալյան           - հանձնաժողովի նախագահ

 

    Գարիկ Սմբատի Սարգսյան          - օտոլարինգոլոգ (հանձնաժողովի նախագահի

                                     տեղակալ)

 

    Արմեն Վահանի Սաֆարյան          - ՀՀ առողջապահության նախարարության

                                     ներկայացուցիչ

 

    Վահան Նաիրիի Մուկուչյան        - թերապևտ

 

    Գարիկ Գագիկի Մուրադյան         - թերապևտ

 

    Հարություն Վահրամի Ղռմաջյան    - սրտաբան

 

    Գագիկ Սարիբեկի Հակոբյան        - սրտաբան

 

    Արշակ Վարդգեսի Ղազարյան        - նյարդաբան

 

    Հասմիկ Ռաֆայելի Ամրոյան        - նյարդաբան

 

    Սահակ Աշոտի Հակոբյան           - մաշկաբան

 

    Էդուարդ Տիգրանի Վարդանյան      - ուրոլոգ

 

    Դավիթ Գևորգի  Փթուկյան         - վիրաբույժ

 

    Թեհրան Ֆրիկի Նավիկյան          - վնասվածքաբան

 

    Լևոն  Գագիկի Ներսիսյան         - վնասվածքաբան

 

    Արթուր Լիոնիկի Մինասյան        - օտոլարինգոլոգ

 

    Հրանտ Ալեքսանի Շահինյան        - ակնաբույժ

 

    Եղիշե Ալիկի Բաղդասարյան        - ակնաբույժ

 

    Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան        - հոգեբույժ

 

Լուսինե Անդրանիկի Արզումանյան - հոգեբույժ

 

    Նարեկ Հովիկի Ջամալյան          - համակարգչային օպերատոր

 

    Անի Սերգեյի Բաբայան            - հանձնաժողովի քարտուղար

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.2021
N 711-Ն
Որոշում