Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2021 թվականի N 171-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը հաստատելու մասին» N 39-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կարգի 5-րդ կետում «սահմանելու» բառից հետո լրացնել «լիցենզավորված անձի բանկային հաշիվների, դրամական միջոցների» բառերը.

2) Կարգի 7-րդ կետի`

i

ա. 1-ին նախադասության մեջ «համարվում» բառից հետո լրացնել «էներգետիկայի բնագավառում լիցենզավորված (կարգավորվող) գործունեությանը մասնակցող կամ երբևէ մասնակցած» բառերը.

բ. 5-րդ ենթակետում «հողատարածքները» բառից հետո լրացնել «, որոնց մակերեսը գերազանցում է 20 քառակուսի մետրը» բառերը.

3) Կարգի 9-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) բաժնեմաս (գույք) կամ դրա նկատմամբ իրավունք (այսուհետ` բաժնեմաս (գույք)) օտարող, այլ կերպ փոխանցող կամ գրավադրող և ձեռք բերող անձանց անվանումը (անունը, ազգանունը և հայրանունը), պետական գրանցման (հաշվառման) համարը (անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը),»,

բ. 4-րդ ենթակետում «դեպքում`» բառից հետո լրացնել «համապատասխան հիմնավորմամբ,» բառերը,

գ. 6-րդ ենթակետում «հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցները» բառերը փոխարինել «կոնտակտային տվյալները» բառերով,

դ. 8-րդ ենթակետից հանել «(գործարքի նախագիծ, գործարքի էական պայմանները պարունակող առաջարկ ու առաջարկն ընդունելու մասին պատասխան և այլն)» բառերը.

4) Կարգի 10-րդ և 16-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

5) Կարգի 14-րդ կետում «հավաստիության» բառից հետո լրացնել «և ամբողջականության» բառերը.

6) Կարգի 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Հայտը ստանալու օրվանից` տասն աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ստուգում են հայտի (դրան կից ներկայացվող փաստաթղթերի) ճշտությունն ու ամբողջականությունը: Սույն կարգին համապատասխանության դեպքում հայտը համարվում է ուսումնասիրության ընդունված:».

«17. Եթե ներկայացված հայտը (դրան կից ներկայացվող փաստաթղթերը) չի (չեն) համապատասխանում սույն կարգի պահանջներին, ապա այն չի ընդունվում ուսումնասիրության, ինչի մասին հանձնաժողովը, համապատասխան հիմնավորումներով, սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետում իրազեկում է լիցենզավորված անձին:

18. Լիցենզավորված անձը, սույն կարգի 17-րդ կետում նշված անհամապատասխանությունները վերացնելուց հետո, կարող է նոր հայտ ներկայացնել հանձնաժողով, որի պարագայում լիցենզավորված անձը և հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերով սահմանված պահանջներով ու ժամկետներով: Լիցենզավորված անձն իրավունք ունի հղում կատարել նախկին հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում ներկայացված տվյալները նոր հայտի ներկայացման պահին չեն փոփոխվել:».

7) Կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«23. Գործարքի կնքմանը համաձայնություն տալու դեպքում գործարքի կնքման ժամկետը չի կարող գերազանցել համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո վեց ամիսը, բացառությամբ լիցենզավորված անձի հիմնավորմամբ հանձնաժողովի որոշմամբ ավելի երկար ժամկետ սահմանվելու դեպքերի: Գործարքի կնքման` հանձնաժողովի որոշմամբ ամրագրված ժամկետը կարող է երկարաձգվել լիցենզավորված անձի դիմումի հիման վրա' այն հանձնաժողովի կողմից հիմնավոր համարվելու դեպքում:».

8) Կարգի 25-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետում «չթույլատրված» բառը փոխարինել «չհամաձայնեցված» բառով.

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) եթե հանձնաժողովը մերժել է գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը կամ գործարքը չի համապատասխանում դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին (դրույթներին) (արգելված գործարք):».

9) Կարգի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«26. Լիցենզավորված անձը պարտավոր է գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել համապատասխան պայմանագրի պատճենը: Հանձնաժողովի որոշմամբ երկու և ավելի գործարքի կնքմանը համաձայնություն տալու դեպքում սույն կետում նշված երկշաբաթյա ժամկետի սկիզբ է համարվում համաձայնեցված գործարքներից վերջինի կնքման պահը:».

10) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-րդ և 26.2-րդ կետերով.

i

«26.1. Հանձնաժողովը լիցենզավորված անձի կողմից գործարքին համաձայնություն տալու մասին որոշման պայմանների (դրույթների) կատարումը գնահատում է այդ որոշմամբ սահմանված` գործարքի էական և այլ պայմանների շրջանակում:

26.2. Լիցենզավորված անձը, հանձնաժողովի որոշմամբ համաձայնեցված գործարքի կնքումից հետո, դրանում հանձնաժողովի որոշմամբ ամրագրված` գործարքի էական և այլ պայմաններին առնչվող փոփոխություն կատարելու մտադրության դեպքում պարտավոր է համաձայնություն ստանալու համար, սույն կարգին համապատասխան, նախապես հայտ ներկայացնել հանձնաժողով:».

11) Կարգի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«27. Սույն կարգի 25-րդ կետի համաձայն չհամաձայնեցված կամ արգելված գործարք կնքելու դեպքում հանձնաժողովն իրավասու է լիցենզավորված անձի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ և դիմել դատարան` օրենքով սահմանված կարգով գործարքն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ`                               Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
12.05.2021
N 171-Ն
Որոշում