Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2021 թվականի N 916-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն հանձնել`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված` 360.0 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով 1 միավոր ազդանշանային համակարգ (TBD-GA-20001m)` Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը,

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված` 1,080.0 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով 3 միավոր ազդանշանային համակարգ (TBD-GA-20001m)` Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը.

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հետ կնքել նվիրատվության պայմանագրեր և ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2021
N 916-Ա
Որոշում