Սեղմել Esc փակելու համար:
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 մայիսի 2021 թվականի N 46-Ն

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՀԱՆԳՍՏԻ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ, ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի, մարմնամարզության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2021թ. մայիսի 31-ի

թիվ 46-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՀԱՆԳՍՏԻ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ, ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հոգեբուժական կազմակերպություններում (այսուհետ` Կազմակերպություն) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց (այսուհետ` պացիենտ) հանգստի, բացօթյա զբոսանքի և մարմնամարզության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պացիենտի հանգիստը, բացօթյա զբոսանքը և մարմնամարզությունը կազմակերպվում են դրա համար նախատեսված վայրերում:

3. Կազմակերպությունում պացիենտի հանգիստն ապահովելու համար առանձնացվում է պացիենտին հասանելի վայրում հանգստի գոտի` հագեցված բազմոցով, աթոռներով, սեղաններով, հեռուստացույցով, սեղանի խաղերով և զբաղվածության այլ միջոցներով, երեխաների համար` խաղասենյակներով:

4. Հենաշարժական խնդիրներ ունեցող և տարեց պացիենտների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով Կազմակերպությունում տեղադրվում են թեքահարթակներ, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են հենասայլակներ կամ անձի տեղաշարժումն ապահովող առավել հարմար այլ միջոցներ:

5. Պացիենտի հանգստի, բացօթյա զբոսանքի ու մարմնամարզության ժամերը և տևողությունը սահմանվում են Կազմակերպության օրվա կարգացուցակով` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բոլոր անձանց համար նախատեսված ընդհանուր հստակ ժամանակահատվածում` ըստ Կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:

6. Պացիենտի հանգստի, բացօթյա զբոսանքի ու մարմնամարզության տարբերակված ժամային տևողություն սահմանվում է միայն առանձին դեպքերում` պայմանավորված կոնկրետ պացիենտների առողջական վիճակով: Ընդ որում, նշված բացառության դեպքերը համապատասխան հիմնավորումներով արձանագրվում են պացիենտի բժշկական փաստաթղթերում:

7. Պացիենտի բացօթյա զբոսանքն ու մարմնամարզությունն անցկացվում են Կազմակերպության աշխատակիցների հսկողությամբ:

8. Մարմնամարզությամբ զբաղվող պացիենտները պարբերաբար զննվում են թերապևտի կողմից` սոմատիկ վիճակն ու ֆիզիոլոգիական ցուցանիշները վերահսկելու նպատակով և, անհրաժեշտության դեպքում, վերջինիս ցուցումով իրականացվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ և նեղ մասնագիտական խորհրդատվություններ:

9. Պացիենտի բացօթյա զբոսանքի և մարմնամարզության կազմակերպման համար Կազմակերպությունում վարվում է մատյան` սույն հավելվածի Ձևի համաձայն, որը պետք է լինի համարակալված և հաստատված Կազմակերպության տնօրենի ստորագրությամբ:

10. Բացօթյա զբոսանքի և մարմնամարզության վարման մատյանում գրառումներ կատարելու հսկողությունն իրականացնում է բաժանմունքի վարիչը, իսկ մատյանը վարում և լրացնում է բաժանմունքի հերթապահ բուժքույրը:

11. Պացիենտի զբոսանքից օգտվելու և հրաժարվելու պարագայում, հերթապահ բուժքույրը կատարում է համապատասխան գրառում մատյանում, ինչն ամրագրվում է պացիենտի ստորագրությամբ:

12. Երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի զբոսանքից կամ մարմնամարզությունից օգտվելու իրավունքի իրացումը պատշաճ ապահովվում է Կազմակերպության կողմից: Նշված իրավունքն առանձին դեպքերում կարող է սահմանափակվել միայն հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ` այդ մասին տեղեկացնելով պացիենտի օրինական ներկայացուցչին:

 

Ձև

 

ՄԱՏՅԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ ԵՎ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

.__________________________________________________________________.

|N   |Զբոսանքի և      |Անուն, ազգանուն,|Պացիենտի/      |Հատուկ     |

|    |մարմնամարզության|հայրանուն       |օրինական       |նշումներ   |

|    |օրը, ժամերը     |                |ներկայացուցչի  |           |

|    |                |                |ստորագրությունը|           |

|____|________________|________________|_______________|___________|

|____|________________|________________|_______________|___________|

|____|________________|________________|_______________|___________|

.__________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
31.05.2021
N 46-Ն
Հրաման