Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2021 թվականի N 902-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման (այսուհետ` որոշում)`

1) վերնագրում, 1-ին կետում «ցեմենտներ» բառն իր հոլովաձևերով փոխարինել «ցեմենտներ, պորտլանդցեմենտային կլինկեր» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

2) նախաբանում նշված «Ստանդարտացման մասին» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգման մասին» բառերով, իսկ «հոդվածի» բառից հետո լրացնել «1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի» բառերը:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`

1) «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» գլխի բառերից առաջ լրացնել «V.» արաբական թվանիշը.

2) «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ» գլխի բառերից առաջ լրացնել «VI.» արաբական թվանիշը.

3) «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ» գլխի բառերից առաջ լրացնել «VII.» արաբական թվանիշը.

4) «V.» արաբական թվանիշը փոխարինել «VIII.» արաբական թվանշով.

5) «VI.» արաբական թվանիշը փոխարինել «IX.» արաբական թվանշով.

6) «VII.» արաբական թվանիշը փոխարինել «X.» արաբական թվանշով.

7) «VIII.» արաբական թվանիշը փոխարինել «XI.» արաբական թվանշով.

8) հավելվածի վերնագրում, հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 18-րդ, 19-րդ, 22-րդ, 23-րդ 30-րդ, 31-րդ, 35-րդ, 38-րդ, 39-րդ կետերի «ցեմենտներ» բառն իր հոլովաձևերով փոխարինել «ցեմենտներ, պորտլանդցեմենտային կլինկեր» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

9) 1-ին կետում «Պորտլանդցեմենտ 2523» բառերից հետո լրացնել «պորտլանդցեմենտային կլինկեր 2523 10 000 0» բառերով.

10) 6-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

«6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ցեմենտները, պորտլանդցեմենտային կլինկերը պետք է ուղեկցվեն հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով:».

11) 7-րդ և 8-րդ կետերի «հասակում» բառը փոխարինել «հասունացմամբ» բառով.

12) հավելվածի N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Աղյուսակ N 2

 

._________________________________________________________________________.

|Ամրու-|Ծռման  |Սեղմման ամրությունը, ՄՊա, օր      |Կապակցում     |Ծավալի  |

|թյան  |ամրու- |հասունացմամբ                      |              |փոփոխման|

|դասը  |թյունը,|                                  |              |հավասա- |

|      |ՄՊա/ ոչ|                                  |              |րաչափու-|

|      |պակաս  |                                  |              |թյունը  |

|      |       |__________________________________|______________|(ընդար- |

|      |       |վաղ ամրություն     |ստանդարտ      |սկիզբը,|վերջը,|ձակում),|

|      |       |                   |ամրություն    |րոպե,  |ժամ,  |մմ, ոչ  |

|      |       |___________________|______________|ոչ շուտ|ոչ ուշ|ավելի   |

|      |       |2 օրական |7 օրական |28 օրական     |       |      |        |

|      |       |հասակում,|հասակում,|հասակում      |       |      |        |

|      |       |ոչ պակաս |ոչ պակաս |______________|       |      |        |

|      |       |         |         |ոչ     |ոչ    |       |      |        |

|      |       |         |         |պակաս  |ավելի |       |      |        |

|______|_______|_________|_________|_______|______|_______|______|________|

|  1.  |  2.   |   3.    |   4.    |  5.   |  6.  |  7.   |  8.  |   9.   |

|______|_______|_________|_________|_______|______|_______|______|________|

|22.5N |-      |-        |11.0     |22.5   |42.5  |75     |10    |10      |

|______|_______|_________|_________|_______|______|       |      |        |

|32.5N |5.5    |-        |16.0     |32.5   | 52.5 |       |      |        |

|______|_______|_________|_________|       |      |       |      |        |

|32.5R |5.5    |10.0     |-        |       |      |       |      |        |

|______|_______|_________|_________|_______|______|_______|______|        |

|42.5N |6.0    |10.0     |-        |42.5   |62.5  |60     |10    |        |

|______|_______|_________|_________|       |      |       |      |        |

|42.5R |6.0    |20.0     |-        |       |      |       |      |        |

|______|_______|_________|_________|_______|______|_______|______|        |

|52.5N |6.5    |20.0     |-        |52.5   |-     |45     |10    |        |

|______|_______|_________|_________|       |      |       |      |        |

|52.5R |6.5    |30.0     |-        |       |      |       |      |        |

|________________________|________________________________|______|________|

|Ցեմենտի աղացվածքի       |ոչ ավելի, քան 15%               |      |        |

|մանրությունը N 008 մաղի |                                |      |        |

|վրայի մնացորդը          |                                |      |        |

|________________________|________________________________|______|________|

|Ցեմենտներում տեսակարար  |ոչ պակաս, քան 2800 սմ2/գ և  ոչ  |      |        |

|մակերեսը` համաձայն      |ավելի, քան 4000 սմ2/գ           |      |        |

|Բլեյնի մեթոդի           |                                |      |        |

|________________________|________________________________|______|________|

|Ցեմենտի ամրությունը     |Ստանդարտ 28 օրական հասունացման  |      |        |

|ծռման դեպքում           |                                |      |        |

._________________________________________________________________________.

«.

 

13) 13-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

«Ցեմենտների քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3 աղյուսակով սահմանված նորմերին, իսկ պորտլանդցեմենտային կլինկերի քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 4 աղյուսակով սահմանված նորմերին:».

14) հավելվածը լրացնել նոր` 4-րդ աղյուսակով.

 

«Աղյուսակ N 4

 

._____________________________________________________________________.

|Պորտլանդցեմենտային կլինկերում ցուցանիշի       |Ցուցանիշի նորմը (%)   |

|անվանումը                                     |                      |

|______________________________________________|______________________|

|Զանգվածի կորուստը շիկացման ժամանակ, ոչ ավելի  |5,0                   |

|______________________________________________|______________________|

|Չլուծվող մնացորդ, ոչ ավելի                    |5,0                   |

|______________________________________________|______________________|

|CaO                                           |Չի նորմավորվում       |

|______________________________________________|______________________|

|ազատ CaO պարունակությունը, ոչ ավելի           |1                     |

|______________________________________________|______________________|

|MgO պարունակությունը ոչ ավելի                 |5                     |

|______________________________________________|______________________|

|Al2O3                                         |Չի նորմավորվում       |

|______________________________________________|______________________|

|Fe2O3                                         |Չի նորմավորվում       |

._____________________________________________________________________.

«.

 

15) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետ.

«17.1. Ցեմենտների մեջ արգելվում է ավելացնել օժանդակ բաղադրիչներ, հատուկ կամ տեխնոլոգիական հավելումներ, որոնք կարող են նվազեցնել ցեմենտի որակական հատկանիշները:».

16) «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ» և «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ» վերնագրերից հանել «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ» բառը.

17) 19-րդ կետի «51 կգ-ն» բառերը փոխարինել «50 կգ-ը, ցեմենտի միջին զանգվածի թույլատրելի բացասական շեղումը փաթեթում նշված զանգվածի մեջ չպետք է լինի ավելի, քան զտաքաշի -1%-ը.

18) 20-րդ և 21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«20. Առանց փաթեթվածքի փոխադրման ժամանակ ցեմենտները և պորտլանդցեմենտային կլինկերը պետք է բեռն առաքվեն հատուկ նշանակության փոխադրամիջոցներով (հատուկ սարքավորված մեքենաներ, ավտոցեմենտատարներ, ցեմենտատար վագոններ, նավեր):

21. Ցեմենտների և պորտլանդցեմենտային կլինկերի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթով, որտեղ պետք է նշված լինեն հետևյալ տվյալները`

1) արտադրող կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը և հասցեն.

2) արտադրանքի պայմանական նշագիրը կամ լրիվ անվանումը.

3) խմբաքանակի համարը և բեռնառաքման ամսաթիվը.

4) արտադրանքում հանքային հավելույթների տեսակը և քանակը.

5) արտադրանքի ամրության դասը.

6) արտադրանքի երաշխիքային ժամկետը.

7) փաթեթվածքում արտադրանքի զտաքաշը,

8) բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ Aէֆ ակտիվությունը.

9) փոխադրամիջոցի համարանիշը.

10) համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը.

11) համապատասխանության ազգային նշանը և նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի համաձայն արտադրվել է արտադրանքը:».

19) 23-րդ կետի «պահվի» բառը փոխարինել «պահվեն» բառով.

20) 29-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ`

«29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ցեմենտների, պորտլանդցեմենտային կլինկերի խմբաքանակի կամ սերիական արտադրության համար համապատասխանությունը հավաստելու համար հայտատուն`

1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.

2) պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը ցեմենտների, պորտլանդցեմենտային կլինկերի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` նաև օգտագործվող գովազդային նյութերում:».

21) 32-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«Սերիական արտադրության ժամանակ ցեմենտների, պորտլանդցեմենտային կլինկերի բաղադրությունը պետք է որոշվի ցեմենտների, պորտլանդցեմենտային կլինկերի արտադրման վայրում ընտրված նմուշով` ըստ վկայագրված մեթոդակարգերի:».

22) 33-րդ կետից հանել «, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով» բառերը.

23) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«34. Սերիական արտադրության համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը կատարվում է ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի, բայց 3 տարվանից ոչ ավելի:

Խմբաքանակի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը կատարվում է ըստ արտադրման ժամկետի, բայց ոչ ավելի, քան պիտանիության ժամկետն է:».

24) 35-րդ կետում «ցեմենտների» բառը փոխարինել «արտադրանքի» բառով:

25) 37-րդ կետում «արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին» բառերը փոխարինել «հայտատուին, արտադրողին և գրավոր ծանուցում է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին» բառերով.

26) 39-րդ կետում «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և այլ իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջների կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի հրապարակումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի 3

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2021
N 902-Ն
Որոշում