ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 2020 թվականի N 1326-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ «ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ» ՀԱՄԱԿԱՐԳՈՎ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԵՎ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հուլիսի 22-ի N 519-Ն հրամանագրի և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020-2022 թվականների «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրության (մոնիտորինգի) իրականացման աշխատանքների կազմակերպման ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. դեկտեմբերի 7 -ի
N 1326 - Լ որոշման
i
(հավելվածը փոփ. 20.10.2021 թիվ 1188-Լ, 23.05.2022 թիվ 562-Լ որոշումներ)