Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-52-Ո-128

2021թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածին հատկացնել 2.035.902 (երկու միլիոն երեսունհինգ հազար ինը հարյուր երկու) ՀՀ դրամ` Դատական դեպարտամենտի և «ԱԼ ԵՎ ԱՐ» ՍՊԸ-ի միջև 21.06.2021թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-21/04-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով:

2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2021 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 19-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. հուլիսի 22

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 22 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
22.07.2021
N ԲԴԽ-52-Ո-128
Որոշում