Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐՈՎ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՏՎԻՐՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2021 թվականի N 354-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐՈՎ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «իէ» ենթակետը և նպատակ ունենալով հնարավորինս բացառել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերով պետական մարմինների կողմից չպատվիրված (այլ անձանց կողմից չարամտորեն ուղարկված) կարճ հաղորդագրությունների ուղարկումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի (այսուհետ` Օպերատոր) հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցով շարժական կապի բաժանորդներին Օպերատորի կամ ինտերակտիվ (կարճ հաղորդագրությունների առաքման) ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ` Ծառայություններ մատուցող) կողմից կարճ հաղորդագրություններն ուղարկվում են Օպերատորի կողմից նախապես գրանցված (համաձայնեցված) և հաստատված` կարճ հաղորդագրություն պատվիրողի կարճ անվանումներով (այսուհետ` ալիասներ (sender name)):

2. Պետական մարմինների համար օգտագործվող ալիասներով կարճ հաղորդագրությունները Օպերատորի կողմից ուղարկվում են`

1) բացառապես վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) առանձնացված (պաշտպանված) կապուղով,

2) համապատասխան պետական մարմնի հետ նախապես համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործարկվող, Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (հաշվառված) անձանց (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) ամրագրված ինտերնետ արձանագրության հասցեներից (IP Address), և

3) տեղեկատվության անվտանգության ISO/IEC27001 միջազգային ստանդարտի հավաստագրի առկայության դեպքում:

3. Ծառայություններ մատուցողի կողմից պետական մարմինների համար օգտագործվող ալիասներով կարճ հաղորդագրությունների ուղարկումն Օպերատորն ապահովում է Ծառայություններ մատուցողի կողմից անվտանգության ապահովման միջոցների վերաբերյալ հետևյալ տեղեկությունների (հիմնավորումներով) ներկայացման դեպքում.

1) Ծառայություններ մատուցողի և համապատասխան պետական մարմնի միջև վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) առանձնացված (պաշտպանված) կապուղու առկայության մասին,

2) կարճ հաղորդագրությունները Ծառայություններ մատուցողի և համապատասխան պետական մարմնի կողմից նախապես ամրագրված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործարկված, Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (հաշվառված) անձանց (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) ամրագրված ինտերնետ արձանագրության հասցեներից (IP Address) ուղարկելու մասին,

3) սերվերները` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված լինելու վերաբերյալ,

4) տեղեկատվության անվտանգության ISO/IEC27001 միջազգային ստանդարտի հավաստագրի առկայության մասին:

4. Օպերատորը սույն որոշման 3-րդ կետում նշված տեղեկությունները Ծառայություններ մատուցողի կողմից ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը տրամադրելու նպատակով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 3-րդ կետի 4-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
22.09.2021
N 354-Ն
Որոշում