Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1702-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 2-րդ կետը «պլանների» բառից հետո լրացնել «, իսկ դրանց բացակայության դեպքում` անտառային հողի հատակագծի (հողամասի հատակագիծ)» բառերով.

2) 3-րդ կետից հանել «(այսուհետ` լիազորված մարմին)» բառերը.

i

3) 7-րդ կետը «ձևերի» բառից հետո լրացնել «կամ դիմում: Դիմումների ընդունման և քննարկման ընթացակարգը սահմանված է սույն կարգի 9.1-ին, 9.2-րդ և 9.3-րդ կետերով:» բառերով.

i

4) 9-րդ կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 9.1-ին, 9.2-րդ և 9.3-րդ կետերով`

«9.1. Անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կամ համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից: Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) տեղեկություն դիմումատուի վերաբերյալ (դիմողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը).

2) անտառօգտագործման տեսակը.

3) հայցվող հողամասի տեղադիրքը և տարածքի չափը (հա).

4) վարձակալության հայցվող ժամկետը:

9.2. Դիմումի մուտքագրվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում «Անտառտնտեսություն» մասնաճյուղի համապատասխան մասնագետներն իրականացնում են հայցվող հողամասի ուսումնասիրություն, տարածքի ծայրակետերի կոորդինատների միջոցով ստանում հողամասի տարածական պատկերը: Կազմված գործը, որն իր մեջ պարունակում է դիմումը, կազմված հողամասի տարածական պատկերը և «Անտառտնտեսություն» մասնաճյուղի կարծիքը, ներկայացվում է կազմակերպությանը: Կազմակերպություն դիմումի մուտքագրման պարագայում այն ուղարկվում է համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղ, և ժամկետը հաշվարկվում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղ մուտքագրման օրվանից: Կազմակերպությունը մերժում է դիմումը սույն որոշման 9.3-րդ կետով նախատեսված դեպքերում, իսկ չմերժման պարագայում 5 աշխատանքային օրվա ընթացքում քարտեզագրող մասնագետի միջոցով ստանալով քննարկվող հողամասի WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով կազմված հատակագիծը` այն գործի հետ տրամադրում է Անտառային կոմիտեին (այսուհետ` կոմիտե): Կոմիտեն հողամասի հատակագիծը` վեկտորային ֆորմատով, կամ հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները` տեքստային Excel ձևաչափով, թղթային և էլեկտրոնային կրիչով ուղարկում է Կադաստրի կոմիտե: Կադաստրի կոմիտեն մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեին է տրամադրում տեղեկատվություն քննարկվող հողամասի գտնվելու վայրի (մարզ, համայնք, կադաստրային թաղամասի ծածկագիր), նպատակային և գործառնական նշանակության, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության, գոտիականության գործակցի վերաբերյալ: Կադաստրի կոմիտեի պատասխան գրությունը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն կայացնում է որոշում` մրցույթ հայտարարելու մասին: Մրցույթն իրականացվում է սույն կարգի 5-րդ բաժնով սահմանված կարգով:

9.3. Դիմումները մերժվում են, եթե`

1) առկա է հողամասի պատկանելիության վերաբերյալ կադաստրային տվյալների անհամապատասխանություն.

2) հայցվող տարածքի սանիտարական վիճակի պահպանության ապահովումը կդառնա անհնարին կամ ոչ պատշաճ.

3) հայցվող տարածքում հրդեհի դեպքում հնարավոր չի լինի պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և իրականացնել հակահրդեհային միջոցառումներ.

4) հայցվող տարածքի տրամադրմամբ կխաթարվի բուսական և կենդանական աշխարհի` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում գրանցված տեսակների պահպանությունը.

5) հայցվող տարածքում կազմակերպությունը պլանավորել է իրականացնել անտառապատման կամ անտառավերականգնման աշխատանքներ.

6) հայցվող տարածքի տրամադրումը կսահմանափակի այլ անձանց ազատ տեղաշարժն անտառում:».

5) 10-րդ կետում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «կոմիտե» բառով.

i

6) 11-րդ, 14-րդ, 18-րդ, 25-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 43-րդ, 51.1-ին, 56-րդ կետերում, NN 2 և 3 ձևերում «լիազորված մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «կոմիտե» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

7) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«13. Կոմիտեի կողմից անցկացվող մրցույթի հիման վրա` հայտատուներն անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար կոմիտե են ներկայացնում հայտ` համաձայն N 3 ձևի, և առաջարկ, որը ներառում է`

1) անտառի նպատակային նշանակությունը.

2) նախնական ներդրումների չափը.

3) անտառային ծառաթփատեսակների կազմը` հաշվի առնելով տվյալ անտառաճման և հողակլիմայական պայմանները.

4) խնամքի աշխատանքների` ժամանակին և պահանջվող ծավալով կիրառումը.

5) որակյալ անտառային սերմերի և տնկանյութի օգտագործումը.

6) նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:».

i

8) 15-րդ կետի «15 աշխատանքային օրվա ընթացքում», 56-րդ կետի «15 օրվա ընթացքում» և N 2 ձևի «մրցույթի օրվանից 15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «անշարժ գույքի նկատմամբ տրամադրողի իրավունքը գրանցելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

i

9) 24-րդ կետում «լիազորված մարմնի» բառերը փոխարինել «պետական կառավարման լիազորված մարմնի» բառերով.

i

10) 27-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունը «միջոցառումներ» բառից հետո լրացնել «(անտառապատման, աղբահանության, հակահրդեհային, ջրահեռացման, զուգարանների կազմակերպման և այլն)» բառերով.

i

11) 30-րդ կետում «լիազորված պետական մարմինը» բառերը փոխարինել «կոմիտեն» բառով.

12) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«31. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պետական կառավարման լիազորված մարմնի, կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, քաղաքաշինության կոմիտեի, կադաստրի կոմիտեի, համապատասխան մարզի մարզպետարանի, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև իր համաձայնությամբ ներկայացուցիչ է ընդգրկվում այն համայնքից (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանից), որի վարչական տարածքի սահմաններում են գտնվում օգտագործման համար տրամադրվող անտառները կամ անտառային հողերը:».

13) 31.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«31.1. Հանձնաժողովի գործունեության վայրը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն է (հասցե` քաղ. Երևան, Ա. Արմենակյան 129):».

i

14) 32-րդ կետում «լիազորված մարմնի www.minagro.am» բառերը փոխարինել «կոմիտեի www.forestcommitte.am» բառերով.

i

15) 33.9-րդ կետը «քարտուղարը» բառից հետո լրացնել «հանձնաժողովի անդամ չէ» բառերով.

i

16) 49-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Հաշվի են առնվում անտառային ծառատեսակների կազմի ցանկալի փոփոխությունները` անտառաճման պայմաններին համապատասխան բարձրարժեք ծառատեսակների աճեցում:» բառերը փոխարինել «Անտառային ծառաթփատեսակներն առաջարկելիս հաշվի են առնվում տվյալ անտառաճման և հողակլիմայական պայմանները: Հստակ նշվում է հիմնվող անտառի նպատակային նշանակությունը:» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել պետական անտառների և անտառային հողերի օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը գործում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2021
N 1702-Ն
Որոշում