Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2022 թվականի N 678-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի դ.10-րդ ենթակետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1428-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքն ըստ մարզաձևերի սահմանել`

 

._____________________________________________________________________.

|NN |Մարզաձևը                                             |Ընդունման  |

|ը/կ|                                                     |տարիքը     |

|___|_____________________________________________________|___________|

|1. |Սպորտային մարմնամարզություն (աղջիկներ և  տղաներ),    |5 տարեկան  |

|   |գեղարվեստական մարմնամարզություն, գեղասահք, շախմատ    |           |

|___|_____________________________________________________|___________|

|2. |Սեղանի թենիս, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, |6 տարեկան  |

|   |լող, ջրացատկ, ֆուտբոլ, շաշկի                         |           |

|___|_____________________________________________________|___________|

|3. |Աթլետիկա, ըմբշամարտ, ձյուդո, սամբո, լեռնադահուկային  |7 տարեկան  |

|   |սպորտ, բասկետբոլ, բադմինթոն, դահուկավազք, մականախաղ  |           |

|___|_____________________________________________________|___________|

|4. |Ջրագնդակ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սուսերամարտ,        |8 տարեկան  |

|   |բռնցքամարտ, թիավարություն                            |           |

|___|_____________________________________________________|___________|

|5. |Հեծանվային սպորտ, առագաստանավային սպորտ, ձիասպորտ,   |9 տարեկան  |

|   |հրաձգություն, բիաթլոն                                |           |

|___|_____________________________________________________|___________|

|6. |Նետաձգություն, տրիաթլոն, ծանրամարտ (տղաներ)          |10 տարեկան |

|___|_____________________________________________________|___________|

|7. |Ծանրամարտ (աղջիկներ)                                 |11 տարեկան |

._____________________________________________________________________.

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2022
N 678-Ն
Որոշում