Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2022 թվականի N 843-Լ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հունիսի 9-ի

N 843-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի (այսուհետ` բազա) ապանձնավորված տեղեկատվության կառավարման հետ կապված հարաբերությունները:

2. Բազայում առկա տեղեկատվության ապանձնավորումն ապահովում է դրանց պաշտպանությունը չարտոնված օգտագործումից և մշակման հնարավորությունը:

3. Բազան յուրաքանչյուր անձի տրամադրում է ներքին նույնականացման համար, որը հնարավորություն է տալիս համադրել բազայից արտահանված ապանձնավորված տվյալները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, բժշկի կողմից անձի նույնականացումը:

4. Բազայի կառավարումն իրականացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա կամ դրա հետ համատեղելի տվյալների վերլուծության և հաշվետվությունների նախապատրաստման գործիքների (այսուհետ` գործիք) միջոցով:

5. Գործիքը հնարավորություն է տալիս ստանալ, վերլուծել և արտահանել միայն ապանձնավորված տվյալներ, որոնցով անձի նույնականացում հնարավոր չէ իրականացնել:

6. Գործիքը հնարավորություն է տալիս ստանալ բազայում առկա հիմնական պարամետրերով և ըստ մակարդակների (հանրապետություն, մարզ, համայնք, բժշկական հաստատություն, բժշկական մասնագետ), տվյալ օրվա դրությանը կամ ժամանակահատվածին համապատասխան քանակական վիճակագրական հաշվետվություններ:

7. Բազայում առկա տեղեկատվության կառավարման ընթացքում անհրաժեշտ է պահպանել տեղեկատվության հետևյալ բնութագրերը`

1) ամբողջականությունը (առանձին սուբյեկտների կամ սուբյեկտների խմբերի մասին ամբողջական տեղեկատվության պահպանում, որը հասանելի է եղել մինչև ապանձնավորումը).

2) կառուցվածքայնությունը (կառուցվածքային կապերի պահպանում առանձին սուբյեկտների կամ սուբյեկտների խմբերի ապանձնավորված տվյալների միջև, որոնք համապատասխանում են մինչ ապանձնավորումը գոյություն ունեցող կապերին).

3) համապատասխանությունը (անձնական տվյալների մշակման հարցումներն իրականացնելու և նույն իմաստային ձևով պատասխաններ ստանալու ունակություն).

4) իմաստային ամբողջականությունը (անձնական տվյալների իմաստաբանության պահպանում).

5) կիրառելիությունը (բազայում առկա տեղեկատվության ապանձնավորումն իրականացնող օպերատորի առջև ծառացած անձնական տվյալների մշակման խնդիրները լուծելու հնարավորություն, առանց սուբյեկտների վերաբերյալ գրառումների ամբողջ ծավալի նախնական հետանձնավորման).

6) անանունությունը (ապանձնավորման արդյունքում ստացված անձնական տվյալների սուբյեկտների միանշանակ նույնականացման անհնարինություն` առանց լրացուցիչ տեղեկությունների օգտագործման):

8. Բազայում առկա տեղեկատվությունը ենթակա չէ գաղտնազերծման և հրապարակման:

9. Բազայում առկա ապանձնավորված տեղեկատվությունը մշակելիս պետք է պահպանել`

1) գաղտնաբառի քաղաքականությունը.

2) հակավիրուսային քաղաքականությունը.

3) շարժական կրիչների հետ աշխատելու կանոնները (եթե օգտագործվում են).

4) պահուստային կրկնօրինակման պահանջները.

5) տարածքներ մուտք գործելու կանոնները, որտեղ տեղակայված են տեղեկատվական համակարգերի տարրերը:

10. Ապանձնավորված տվյալները կարող են օգտագործվել վիճակագրության, վերլուծությունների, հետազոտությունների, կանխատեսումների, գիտական աշխատանքների, փորձարկումների իրականացման, հրապարակումների նպատակով:

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2022
N 843-Լ
Որոշում