Սեղմել Esc փակելու համար:
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-17-Ը ԵՐԵՎԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-17-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Պ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2022 թվականի N 681-Ա

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-17-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի հունիսի 16-17-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին`

1) ապահովել նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել նիստի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.

2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.

3) նիստի մասնակիցներին ապահովել փոխադրամիջոցներով.

4) ապահովել միջոցառման անցկացման համար սրահների և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների վարձակալությունը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`

1) ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը` համաձայն պետական արարողակարգի.

2) ապահովել նիստի մասնակիցների դիմավորումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական և պաշտոնական պատվիրակությունների սրահներում:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նիստի անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` ապահովել նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթերի սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումն ու ճանապարհումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման համար սրահների վարձակալության և կահավորման, արարողակարգային միջոցառումների և նախապատրաստական այլ աշխատանքների հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. հունիսի 14

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.06.2022
N 681-Ա
Որոշում