Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎ ...

 

19.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 նոյեմբերի 2022 թվականի N 1692-Լ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

|______________|__________________________________________________________|

|Հետազոտական   |. Մշակվել և  փորձարկվել է Սևանա  լճի ջրային հաշվեկշռի     |

|միջոցառումներ |գնահատման հիդրոլոգիական մոդելը` ԿՓ ներքո ջրային           |

|              |ռեսուրսների խոցելիության գնահատման նպատակով (Այո/Ոչ),     |

|              |. Գնահատվել է Սևանա  լճի ավազանի ներկա և  ապագա ջրային    |

|              |հաշվեկշիռը (Այո/Ոչ)                                       |

|              |. Հիդրոերկրաբանական մոդելը բարելավվել և  կիրառության մեջ է|

|              |դրվել` Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի խոցելիության    |

|              |գնահատման նպատակով (Այո/Ոչ)                               |

|              |. ԿՓ նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման   |

|              |մոդելները ներդրվել են ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ում և  օգտագործվում |

|              |են շարունակական գնահատումների համար (Այո/Ոչ)              |

|              |. ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի առնվազն 10 մասնագետ վերապատրաստվել է  |

|              |վերոնշյալ մոդելների կիրառման նպատակով                     |

|              |__________________________________________________________|

|              |. Ապահովվել է հիդրոկլիմայական տվյալների շտեմարանի առցանց  |

|              |հասանելիությունը (օգտագործողների թիվ)                     |

|              |. ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի առնվազն 10 մասնագետ վերապատրաստվել է  |

|              |արբանյակային տվյալների կիրառության ուղղությամբ` ԿՓ        |

|              |կանխատեսումների և  ջրային ռեսուրսների խոցելիության        |

|              |գնահատման նպատակով (Այո/Ոչ)                               |

|              |. Արբանյակային բաց տվյալների վրա հիմնված խոցելիության     |

|              |գնահատումներն օգտագործվել են որոշում կայացնողների կողմից` |

|              |ջրային ոլորտում հարմարվողականության միջոցառումները        |

|              |պլանավորելու նպատակով (Այո/Ոչ)                            |

|______________|__________________________________________________________|

|Կրթական և     |. Անբարենպաստ(4) վիճակում գտնվող բնակավայրերի բնակիչների  |

|գենդերային    |30%-ը (տարանջատված ըստ սեռի) մասնակցել է իրազեկվածության  |

|առաջնահերթ    |բարձրացման և  կարողությունների զարգացման արշավների, այդ   |

|միջոցառումներ |թվում` կանայք խոցելի և  հեռավոր բնակավայրերից, միայնակ    |

|              |մայրեր, կանանց գլխավորությամբ տնային տնտեսություններից    |

|              |(Այո/Ոչ)                                                  |

|              |_____________________                                     |

|              |4) Անբարենպաստ վիճակում գտնվող բնակավայրեր` 579 բնակավայր |

|              |680 000 բնակչությամբ առանց կենտրոնացված ջրամատակարարման:  |

|              |                                                          |

|              |. Գնահատվել է անբարենպաստ վիճակում գտնվող բնակավայրերի    |

|              |տեսակարար կշիռը, որոնց բնակիչները մասնակցել են            |

|              |իրազեկվածության բարձրացման և  կարողությունների զարգացման  |

|              |արշավների. թիրախ` անբարենպաստ վիճակում գտնվող բնակավայրերի|

|              |30% (Այո/Ոչ)                                              |

|              |__________________________________________________________|

|              |. Խմելու ջրամատակարարման բնագավառում ինքնասպասարկվող      |

|              |համայնքների ղեկավարների համար մշակվել է իրազեկման մոդուլ` |

|              |ջրային ոլորտի հարմարվողականության առաջնահերթությունների   |

|              |վերաբերյալ (Այո/Ոչ)                                       |

|              |. Անբարենպաստ վիճակում գտնվող բնակավայրերի առնվազն 50%-ի  |

|              |ՏԻՄ-երը իրազեկվել են ջրային ոլորտի հարմարվողականության    |

|              |առաջնահերթությունների մասին` գենդերային մոտեցումների      |

|              |շեշտադրումով (Այո/Ոչ)                                     |

|              |. Աշխատաժողովներին/ վերապատրաստումներին մասնակցել են      |

|              |ՏԻՄ-երի ղեկավարները և  ավագանու անդամների առնվազն 50%-ը`  |

|              |տարանջատված ըստ սեռի և  պաշտոնի (Այո/Ոչ)                  |

|              |__________________________________________________________|

|              |. Գնահատվել է շենքի ներսում աղջիկների և  տղաների համար    |

|              |առանձնացված պատշաճ զուգարաններ ունեցող դպրոցների և        |

|              |մանկապարտեզների տեսակարար կշիռը (թիրախը` 100%)`           |

|              |տարանջատված ըստ գյուղական/ քաղաքային բնակավայրերի (Այո/Ոչ)|

|              |. Գնահատվել է շենքի ներսում` զուգարանում, լվացարանների    |

|              |ընդհանուր առկայությամբ դպրոցների և  մանկապարտեզների       |

|              |տեսակարար կշիռը (թիրախը` 100%)` տարանջատված ըստ գյուղական/|

|              |քաղաքային բնակավայրերի (Այո/Ոչ)                           |

|              |. Գնահատվել է մշտական հոսող ջրի առկայությամբ` մաքուր ջրով |

|              |ձեռքերը լվանալու հարմարություններ ունեցող դպրոցների և     |

|              |մանկապարտեզների տեսակարար կշիռը (թիրախը` 100%) (Այո/Ոչ)   |

|              |. Գնահատվել են ենթացուցանիշներ` ա) տղա/աղջիկ աշակերտների  |

|              |թիվը և  բ) ուսուցիչների թիվը, ում հասանելի են առանձնացված |

|              |զուգարաններ և  ձեռքերը լվանալու հարմարություններ` մաքուր  |

|              |հոսող ջրով (Այո/Ոչ)                                       |

|              |. Բարելավվել են սանիտարահիգիենիկ պայմաններ ունեցող        |

|              |մանկապարտեզների տեսակարար կշիռը (թիրախը` 100%) (Այո/Ոչ)   |

._________________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ

 

6.1. Ֆինանսավորման աղբյուրները

 

65. Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ ծրագրի 26 առաջնահերթ միջոցառումների իրականացման նախնական ծախսերի նախահաշիվը կազմում է մինչև 51,3 մլրդ ՀՀ դրամ (128,2 մլն ԱՄՆ դոլար), որից 49,8 մլրդ ՀՀ դրամը (124,5 մլն ԱՄՆ դոլարը) կապիտալ ծրագրեր են (ջրամբարները` 22,6 մլրդ ՀՀ դրամ (56,5 մլն ԱՄՆ դոլար), ջրանցքները` 24,8 մլրդ ՀՀ դրամ (62 մլն ԱՄՆ դոլար), 1,4 մլրդ ՀՀ դրամ (3,6 մլն ԱՄՆ դոլար)` խոցելի բնակավայրերի սանիտարական մաքրման և 956 մլն ՀՀ դրամ (2,3 մլն ԱՄՆ դոլար)` հիդրոլոգիական դիտակետերի վերազինման համար):

66. ԿՓՀ-ն ծախսատար է, և ոչ կառավարությունը, ոչ մասնավոր հատվածը առանձին չեն կարող ֆինանսավորել բոլոր կարիքները: Պետք է լինի արդյունավետ համագործակցության կառուցվածք հարմարվողականության միջոցառումները ֆինանսավորելու համար:

67. Այս նպատակի համար կարող են ծառայել հետևյալ ֆինանսավորման աղբյուրները.

1) պետական ֆինանսավորում,

2) միջազգային ֆինանսական հաստատություններից ֆինանսավորում,

3) մասնավոր ներդրողներ,

4) տեղական ֆինանսական հատված,

5) կենսաթոշակային հիմնադրամներ:

68. Որպես հանրային ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր ձևաչափ կարող է ծառայել նաև պետություն-մասնավոր գործընկերությունը (ՊՄԳ), որը կարող է համատեղել պետական ֆինանսավորումը, մասնավոր ներդրումները և վարկային ֆինանսավորումը տեղական ֆինանսական հատվածից կամ միջազգային ֆինանսական հաստատություններից:

 

6.2. Պետական ֆինանսավորում

 

69. Հայաստանը փոքր տնտեսություն է և չունի մեծ հարկաբյուջետային եկամուտներ, ուստի ծախսային բյուջեն սահմանափակ է: 2020թ. Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծախսային բյուջեն կազմել է մոտ 3.9 մլրդ ԱՄՆ դոլար` 12% կապիտալ և 88% ընթացիկ ծախսեր կառուցվածքով: Հասանելի բյուջետային միջոցները սահմանափակ են` երկրի առջև ծառացած կարիքների և մարտահրավերների համեմատ, սակայն ջրային ոլորտի առաջնահերթ նախագծերի մի մասը կարող է ֆինանսավորվել պետական միջոցներով կամ պետական միջոցների և այլ աղբյուրների համադրությամբ:

70. Ֆինանսավորումը կարող է իրականացվել պետական բյուջեի կամ համայնքների բյուջեների հաշվին: Ֆինանսավորման այս աղբյուրը հարմարվողականության պլանի իրականացման առաջնահերթ աղբյուրներից է:

 

6.3. Ֆինանսավորում միջազգային ֆինանսական հաստատություններից

 

71. Միջազգային ֆինանսական հաստատությունները համագործակցում են Հայաստանի Հանրապետության հետ` տրամադրելով դրամաշնորհներ, վարկեր և տեխնիկական աջակցություն զարգացման առաջնահերթ խնդիրների համար: Հարմարվողականության հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական միությունը և այլ հաստատությունները ունեն մի շարք նախագծեր և ծրագրեր, որոնք նպատակ ունեն աջակցել Հայաստանի Հանրապետությանը ԿՓի հետ կապված հարցերում: Այս հաստատություններից յուրաքանչյուրը կարող է գործընկեր լինել Հայաստանի Հանրապետության հետ` լուծելով տարբեր ծրագրերի ֆինանսավորման խնդիրները: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընթացիկ պետական պարտքը` կարևոր է, որ ցանկացած լրացուցիչ պարտք, որը ներգրավելու է կառավարությունը, մանրակրկիտ վերլուծվի, և առաջնահերթությունը տրվի դրամաշնորհների ներգրավմանը:

72. Շարունակաբար նոր գործիքներ են մշակվում, որպիսի զարգացող երկրների կլիմայի ֆինանսավորման կարողությունները ավելանան: Նման արդյունավետ գործիք է «Պարտք կլիմայի դիմաց» փոխանակումը, որի ընթացքում արտաքին պարտքի արտարժույթով վճարումները փոխանակվում են տեղական արժույթով վճարումների` համաձայնեցված պայմաններով, կամ կիրառվում են տոկոսադրույքի զեղչման այլ մեխանիզմներ` գոյություն ունեցող պարտքի վերաֆինանսավորման համար և ազատված հարկաբյուջետային ռեսուրսներն ուղղվում են կլիմայական նախաձեռնությունների ֆինանսավորման համար: Այս գործիքը կարող է թույլ տալ.

1) ֆինանսավորել ԿՓ հարմարվողականությանն ուղղված ֆինանսական հատկացումները,

2) նվազեցնել արտաքին պետական պարտքը,

3) դառնալ կառավարության համար արդյունավետ գործիք` ԿՓՀ միջոցառումները ֆինանսավորելու համար:

 

6.4. Պետություն-մասնավոր գործընկերություն նախագծեր

 

73. Հայաստանի Հանրապետությունը ավելի քան 10 տարվա փորձ ունի կոնցեսիոն պայմանագրերի մասով, որոնք հիմնականում վերաբերում են տրանսպորտի ոլորտին: Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ կարգավորող օրենքը ընդունվել է 2019թ.: Կան մի շարք կապիտալ ծրագրեր, որոնք կարող են պատրաստվել և իրականացվել այդ մեխանիզմով, սակայն ՊՄԳ-ն չի կարող լինել բոլոր տեսակի կապիտալ նախագծերի լուծում և լրացնել ֆինանսավորման բացը մի շարք պատճառներով.

1) մասնավոր ներդրողների համար պետք է լինի ֆինանսական հետաքրքրություն. ոչ բոլոր նախագծերը կարող են ապահովել բավարար եկամտաբերություն,

2) ՊՄԳ ծրագրի նախագիծը պետք է այդ թվում ունենա փողի դիմաց արժեք, որը մեծ է զրոյից: ՀՀ ՊՄԳ օրենքը փողի դիմաց արժեքը սահմանում է որպես համանման կամ համեմատելի հանրային ենթակառուցվածք կամ հանրային ծառայություն ապահովող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով իրականացված լավագույն նմանատիպ ծրագրի արժեքի և գնահատվող ծրագրի իրականացման ծախսերի տարբերություն,

3) ՊՄԳ-ները երկարաժամկետ պայմանագրեր են, և սխալի արժեքը կարող է էական լինել պետության համար, ուստի նախագծերը պետք է շատ մանրակրկիտ վերլուծվեն:

74. Ֆինանսավորման այս տարբերակը կարող է դիտարկվել կապիտալ ծրագրերի համար` հաշվի առնելով ռիսկերը:

 

6.5. Մասնավոր ներդրողներ

 

75. Կլիմայի հետ կապված ռիսկերը հասկանալու գործում մասնավոր հատվածի ներգրավումը, հարմարվողականության ռազմավարությունների պլանավորումը և ֆինանսավորման ապահովումը կարևոր նշանակություն ունեն բիզնեսի շարունակականության համար: Պատմականորեն մասնավոր ներդրողների համար կարևոր էր իրենց ներդրումային որոշումները կայացնելիս ռիսկերով կշռված եկամտաբերությունը, սակայն գնալով ավելի շատ են հաշվի նստում որոշումների կայացման մեջ ներառված ոչ ֆինանսական բաղադրիչների, ինչպես օրինակ բնապահպանական, սոցիալական, կառավարման գնահատականների հետ: Այս առումով, գլոբալ շուկաներում փոփոխություններ են տեղի ունենում կլիմայի ֆինանսավորման նախաձեռնությունների, չափանիշների, շրջանակների համար:

76. Վերոնշյալ բոլոր գործիքները կամ ռեսուրսները դեռ ընդունված կամ լայնորեն դիտարկված չեն Հայաստանի Հանրապետությունում: Լուծումների մի մասը կարող է լինել մասնավոր հատվածի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և առաքելության վրա հիմնված միջազգային ներդրումների ներգրավմանն ուղղված նախաձեռնությունը: Այնուամենայնիվ, այս ոլորտում անհրաժեշտ է զգալի աշխատանք:

77. Ռիսկի մեղմում (ապառիսկայնացում) և համախմբված ֆինանսավորում. Հարմարվողականության տարբեր նախագծերի դեպքում մասնավոր հատվածը կարող է կարիք ունենալ կառավարության աջակցության` ռիսկերի հավասարակշռման համար: Ռիսկի մեղմման գործիքները ներառում են արտոնյալ ֆինանսավորում (դրամաշնորհ, արտոնյալ վարկերի հատկացում), վարկի երաշխիքներ, հետաձգված կամ եկամտի պայմանական մարում, քաղաքական ռիսկերի ապահովագրություն և սեփական կապիտալում հանրային ներդրումներ: Այս հանրային ներդրումները համադրվում են մասնավոր ռեսուրսների հետ` նվազեցնելու կլիմայի վաղ լուծումների և շուկաների մասնավոր ներդրողների առջև ծառացած բարձր գնահատվող և իրական ռիսկերը:

78. Համախմբված ֆինանսավորումը կառուցվածքային մոտեցում է, որը հնարավորություն է տալիս տարբեր նպատակներ ունեցող կազմակերպություններին միասին ներդրումներ կատարել` միաժամանակ հասնելով իրենց նպատակներին: Խառը ֆինանսավորման հիմնական ձևերը ներառում են.

1) արտոնյալ կապիտալ (շուկայականից ցածր պայմաններով ֆինանսավորում)` մասնավոր ներդրողների համար կապիտալի ընդհանուր արժեքը նվազեցնելու համար.

2) երաշխիքների կամ ապահովագրության միջոցով վարկունակության բարձրացում` մասնավոր ներդրողներին լրացուցիչ շերտ ապահովելու համար.

3) դրամաշնորհով ֆինանսավորվող տեխնիկական աջակցության հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել գնման գործընթացի և նախագծերի մշակման փուլերի համար:

79. Հաշվի առնելով պետական սահմանափակ բյուջեն, ԿՓ նպատակների համար այս գործիքները կարող են կիրառվել` հիմնվելով միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության վրա, որոնք կապահովեն տեխնիկական աջակցություն իրականացման ընթացքում:

80. Ներկայիս հարմարվողականության ծրագրի իրականացմանը մասնավոր հատվածը կարող է մասնակցել միայն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) մասով շահագրգռված, քանի որ սահմանված միջոցառումները առավելապես պետական մարմիններին հասցեագրված հանձնարարականներ են:

 

6.6. Տեղական վարկային շուկա

 

81. Հայաստանի Հանրապետության վարկային շուկայի հիմնական մասը կենտրոնացած է բանկային ոլորտում: Բանկային հատվածի ընդհանուր ակտիվները 2020թ. վերջին կազմել են 13.5 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկային հատվածը և այլ վարկային կազմակերպություններ ակտիվորեն տրամադրում են բնապահպանական ուղղվածություն ունեցող ֆինանսավորում` տարբեր միջազգային հիմնադրամների հետ համատեղ: Բանկային հատվածը կարող է միջնորդի դեր ստանձնել կլիմայի հետ կապված տարբեր ֆոնդերի ներգրավման և մասնավոր հատվածի ֆինանսավորման համար` իրենց հարմարվողականության ռազմավարությունների համար: Կլիմայի փոփոխության վերաբերյալ պորտֆելի կառուցվածքի և բանկային հատվածի սթրես-թեստի բացահայտման պարտադիր պահանջներ դեռևս ներդրված չեն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:

 

6.7. Կենսաթոշակային ֆոնդեր և այլ ինստիտուցիոնալ ներդրողներ

 

82. 2014թ. Հայաստանի Հանրապետությունում գործարկվեց կուտակային կենսաթոշակային համակարգը: «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և «Ցե-կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն հանդես են գալիս որպես կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ: Կենսաթոշակային ֆոնդերի կուտակված ակտիվները 776 մլն ԱՄՆ դոլար են 2020թ. վերջի դրությամբ: Հայկական կապիտալի շուկաներում բարձրորակ ներդրումային գործիքների բացակայության պատճառով այս ակտիվների զգալի մասը ներդրվում է արտաքին շուկաներում, մինչդեռ ֆիքսված եկամտի և բաժնեմասային կապիտալի գործիքներ թողարկող ձեռնարկությունների համար հնարավորություն կա ներգրավելու այդ միջոցները: Հաջողության դեպքում այս միջոցները կարող են օգտագործվել հարմարվողականության ռազմավարությունների իրականացման ֆինանսավորման համար: Ջրային ոլորտի կազմակերպությունները կարող են դիտարկել այս տարբերակները, սակայն այս ռազմավարության իրականացումը կպահանջի ժամանակ և տեխնիկական աջակցություն:

 

6.8. Հարմարվողականության ծրագրի նկատառումները

 

83. Ներկայումս ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագրի ֆինանսավորման առավել իրատեսական աղբյուրները պետական և միջազգային ֆինանսական հաստատությունների տրամադրած միջոցներն են, քանի որ միջոցառումների մեծ մասը «փափուկ» (ոչ կապիտալ` որոնք իրենց բնույթով չեն ենթադրում կապիտալ նախագծերի իրականացում) բնույթի են: Հարկ է նկատի ունենալ, որ դոնոր կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ֆինանսական միջոցները (վարկ կամ դրամաշնորհ) ևս դիտարկվում են որպես ՀՀ պետական բյուջեի միջոցներ և սահմանված կարգով ենթակա են բյուջետավորման և ԿՓՀի նպատակով ծրագրերի ֆինանսավորման:

84. Կապիտալ ծրագրերը ևս կարող են ֆինանսավորվել պետական բյուջեից` ըստ ներքին և արտաքին ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև` ՊՄԳ-ների շրջանակում: Ծրագրերի մշակման փուլերում պետք է բացահայտվի ֆինանսավորման լավագույն տարբերակը:

 

Աղյուսակ 3. Առաջնահերթ միջոցառումների ֆինանսավորման աղբյուրները

 

._________________________________________________________________________.

|Ֆինանսա-|Նկարագրություն  |Ռեսուրս-|Նախագծերը,|ՀՀ-ում |Մեկնաբանություններ |

|վորման  |                |ների    |որոնց     |ֆինանսա|                   |

|աղբյուր-|                |տեսակ-  |նկատմամբ  |վորման |                   |

|ները    |                |ները    |կիրառելի է|կիրառե-|                   |

|        |                |        |          |լիու-  |                   |

|        |                |        |          |թյունը |                   |

|________|________________|________|__________|_______|___________________|

|Պետական |«Պետական ֆինան- |Ֆինանսա-|»Փափուկ»  |Բարձր  |Եթե ՀՀ կառավարու-  |

|ֆինանսա-|սավորում»       |վորում  |միջոցա-   |       |թյունը սահմանի     |

|վորում  |նշանակում է     |պետական |ռումներ   |       |հարմարվողականության|

|        |պետության/      |բյուջեից|Կապիտալ   |       |միջոցառումները     |

|        |կառավարության/  |        |նախագծեր  |       |որպես առաջնահերթու-|

|        |համայնքների և   |        |          |       |թյուն              |

|        |պետական սեփակա- |________|__________|_______|___________________|

|        |նություն        |Ֆինանսա-|«Փափուկ»  |Ցածր   |Սահմանափակ բյուջե  |

|        |հանդիսացող      |վորում  |միջոցա-   |       |                   |

|        |կազմակերպություն|համայն- |ռումներ   |       |                   |

|        |ների կողմից     |քային   |Կապիտալ   |       |                   |

|        |տրամադրված      |բյուջեից|նախագծեր  |       |                   |

|        |միջոցներ կամ    |________|__________|_______|___________________|

|        |ռեսուրսներ:     |Պետական |«Փափուկ»  |Ցածր   |Սահմանափակ բյուջե  |

|        |                |ֆինանսա-|միջոցա-   |       |                   |

|        |                |վորման  |ռումներ   |       |                   |

|        |                |այլ     |Կապիտալ   |       |                   |

|        |                |աղբյուր-|նախագծեր  |       |                   |

|        |                |ներ     |          |       |                   |

|________|________________|________|__________|_______|___________________|

|Ֆինանսա-|Միջազգային      |Դրամա-  |«Փափուկ»  |Բարձր  |Ներկայումս այս     |

|վորում  |ֆինանսական      |շնորհներ|միջոցա-   |       |առաքելության համար |

|միջազգա-|հաստատություն-  |        |ռումներ   |       |առկա են բազմաթիվ   |

|յին     |ները զարգացող   |        |Կապիտալ   |       |միջոցներ           |

|ֆինանսա-|երկրներին       |        |նախագծեր  |       |                   |

|կան     |ցուցաբերվող     |________|__________|_______|___________________|

|հաստատու|ֆինանսական և    |Վարկեր  |Կապիտալ   |Միջին  |Եթե ՀՀ կառավարու-  |

|թյուն-  |փորձագիտական    |        |նախագծեր  |       |թյունը մեծացնի     |

|ներից   |օժանդակության   |        |          |       |պետական պարտքը,    |

|        |խոշոր աղբյուրներ|        |          |       |պետք է հաշվի առնել |

|        |են:             |        |          |       |ֆիսկալ ռիսկերը     |

|        |                |________|__________|_______|___________________|

|        |                |Կլիմայի |Կապիտալ   |Բարձր  |Ներկայումս այս     |

|        |                |պարտա-  |նախագծեր  |       |առաքելության համար |

|        |                |տոմսեր, |          |       |առկա են բազմաթիվ   |

|        |                |ֆիքսված |          |       |միջոցներ           |

|        |                |եկամտով |          |       |                   |

|        |                |այլ գոր-|          |       |                   |

|        |                |ծիքներ  |          |       |                   |

|        |                |________|__________|_______|___________________|

|        |                |Հատուկ  |«Փափուկ»  |Բարձր  |Ներկայումս այս     |

|        |                |նպատակով|միջոցա-   |       |առաքելության համար |

|        |                |ֆինանսա-|ռումներ   |       |առկա են բազմաթիվ   |

|        |                |վորում  |Կապիտալ   |       |միջոցներ           |

|        |                |        |նախագծեր  |       |                   |

|        |                |________|__________|_______|___________________|

|        |                |Փորձագի-|«Փափուկ»  |Բարձր  |Ներկայումս այս     |

|        |                |տական   |միջոցա-   |       |առաքելության համար |

|        |                |օժանդա- |ռումներ   |       |առկա են բազմաթիվ   |

|        |                |կություն|          |       |միջոցներ           |

|        |                |ֆինանսա-|          |       |                   |

|        |                |կան     |          |       |                   |

|        |                |օժանդա- |          |       |                   |

|        |                |կություն|          |       |                   |

|________|________________|________|__________|_______|___________________|

|Պետու-  |ՊՄԳ-ը երկարաժամ-|ՆԿՖՇՊ(5)|Կապիտալ   |Միջինից|Շատ փոքրաթիվ       |

|թյուն   |կետ պայմանագիր է|        |նախագծեր  |ցածր   |նախագծեր են բավարա-|

|մասնավոր|հանրային գործըն-|________|__________|_______|րում հաջողված ՊՄԳ  |

|գործըն- |կերոջ և         |ՆԿՖՊ(6) |Կապիտալ   |Միջինից|նախագիծ դառնալու   |

|կերու-  |մասնավոր գործըն-|և  (կամ)|նախագծեր  |ցածր   |պահանջներին: Մինչ  |

|թյուն   |կերոջ միջև,     |ՆԿԿՖ(7) |          |       |ՊՄԳ ձևաչափով  ծրա- |

|(ՊՄԳ)   |որտեղ օգտագործ- |________|__________|_______|գրի նախագծի իրա-   |

|        |վում են մասնավոր|ՆԿՖՇ(8) |Կապիտալ   |Միջինից|կանացման հաստատումը|

|        |ներդրումները`   |        |նախագծեր  |ցածր   |նախագիծը պետք է    |

|        |հանրային ենթակա-|________|__________|_______|ապահովի հանրային   |

|        |ռուցվածքները և  |ԿՇՓ(9)  |Կապիտալ   |Միջինից|և  մասնավոր        |

|        |ծառայությունները|        |նախագծեր  |ցածր   |գործընկերների միջև |

|        |հասանելի        |        |          |       |ռիսկերի            |

|        |դարձնելու համար:|________|__________|_______|բաշխում, ՀՀ համար  |

|        |                |ԿՍՇՓ(10)|Կապիտալ   |Միջինից|տնտեսական շահութա- |

|        |                |        |նախագծեր  |ցածր   |բերություն, լինի   |

|        |                |________|__________|_______|ֆիսկալ առումով     |

|        |                |ԿԸՊ(11) |Կապիտալ   |Միջինից|մատչելի և  կիրառե- |

|        |                |        |նախագծեր  |ցածր   |լիության դեպքում   |

|        |                |________|__________|_______|ունենա փողի դիմաց  |

|        |                |ՎՇՓ(12) |Կապիտալ   |Միջինից|արժեք, որը մեծ է   |

|        |                |        |նախագծեր  |ցածր   |զրոյից: Միաժամանակ |

|        |                |        |          |       |ՊՄԳ ձևաչափով       |

|        |                |        |          |       |նախատեսվող նախա-   |

|        |                |        |          |       |գծերի համար պատշաճ |

|        |                |        |          |       |կերպով պետք է      |

|        |                |        |          |       |իրականացվի ռիսկերի |

|        |                |        |          |       |վերլուծություն և   |

|        |                |        |          |       |խստորեն պահպանվեն  |

|        |                |        |          |       |ռիսկերի կառավարման |

|        |                |        |          |       |ընթացակարգերը:     |

|        |                |________|__________|_______|___________________|

|        |                |Կոնցեսիա|Այլ       |Ցածր   |Վերաբերելի չէ      |

|        |                |(հանրա- |          |       |                   |

|        |                |յին աշխա|          |       |                   |

|        |                |տանքներ/|          |       |                   |

|        |                |ենթակա- |          |       |                   |

|        |                |ռուցվածք|          |       |                   |

|        |                |ներ)    |          |       |                   |

|________|________________|________|__________|_______|___________________|

|Մասնավոր|«Մասնավոր ֆինան-|Փոխառու-|Կապիտալ   |Ցածր   |Փոքր կամ զրոյական  |

|ներդրող-|սավորում»       |թյուններ|նախագծեր  |       |եկամտաբերություն   |

|ներ     |հասկացությունը  |և       |          |       |մասնավոր ներդրողի  |

|        |նշանակում է     |վարկեր  |          |       |համար              |

|        |կապիտալ`        |________|__________|_______|___________________|

|        |մասնավոր աղբյուր|Ֆինանսա-|Կապիտալ   |Ցածր   |Փոքր կամ զրոյական  |

|        |ներից, ինչպիսիք |վորում  |նախագծեր  |       |եկամտաբերություն   |

|        |են բիզնեսները,  |սեփական |          |       |մասնավոր ներդրողի  |

|        |հիմնադրամները,  |միջոց-  |          |       |համար              |

|        |միությունները և |ներից   |          |       |                   |

|        |ասոցիացիաները:  |________|__________|_______|___________________|

|        |Այդ միջոցները   |Պարտատոմ|Կապիտալ   |Միջինից|Որոշ ներդրողներ    |

|        |կարող են ստացվել|սերի կամ|նախագծեր  |ցածր   |կարող են հետաքրքր- |

|        |որպես վարկեր,   |բաժնային|          |       |վել` բնապահպանական,|

|        |կամ սեփական     |գործիք- |          |       |սոցիալական և       |

|        |միջոցների դիմաց:|ների    |          |       |կառավարման նկատա-  |

|        |                |գնում   |          |       |ռումներով          |

|        |                |կապիտալի|          |       |                   |

|        |                |շուկա-  |          |       |                   |

|        |                |ների    |          |       |                   |

|        |                |միջոցով |          |       |                   |

|________|________________|________|__________|_______|___________________|

|Տեղական |Ֆինանսական      |Վարկեր  |Կապիտալ   |Միջին  |Բանկային հատվածը   |

|ֆինանսա-|հատվածի կողմից  |        |նախագծեր  |       |կարող է միջնորդի   |

|կան     |տրամադրվող      |        |          |       |դեր խաղալ մասնավոր |

|հատված  |ֆինանսավորման   |        |          |       |հատվածի և  ԿԿՀ-ի   |

|(այդ    |ամենահիմնական և |        |          |       |միջև`  տրամադրելով |

|թվում`  |ամենատարածված   |        |          |       |կլիմայական վարկեր  |

|բանկա-  |տեսակը վարկերն  |        |          |       |և  ֆինանսավորում   |

|յին,    |են: Ֆինանսական  |________|__________|_______|___________________|

|լիզին-  |հատվածի հաստատու|Լիզինգ  |Կապիտալ   |Միջին  |                   |

|գային և |թյունները կարող |        |նախագծեր  |       |                   |

|այլ     |են լինել մասնա- |________|__________|_______|___________________|

|ֆինանսա-|վոր կամ պետական:|Այլ     |Կապիտալ   |Միջին  |                   |

|վորում  |ՀՀ-ում բոլոր    |        |նախագծեր  |       |                   |

|տրամա-  |այդպիսի հաստա-  |        |          |       |                   |

|դրողներ)|տությունները    |        |          |       |                   |

|        |մասնավոր են:    |        |          |       |                   |

|________|________________|________|__________|_______|___________________|

|Կենսա-  |Ներդրումներ     |Ֆիքսված |Կապիտալ   |Ցածր   |Փոխհատուցման փոքր  |

|թոշակա- |կապիտալի շուկայի|եկամտով |նախագծեր  |       |մակարդակ կամ       |

|յին     |գործիքներում`   |գործիք- |          |       |վերջինիս բացակայու-|

|հիմնա-  |ըստ իրենց       |ներ     |          |       |թյուն մասնավոր     |

|դրամներ |                |        |          |       |ներդրողի համար     |

|և  այլ  |                |        |          |       |                   |

|________|________________|________|__________|_______|___________________|

|ինստիտու|ներդրումային    |Բաժնեմա-|Կապիտալ   |Միջինից|Որոշ հիմնադրամներ  |

|ցիոնալ  |քաղաքականության |սային   |նախագծեր  |ցածր   |կարող են հետաքրքր- |

|արհեստա-|ձևակերպման      |գործիք- |          |       |վել` բնապահպանական,|

|վարժ    |պահանջների      |ներ     |          |       |սոցիալական և       |

|(պրոֆե- |                |        |          |       |կառավարման նկատա-  |

|սիոնալ) |                |        |          |       |ռումներով          |

|ներդրող-|                |        |          |       |                   |

|ներ     |                |        |          |       |                   |

._________________________________________________________________________.

______________________________

5) Նախագծել, կառուցել, ֆինանսավորել, շահագործել և պահպանել:

6) Նախագծել, կառուցել, ֆինանսավորել և պահպանել:

7) Նախագծել, կառուցել, կառավարել և ֆինանսավորել:

8) Նախագծել, կառուցել, ֆինանսավորել և շահագործել:

9) Կառուցել-շահագործել-փոխանցել:

10) Կառուցել-սեփականաշնորհել-շահագործել-փոխանցել:

11) Կառուցել ըստ պատվերի:

12) Վերանորոգել-շահագործել-փոխանցել:

 

ԳԼՈՒԽ 7. ՌԻՍԿԵՐ

 

85. Թեև ջրային ոլորտի հարմարվողականությունը կարևոր է կլիմայի փոփոխության ռիսկերի և ջրային ռեսուրսների վրա դրանց ազդեցության նվազեցման համար, այնուամենայնիվ, հարմարվողականությունը չի կարող կանխել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բոլոր ազդեցությունների առաջացումը:

86. Սահմանափակ ֆինանսական ռեսուրսները, անարդյունավետ ինստիտուցիոնալ կառուցվածքները, առաջատար տեխնոլոգիաների հասանելիության հետ կապված դժվարություններն այնպիսի գործոններ են, որոնք կարող են հանգեցնել ջրային ոլորում հարմարվողականության արդյունավետության առկա ռիսկերի սահմանաչափերի գերազանցման:

87. Նշված գործոնների ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, ավելի զգալի բնույթ կարող է կրել գլոբալ և երկրի մակարդակով անարդյունավետ մեղմման գործընթացների արդյունքում, ինչը կարող է հանգեցնել ԿՓ հետևանքների տարածմանը տարածաշրջանային և տեղական մակարդակում` առաջ բերելով հարմարվողականության լրացուցիչ մարտահրավերներ ջրային ոլորտի համար:

88. Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ ծրագրի արդյունավետությանը սպառնացող ռիսկերի պայմանական կատեգորիաները և հավանական ռիսկերի տեսակներն ամփոփ ներկայացված են աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4. Ջրային ոլորտի հարմարվողականությանն սպառնացող ռիսկերի

պայմանական կատեգորիաները և հավանական ռիսկերի տեսակները

 

._________________________________________________________________________.

|Կատեգորիա|Նկարագիր          |Ռիսկերի հարմարվողակա-  |Ռիսկերի մեղմման     |

|         |                  |նության տեսանկյունից   |միջոցառումներ       |

|_________|__________________|_______________________|____________________|

|Ինստիտու-|Ջրային ոլորտի     |. Հատկորոշված միջոցա-  |. Ապահովել բարձր    |

|ցիոնալ   |օրենսդրության,    |ռումների անարդյունավետ |մակարդակի համակարգ  |

|         |քաղաքականության   |համակարգում և          |ման մեխանիզմ,       |

|         |պետական կառավարման|իրականացում,           |. Բարելավել կլիմայի`|

|         |ոչ պատշաճ մեխանիզմ|. Միջոցառումների       |ջրային ոլորտի վրա   |

|         |ները կարող են     |իրականացման համար      |ազդեցության վերաբեր-|

|         |խոչընդոտել հարմար-|պետական կառավարման     |յալ տեղեկատվության  |

|         |վողականությանն    |մարմինների գործառույթ- |և  հարմարվողականու- |

|         |ուղղված ջանքերի   |ների իրավական սահմանա- |թյան գործունեության |

|         |արդյունավետու-    |փակումներ,             |համակարգման և       |

|         |թյունը            |. Պլանավորման, իրականաց|մոնիթորինգի         |

|         |                  |ման, մոնիթորինգի և     |մատչելիությունը     |

|         |                  |գնահատման համար        |տեխնիկական մակարդա- |

|         |                  |սահմանափակ մարդկային   |կով,                |

|         |                  |ռեսուրսներ,            |. Անցկացնել դասընթաց|

|         |                  |. Պլանավորման և        |ներ հարմարվողականու-|

|         |                  |իրականացման համար      |թյան թեմաների       |

|         |                  |սահմանափակ գիտելիքներ  |վերաբերյալ:         |

|         |                  |և  կարողություններ:    |                    |

|_________|__________________|_______________________|____________________|

|Տնտեսական|Ֆինանսական ռեսուրս|. Ջրային ոլորտի հարմար-|. Կլիմայի` ջրային   |

|         |ների սահմանափակ   |վողականության          |ոլորտի վրա ազդեցու- |

|         |հասանելիությունը  |միջոցառումների         |թյան հետ կապված     |

|         |խոչընդոտում է     |իրականացման համար      |առաջնահերթ          |

|         |ջրային ոլորտի     |անբավարար ֆինանսական   |գործողությունների   |

|         |հարմարվողականու-  |ռեսուրսներ,            |համար մշակել        |

|         |թյան համար        |. Հարմարվողականության  |ֆինանսավորման       |

|         |անհրաժեշտ ռազմավա-|միջոցառումների         |ռազմավարական        |

|         |րական միջոցառում- |ծավալների ընդլայնման   |մոտեցումներ,        |

|         |ների իրականացմանը:|համար անհրաժեշտ ռեսուրս|. Իրականացնել       |

|         |Սույն Ծրագրի 8-րդ |ների անբավարարություն, |կլիմայի բյուջեի     |

|         |գլխում նշված      |. Ջրերին առնչվող ՀՎԵ-ի |նշագրում, ինչը թույլ|

|         |միջոցառումների    |հետևանքների  վերացման  |կտա ապահովել կլիմայի|

|         |չիրականացման      |համար պահուստային      |հետ կապված գործողու-|

|         |հետևանքով  էակա-  |ֆոնդերի անբավարարու-   |թյուններին ուղղված  |

|         |նորեն կնվազեն ԿՓ  |թյունը:                |ռեսուրսների բաշխման |

|         |հետևանքների       |                       |գործընթացներին ավելի|

|         |նկատմամբ ջրային   |                       |լավ հետևելու        |

|         |ոլորտի դիմակայու- |                       |հնարավորություն,    |

|         |նությունն ու      |                       |. Կլիմայի հետ կապված|

|         |հարմարվողականու-  |                       |ապահովագրության     |

|         |թյան կարողությունը|                       |սխեմաները քննարկման |

|         |և,  միաժամանակ,   |                       |փուլում են:         |

|         |կավելանա խոցելիու-|                       |                    |

|         |թյունը:           |                       |                    |

|_________|__________________|_______________________|____________________|

|Տեխնոլո- |Ջրային ոլորտի     |. Ջրային ոլորտի        |. Ավելացնել ջրային  |

|գիական   |արդյունավետ հարմար|հարմարվողականության    |ոլորի հարմարվողակա- |

|         |վողականության     |առավել արդյունավետ     |նության և  մեղմմանն |

|         |համար անհրաժեշտ   |տեխնոլոգիաների բացահայտ|առնչվող տեխնոլոգիա- |

|         |տեխնոլոգիաներ     |ման և  ներդրման համար  |ների ներդրումը`     |

|         |մատչելի չեն կամ   |համապատասխան տեղեկատվու|զուգակցված ֆինանս-  |

|         |չափազանց թանկ են  |թյան և  կարողություն-  |ների բարելավված     |

|         |                  |ների անբավարարություն, |հասանելիությամբ,    |

|         |                  |. ԿՓ ազդեցությունից և  |որպեսզի հնարավոր    |

|         |                  |ջրերին առնչվող ՀՎԵ-ից  |լինի ապահովել       |

|         |                  |պաշտպանություն ապահո-  |տեխնոլոգիաների      |

|         |                  |վելու առումով արդյունա-|բարեհաջող           |

|         |                  |վետ կամ մատչելի        |գործադրումը,        |

|         |                  |տեխնոլոգիաների         |. Դոնոր կազմակերպու-|

|         |                  |անբավարարություն,      |թյուններ հետ համատեղ|

|         |                  |. Էկոհամակարգերի       |կազմակերպել համաֆի- |

|         |                  |համատարած դեգրադացումը |նանսավորմամբ        |

|         |                  |կանխելու համար անհրա-  |դրամաշնորհներ`      |

|         |                  |ժեշտ տեխնոլոգիաների    |ջրային ոլորտի       |

|         |                  |բացակայություն:        |հարմարվողականության |

|         |                  |                       |առավել արդյունավետ  |

|         |                  |                       |տեխնոլոգիաների      |

|         |                  |                       |բացահայտման և       |

|         |                  |                       |ներդրման համար      |

|         |                  |                       |համապատասխան        |

|         |                  |                       |տեղեկություններ     |

|         |                  |                       |հավաքագրելու և      |

|         |                  |                       |կարողությունների    |

|         |                  |                       |անբավարարությունը   |

|         |                  |                       |նվազեցնելու         |

|         |                  |                       |նպատակով:           |

._________________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ (2022-2026 թթ.)

 

Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ ծրագրի իրականացումն ապահովող

միջոցառումների ցանկը 2022-2026 թթ. համար

 

.______________________________________________________________________

|հ/հ|Միջոցառում                 |Ակնկալվող                  |Կատարող  |

|   |                           |արդյունք(ներ)              |(ներ)    |

|   |                           |                           |         |

|___|___________________________|___________________________|_________|

|1. |Համեմատաբար անարդյունավետ  |. Հրազդանի ՋԿՏ-ում ստորև   |ՀՀ       |

|   |և  հոսակորուստների բարձր   |նշված ոռոգման ջրանցքների   |ՏԿԵՆ     |

|   |մակարդակ ունեցող ոռոգման   |վերակառուցման/վերանորոգման |         |

|   |ենթակառուցվածքների         |տեխնիկատնտեսական ուսումնա- |         |

|   |վերանորոգման տեխնիկա-      |սիրությունների             |         |

|   |տնտեսական ուսումնասիրու-   |հաշվետվություն,            |         |

|   |թյուն և  ընտրած հատվածների |. Հրազդանի ՋԿՏ-ում 234 կմ  |         |

|   |վերակառուցում              |ընդհանուր երկարությամբ 4   |         |

|   |                           |գլխավոր ջրանցքների (Արզնի- |         |

|   |                           |Շամիրամ, Արտաշատ, Ներքին   |         |

|   |                           |Հրազդան, Կոտայք) հիմնանորո-|         |

|   |                           |գում, 10 կմ երկարությամբ 5 |         |

|   |                           |երկրորդային ջրանցքների     |         |

|   |                           |(Դդմաշեն, Հրազդան-Սոլակ,   |         |

|   |                           |Ջրթող թիվ 4, Դոտացիոն,     |         |

|   |                           |Արզնի մասնաճյուղ)          |         |

|   |                           |փոխարինում փակ խողովակներով|         |

|   |                           |. Ախուրյանի ՋԿՏ-ում        |         |

|   |                           |Արմավիրի ջրանցքի թողունակու|         |

|   |                           |թյան բարձրացմանն ուղղված   |         |

|   |                           |տեխնիկատնտեսական ուսումնա- |         |

|   |                           |սիրություն և  ջրանցքի      |         |

|   |                           |վերակառուցում              |         |

|___|___________________________|___________________________|_________|

|2. |Առաջնահերթ 6 ջրամբարի      |. Հետևյալ  6 ջրամբարների   |ՀՀ       |

|   |կառուցման տեխնիկատնտեսական |տեխնիկատնտեսական ուսումնա- |ՏԿԵՆ     |

|   |ուսումնասիրության          |սիրության հաշվետվություն և |         |

|   |իրականացում, նախագծային    |շինարարական աշխատանքների   |         |

|   |փաստաթղթերի կազմում և      |մեկնարկ. Արգիճիի (5,5 մլն  |         |

|   |շինարարական աշխատանքների   |մ3) և  Աստղաձորի (1,25 մլն |         |

|   |մեկնարկ                    |մ3) ջրամբարներ Սևանի       |         |

|   |                           |ՋԿՏ-ում, Լիճքի (1.17մլն մ3)|         |

|   |                           |ջրամբարը Հարավային ՋԿՏ-ում,|         |

|   |                           |Ելփինի (1 մլն մ3) ջրամբարն |         |

|   |                           |Արարատյան ՋԿՏ-ում, Արթիկի  |         |

|   |                           |(1.69մլն մ3) ջրամբարն      |         |

|   |                           |Ախուրյանի ՋԿՏ-ում և  Քասախի|         |

|   |                           |ջրամբարը (12 մլն մ3)       |         |

|   |                           |Հրազդանի ՋԿՏ-ում           |         |

|___|___________________________|___________________________|_________|

|3. |Հիդրոլոգիական դիտակետերի և |. Հետևյալ  դիտակետերի և    |ՀՀ       |

|   |օդերևութաբանական  կայանների|կայանների` ժամանակակից     |ՇՄՆ      |

|   |վերանորոգում և  նոր        |սարքավորումներով           |         |

|   |դիտակետերի ու կայանների    |արդիականացում. հիդրոլո-    |         |

|   |կառուցում առանցքային       |գիական կայաններ` (1)       |         |

|   |տեղանքներում               |Հրազդան-Հովտաշեն (Մասիս),  |         |

|   |                           |(2) Մեծամոր-Ռանչպար, (3)   |         |

|   |                           |Արփա-Արենի, (4) Որոտան-    |         |

|   |                           |Տաթև  ՀԷԿ, օդերևութա-      |         |

|   |                           |բանական կայաններ` (1)      |         |

|   |                           |Սեմյոնովկա, (2) Վարդենյաց, |         |

|   |                           |. 14 նոր հիդրոլոգիական     |         |

|   |                           |դիտակետերի (Շողվակ         |         |

|   |                           |Ձորագյուղ, Աշոցք-Հարթաշեն, |         |

|   |                           |Հալավար-Մելիքգյուղ, Գեղարոտ|         |

|   |                           |-Արագած գյուղ, Միլի-Մեծ Գի-|         |

|   |                           |լանլար, Վեդի-Խոսրով, Ազատ- |         |

|   |                           |Լանջազատ, Եղեգիս-Գետիկվանք,|         |

|   |                           |Գեղի-Աջաբաջ, Մասրիկ-Ներքին |         |

|   |                           |Շորժա, Չիչխան-Բաշգյուղ,    |         |

|   |                           |Աղստև-Կրիվոյստ,  Սիսիան-   |         |

|   |                           |Արևիս,  Լորաձոր-Շենաթաղ) և |         |

|   |                           |5 նոր օդերևութաբանական     |         |

|   |                           |կայանների (Եղնաջուր,       |         |

|   |                           |Ջաջուռի լեռնանցք, Սոթք,    |         |

|   |                           |Տաշտունի լեռնանցք,         |         |

|   |                           |Սևաբերդ)  կառուցում        |         |

|___|___________________________|___________________________|_________|

|4. |Արարատյան դաշտի մակերևու-  |. Փաստացի ջրառի վերահսկման |ՀՀ       |

|   |թային և  ստորերկրյա փաստացի|բարելավման նպատակով        |ԲԸՏՄ     |

|   |ջրառի չափման և  տվյալների  |ներկայումս ջրառի վերահսկման|         |

|   |առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ|համակարգ չունեցող խոշոր    |         |

|   |(ջրաչափիչ) հոսքաչափական    |ջրօգտագործողների առնվազն   |         |

|   |սարքավորումների տեղադրում  |20 %-ի համար տվյալների      |         |

|   |                           |առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ|         |

|   |                           |(ջրաչափիչ) հոսքաչափական    |         |

|   |                           |սարքավորումների տեղադրում, |         |

|   |                           |. Ձկնաբուծական նպատակներով |         |

|   |                           |իրականացվող ջրառի բոլոր    |         |

|   |                           |կետերում տվյալների առցանց  |         |

|   |                           |փոխանցմամբ ջրահաշվիչ       |         |

|   |                           |(ջրաչափիչ) հոսքաչափական    |         |

|   |                           |համակարգերով ջրաչափերի     |         |

|   |                           |տեղադրում                  |         |

|___|___________________________|___________________________|_________|

|5. |Մաքրված կեղտաջրերի որակի   |. Մաքրված կեղտաջրերի       |ՀՀ       |

|   |ստանդարտների վերանայում    |չափորոշիչների և  ներկայաց- |ՇՄՆ      |

|   |                           |վող պահանջների մշակում և   |         |

|   |                           |ընդունում` ըստ օգտագործման |         |

|   |                           |տարբեր տեսակների           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|___|___________________________|___________________________|_________|

|6. |Ոռոգման ջրի որակի նորմերի  |. Ոռոգման ջրի որակի նորմերի|ՀՀ ԷՆ    |

|   |մշակում` տարբեր ոլորտներում|մշակում/ ընդունում և  դրանց|         |

|   |ջրի վերաօգտագործումը       |ներդրման ուղղությամբ       |         |

|   |խթանելու նպատակով          |մասնագետների վերապատրաստում|         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|___|___________________________|___________________________|_________|

|7. |Մաքրված կեղտաջրերի` ոռոգման|. Արարատյան դաշտում ոռոգման|ՀՀ       |

|   |նպատակներով վերաօգտագործման|նպատակով մաքրված կեղտաջրերի|ՏԿԵՆ     |

|   |պիլոտային ծրագրերի         |վերաօգտագործման պիլոտային  |         |

|   |իրականացում                |ծրագրի իրականացում         |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|   |                           |                           |         |

|___|___________________________|___________________________|_________|

|8. |Ընտրված ջրհավաք ավազանում  |. ՀՀ ջրամբարների պատվարների|ՀՀ       |

|   |ոռոգման ջրի արդյունավետ    |անվտանգության վրա ՀՎԵ-ների |ՏԿԵՆ     |

|   |օգտագործման նպատակով       |ինտենսիվացման ազդեցության  |         |

|   |ոռոգման ենթակառուցվածքների |գնահատման ուղեցույցի       |         |

|   |վրա ԿՓ ազդեցության         |մշակում,                   |         |

|   |գնահատում                  |. Շիրակի, Գեղարքունիքի,    |         |

|   |                           |Արմավիրի և  Արարատի        |         |

|   |                           |մարզերում հեղեղումների,    |         |

|   |                           |սելավների, երաշտների,      |         |

|   |                           |կարկուտի վտանգի գոտիների   |         |

|   |                           |քարտեզագրում` գյուղատն-    |         |

|   |                           |տեսական ջրամատակարարման    |         |

|   |                           |ծառայությունների ռիսկի     |         |

|   |                           |բացահայտման համատեքստում,  |         |

|   |                           |. Շիրակի, Գեղարքունիքի,    |         |

|   |                           |Արմավիրի և  Արարատի        |         |

|   |                           |մարզերում գյուղատնտեսական  |         |

|   |                           |ջրամատակարարման համակարգերի|         |

|   |                           |վրա երաշտների և  հեղեղում- |         |

|   |                           |ների ազդեցությունների      |         |

|   |                           |գնահատում                  |         |

|___|___________________________|___________________________|_________|

|9. |Հեղեղների նկատմամբ առավել  |. Բնահեն լուծումների վրա   |ՀՀ       |

|   |խոցելի ջրհավաք ավազաններում|հիմնված` էկոհամակարգային   |ՇՄՆ      |

|   |հեղեղումների դեմ պայքարի   |մոտեցումներով հեղեղումների |         |

|   |վերաբերյալ բնահեն լուծում- |դեմ պայքարի միջոցառումների |         |

|   |ների վրա հիմնված,          |վերաբերյալ համապատասխան    |         |

|   |էկոհամակարգային մոտեցում-  |մասնագետների վերապատրաստում|         |

|   |ներով միջոցառումների,      |                           |         |

|   |տեղեկատվության և           |                           |         |

|   |իրազեկության բարձրացում    |                           |         |

|___|___________________________|___________________________|_________|

|10.|Հեղեղների նկատմամբ առավել  |. Սևանի  և  Հրազդանի ՋԿՏ-  |ՀՀ       |

|   |խոցելի ջրհավաք ավազաններում|ների պիլոտային տարածքներում|ՇՄՆ      |

|   |բնահեն լուծումների վրա     |հեղեղների վտանգը նվազեց-   |         |

|   |հիմնված` էկոհամակարգային   |նելու նպատակով ափամերձ     |         |

|   |մոտեցումներով հեղեղումների |բուֆերային գոտիների        |         |

|   |դեմ պայքարի գործնական      |ստեղծում` ըստ էկոհամակար-  |         |

|   |միջոցառումների իրականացում |գային մոտեցման             |         |

|   |պիլոտային տարածքներում     |                           |         |

|___|___________________________|___________________________|_________|

 

(8-րդ գլուխը փոփ. 18.01.2024 թիվ 83-Լ որոշում)

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.11.2022
N 1692-Լ
Որոշում