ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
28 դեկտեմբերի 2023 թվականի N 82-Ն
ԳԼԽՈՒՂԵՂԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ, ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ԿԱՄ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով կամ դիսֆունկցիայով պայմանավորված անձի և վարքի խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 82-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ, ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ԿԱՄ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/հ| Կոդը | Անվանում |
|___|______|__________________________________________________________|
|1) |F07 |Անձի և վարքի խանգարումներ` պայմանավորված գլխուղեղի |
| | |հիվանդությամբ, վնասվածքով կամ դիսֆունկցիայով հետևանքով |
|___|______|__________________________________________________________|
|2) |F07.0 |Անձի օրգանական խանգարում |
|___|______|__________________________________________________________|
|3) |F07.1 |Հետէնցեֆալիտային համախտանիշ |
|___|______|__________________________________________________________|
|4) |F07.2 |Հետցնցումային համախտանիշ |
|___|______|__________________________________________________________|
|5) |F07.8 |Անձի և վարքի օրգանական այլ խանգարումներ` պայմանավորված |
| | |գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով կամ ֆունկցիայի |
| | |խանգարումով |
|___|______|__________________________________________________________|
|6) |F07.9 |Անձի և վարքի օրգանական չճշտված խանգարումներ` |
| | |պայմանավորված գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով կամ |
| | |ֆունկցիայի խանգարումով |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, |Երեխա, դեռահաս, մեծահասակ |
| |երեխա, դեռահաս, մեծահասակ) | |
|___|___________________________|_____________________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|___________________________|_____________________________________|
|3) |Բարդություններ (առանց |Առանց բարդությունների (ԱԲ), |
| |բարդությունների (ԱԲ), |բարդություններով (Բ) |
| |բարդություններով (Բ)) | |
|___|___________________________|_____________________________________|
|4) |Հիվանդության փուլը |Կիրառելի չէ |
| |(նկարագրել) | |
|___|___________________________|_____________________________________|
|5) |Բժշկական օգնության և |Արտահիվանդանոցային պայմաններում, |
| |սպասարկման պայմանները |ցերեկային ստացիոնարի պայմաններում, |
| |բժշկական կազմակերպությունից|հիվանդանոցային պայմաններում |
| |դուրս, արտահիվանդանոցային | |
| |պայմաններում, ցերեկային | |
| |ստացիոնարի պայմաններում, | |
| |հիվանդանոցային | |
| |պայմաններում) | |
|___|___________________________|_____________________________________|
|6) |Բժշկական օգնության և |Շտապ, պլանային |
| |սպասարկման ծառայությունների| |
| |մատուցման ձևը (շտապ, | |
| |անհետաձգելի, պլանային) | |
|___|___________________________|_____________________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Հոգեբույժ, կլինիկական հոգեբան, |
| |մասնագետների շրջանակը) |ընտանեկան բժիշկ, ընդհանուր պրակտիկայի|
| | |բժիշկ |
|___|___________________________|_____________________________________|
|8) |Գանգատներ |Հիմնական գանգատներն են` |
| | |ա. Գլխացավեր, գլխապտույտներ, |
| | |աշխատունակության իջեցում, |
| | |ուշադրության կենտրոնացման |
| | |դժվարություն, ցրված ուշադրություն, |
| | |հյուծվելիություն, քնի և ախորժակի |
| | |խանգարումներ, հիշողության |
| | |խանգարումներ, սթրեսակայունության |
| | |իջեցում |
| | |բ. Անտարբերություն, |
| | |դյուրագրգռություն, կոգնիտիվ |
| | |գործունեության իջեցում (սովորելու |
| | |դժվարություն) |
| | |գ. Նպատակաուղղված գործունեության |
| | |ունակության իջեցում |
| | |դ. Հաճախ կարող է դիտվել դեպրեսիա, |
| | |տագնապ, կասկածամտություն, վերացական |
| | |մտքերով մտահոգություն կամ հակառակը` |
| | |ուրախ, մակերեսային տրամադրություն, |
| | |անհիմն կատակասիրություն |
|___|___________________________|_____________________________________|
|9) |Անամնեզ |Հարկ է ուշադրություն դարձնել |
| | |հոգեախտաբանական ախտանիշների ի հայտ |
| | |գալուց առաջ տարած գլխուղեղի |
| | |վնասվածքների, նեյրոինֆեկցիաների, |
| | |ուղեղի անոթային պաթոլոգիաների, |
| | |մարմնական հիվանդությունների |
| | |առկայության և դրանցից հետո ի հայտ |
| | |եկած հոգեախտաբանական ախտանիշների կապի|
| | |վրա: |
| | |Կարևոր է նաև` |
| | |ա. անձի պրեմորբիտ |
| | |առանձնահատկությունները |
| | |բ. անձի զարգացման |
| | |առանձնահատկությունները |
| | |գ. ժառանգական գործոնը |
| | |Պացիենտի մոտ գանգատները կարող են |
| | |տևել ամիսներ, տարիներ կամ |
| | |տասնամյակներ |
|___|___________________________|_____________________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Անձի խանգարումների դեպքում դիտվում |
| | |են` |
| | |ա. նպատակաուղղված գործունեության |
| | |նշանակալի իջեցում |
| | |Փոփոխված հուզական վարք, հուզական |
| | |անկայունությամբ չպատճառաբանված |
| | |մակերեսային ուրախ տրամադրություն, որը|
| | |հեշտությամբ փոխվում է չարության, |
| | |դյուրագրգռության կամ ագրեսիայի |
| | |դրսևորումներով |
| | |բ. սեռական վարքի փոփոխություններ, |
| | |շատակերություն |
| | |գ. կոգնիտիվ խանգարումներ |
| | |դ. պահանջմունքները և հակումները |
| | |կարող են դրսևորվել առանց հաշվի |
| | |առնելու սոցիալական կանոնները, ինչի |
| | |հետևանքով կարող են կատարել |
| | |հակասոցիալական արարքներ |
| | |ե. խոսքի ընթացքի և հոսքի արտահայտված|
| | |փոփոխություններ |
| | |զ. պացիենտները հաճախ չեն հետևում |
| | |իրենց հիգիենային |
| | |Հետէնցեֆալիտային համախտանիշի |
| | |դրսևորումներից է ընդհանուր |
| | |թուլությունը, անտարբերությունը կամ |
| | |դյուրագրգռությունը, կոգնիտիվ |
| | |գործունեության որոշակի իջեցումը, քնի |
| | |և ախորժակի խանգարումը, սեռական |
| | |ոլորտի և սոցիալական դատողությունների|
| | |փոփոխությունները: Կարող են դիտվել |
| | |նաև անդամալուծություն, աֆազիա, |
| | |խլություն, ակալկուլիա և այլն: |
| | |Հետցնցումային համախտանիշը կարող է |
| | |դրսևորվել գլխացավերով, գլխապտույտով,|
| | |հոգնածության զգացումով, |
| | |դյուրագրգռությամբ, հիշողության |
| | |խանգարումներով, անքնությամբ, որոնք ի |
| | |հայտ են գալիս գլխուղեղի վնասվածքից |
| | |հետո: Կարող են դիտվել նաև դեպրեսիա, |
| | |տագնապի զգացողություն, սեփական |
| | |արժանապատվության զգացման կորուստ, |
| | |մշտական գլխուղեղի վնասվածք ստանալու |
| | |վախ: |
|___|___________________________|_____________________________________|
|11)|Հոսպիտալացման Ցուցում |Հոսպիտալացման ցուցում կարող է |
| | |հանդիսանալ արտահայտված հուզական և |
| | |վարքային խանգարումները, |
| | |հակասոցիալական վարքը, սոցիալական |
| | |վտանգավորության առկայությունը, |
| | |հոգեախտաբանական ախտանիշների |
| | |առկայությունը, որոնք հնարավոր չէ |
| | |բուժել արտահիվանդանոցային |
| | |պայմաններում: |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
.___________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակ |Տրամադրման |
| | |քանակը |
| | |___________|
| | | ԱԲ | Բ |
|___|___________________________________________________|_____|_____|
|1) |Թերապևտի խորհրդատվություն - գանգատների կապը | 1 | 2|
| |մարմնական հիվանդությունների հետ բացառելու կամ | | |
| |հաստատելու նպատակով | | |
|___|___________________________________________________|_____|_____|
|2) |Նյարդաբանի խորհրդատվություն - գանգատների կապը | 1 | 2|
| |նյարդաբանական հիվանդությունների հետ բացառելու կամ | | |
| |հաստատելու նպատակով | | |
|___|___________________________________________________|_____|_____|
|3) |Ելնելով հետազոտական և բուժական անհրաժեշտությունից`| 1 | 2|
| |հարկ է ներգրավել այլ նեղ մասնագետների | | |
.___________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը | Անվանումը |Տրամադր- | Արդյունք |
| | | |ման քա- | |
| | | |նակը | |
| | | |_________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|________|_________________|____|____|____________________________|
|1) |Առկա չէ |Արյան ընդհանուր |ԱԲ | Բ | |
| | |հետազոտություն |____|____|____________________________|
| | | |1 |2 |Կարող են գրանցվել |
| | | | | |ախտաբանական շեղումներ |
|___|________|_________________|____|____|____________________________|
|2) |Առկա չէ |Արյան բիոքիմիական| | |Կարող են գրանցվել |
| | |հետազոտություն | | |ախտաբանական շեղումներ |
|___|________|_________________|____|____|____________________________|
|3) |Առկա չէ |Մեզի ընդհանուր | | |Կարող են գրանցվել |
| | |հետազոտություն | | |ախտաբանական շեղումներ |
|___|________|_________________|____|____|____________________________|
|4) |Առկա չէ |Սպեցիֆիկ հետազո- |1 |2 |Կարող են հայտնաբերվել |
| | |տություններ` | | |վարակիչ պրոցեսին կամ տարած |
| | |վարակիչ | | |վարակիչ հիվանդությանը բնորոշ|
| | |հիվանդության | | |նշաններ |
| | |կասկածի դեպքում | | | |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|5) |Առկա չէ |Էլեկտրասրտագրու- |1 |2 |Կարող են հայտնաբերվել |
| | |թյուն (ԷՍԳ) | | |ախտաբանական փոփոխություններ |
|___|________|_________________|____|____|____________________________|
|6) |Առկա չէ |Մագնիսառեզոնան- |1 |2 |Կարող են հայտնաբերվել |
| | |սային շերտագրու- | | |ախտաբանական փոփոխություններ |
| | |թյուն (ՄՌՇ) | | | |
|___|________|_________________|____|____|____________________________|
|7) |Առկա չէ |Էլեկտրաէնցեֆալո- |1 |2 |Կարող են հայտնաբերվել |
| | |գրաֆիա (ԷԷԳ) | | |ախտաբանական փոփոխություններ |
|___|________|_________________|____|____|____________________________|
|8) |Առկա չէ |Ուլտրաձայնային |1 |2 |Կարող են հայտնաբերվել |
| | |հետազոտություն | | |ախտաբանական փոփոխություններ |
| | |(ՈՒՁՀ) | | | |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը, Բուժման միջին տևողությունը` ցանկում նշված դեղերը կարող են ընտրվել տևական պահպանողական բուժման նպատակով, որը կարող է տևել տարիներ շարունակ).
Ձև 4
._________________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չափ-|Միջի- |Միջին |Բուժ- |Օրերի|
| |դեղաչափ, դեղաձև, |(ջեներիկ) |ման |նացված|օրական|ման |քանակ|
| |փաթեթավորում | |միա-|ցուցա-|չափա- |կուրսի| |
| | | |վոր |նիշ` |քանակ |միջին | |
| | | | |տրամա-| |չափա- | |
| | | | |դրման | |քանակ | |
| | | | |հաճախա| | | |
| | | | |կանու-| | | |
| | | | |թյուն | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|1) |Օլանզապին |Օլանզապին |հաբ | |5-10 | | |
| |(օլանզապին |(օլանզապին | | |մգ | | |
| |դիհիդրոքլորիդի |դիհիդրոքլորիդի | | | | | |
| |տրիհիդրատ) |տրիհիդրատ) | | | | | |
| |դեղահատեր |դեղահատեր | | | | | |
| |թաղանթապատ 5 մգ, |թաղանթապատ 5 մգ, | | | | | |
| |10 մգ |10 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|2) |Քվետիապին |Քվետիապին |հաբ | |200- | | |
| |(քվետիապինի |(քվետիապինի | | |600 մգ| | |
| |ֆումարատ) |ֆումարատ) | | | | | |
| |դեղահատեր |դեղահատեր | | | | | |
| |թաղանթապատ 25 մգ |թաղանթապատ 25 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|3) |Պալիպերիդոն 3 մգ |Պալիպերիդոն 3 մգ |հաբ | |3-12մգ| | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|4) |Սուլպիրիդ |Սուլպիրիդ |հաբ | |200-60| | |
| |դեղահատեր 50 մգ; |դեղահատեր 50 մգ; | | |մգ | | |
| |100 մգ; 200 մգ |100 մգ; 200 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|5) |Ռիսպերիդոն |Ռիսպերիդոն |հաբ | |1-6-մգ| | |
| |դեղահատեր |դեղահատեր | | | | | |
| |թաղանթապատ 1 մգ; |թաղանթապատ 1 մգ; | | | | | |
| |2 մգ; 4 մգ |2 մգ; 4 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|6) |Կլոզապին դեղահատեր|Կլոզապին դեղահատեր|հաբ | |25-150| | |
| |100 մգ |100 մգ | | |մգ | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|7) |Հալոպերիդոլ |Հալոպերիդոլ |հաբ | |5-15 | | |
| |դեղահատեր 5 մգ |դեղահատեր 5 մգ | | |մգ | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|8) |Տրիֆլուոպերազին |Տրիֆլուոպերազին |հաբ | |2.5- | | |
| |(տրիֆլուոպերազինի |(տրիֆլուոպերազինի | | |20 մգ | | |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |դեղահատեր |դեղահատեր | | | | | |
| |թաղանթապատ 5 մգ |թաղանթապատ 5 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|9) |Հալոպերիդոլ |Հալոպերիդոլ |սըր-| |50-100| | |
| |դեղահատեր 5 մգ |դեղահատեր 5 մգ |վակ | |մգ 4 | | |
| | | | | |շաբաթը| | |
| | | | | |մեկ | | |
| | | | | |անգամ | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|10)|Ռիսպերիդոն |Ռիսպերիդոն |սըր-| |25-50 | | |
| |լուծույթ ներարկման|լուծույթ ներարկման|վակ | |մգ 2 | | |
| |1մգ/մլ |1մգ/մլ | | |շաբաթը| | |
| | | | | |մեկ | | |
| | | | | |անգամ | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|11)|Ֆլուֆենազին |Ֆլուֆենազին |սըր-| |25-50 | | |
| |(ֆլուֆենազինի |(ֆլուֆենազինի |վակ | |մգ 4 | | |
| |դեկանոատ) լուծույթ|դեկանոատ) լուծույթ| | |շաբաթը| | |
| |մ/մ ներարկման |մ/մ ներարկման | | |մեկ | | |
| |25մգ/մլ |25մգ/մլ | | |անգամ | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|12)|Վենլաֆաքսին |Վենլաֆաքսին |հաբ | |37,5- | | |
| |(վենլաֆաքսինի |(վենլաֆաքսինի | | |150 մգ| | |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |դեղապատիճներ |դեղապատիճներ | | | | | |
| |երկարատև |երկարատև | | | | | |
| |ձերբազատմամբ |ձերբազատմամբ | | | | | |
| |37,5 մգ; 75 մգ; |37,5 մգ; 75 մգ; | | | | | |
| |150 մգ |150 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|13)|Ամիտրիպտիլին |Ամիտրիպտիլին |հաբ | |75-150| | |
| |(ամիտրիպտիլինի |(ամիտրիպտիլինի | | |մգ | | |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |դեղահատեր |դեղահատեր | | | | | |
| |թաղանթապատ 25 մգ |թաղանթապատ 25 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|14)|Ագոմելատին |Ագոմելատին |հաբ | |25-50 | | |
| |դեղահատեր |դեղահատեր | | |մգ | | |
| |թաղանթապատ 25 մգ |թաղանթապատ 25 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|15)|Ֆլուվօքսամին |Ֆլուվօքսամին |հաբ | |50-100| | |
| |(ֆլուվօքսամինի |(ֆլուվօքսամինի | | |մգ | | |
| |մալեատ) դեղահատեր |մալեատ) դեղահատեր | | | | | |
| |թաղանթապատ 50 մգ; |թաղանթապատ 50 մգ; | | | | | |
| |100 մգ |100 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|16)|Միրտազապին |Միրտազապին |հաբ | |15-30 | | |
| |դեղահատեր |դեղահատեր | | |մգ | | |
| |թաղանթապատ 30 մգ, |թաղանթապատ 30 մգ, | | | | | |
| |45 մգ |45 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|17)|Ֆլուօքսետին |Ֆլուօքսետին |հաբ | |20-60 | | |
| |(ֆլուօքսետինի |(ֆլուօքսետինի | | |մգ | | |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |դեղապատիճներ |դեղապատիճներ | | | | | |
| |20 մգ |20 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|18)|Թիորիդազին |Թիորիդազին | | |50-150| | |
| |դեղահատեր 10 մգ, |դեղահատեր 10 մգ, | | | | | |
| |25 մգ |25 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|19)|Կարբամազեպին |Կարբամազեպին |հաբ | |200- | | |
| |դեղահատեր 200 մգ |դեղահատեր 200 մգ | | |600 մգ| | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|20)|Վալպրոատ նատրիում |Վալպրոատ նատրիում |հաբ | |600- | | |
| |(վալպրոաթթու) |(վալպրոաթթու) | | |1500 | | |
| |դեղահատեր աղելույծ|դեղահատեր աղելույծ| | |մգ | | |
| |300 մգ |300 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|21)|Տոպիրամատ |Տոպիրամատ |հաբ | |50-150| | |
| |դեղահատեր |դեղահատեր | | |մգ | | |
| |թաղանթապատ 25 մգ; |թաղանթապատ 25 մգ; | | | | | |
| |100 մգ |100 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|22)|Լամոտրիջին |Լամոտրիջին |հաբ | |50-100| | |
| |դեղահատեր 25 մգ; |դեղահատեր 25 մգ; | | |մգ | | |
| |50 մգ; 100 մգ |50 մգ; 100 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|23)|Կլոնազեպամ |Կլոնազեպամ |հաբ | |1-2 մգ| | |
| |դեղահատեր 2 մգ |դեղահատեր 2 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|24)|Դիազեպամ դեղահատեր|Դիազեպամ դեղահատեր|հաբ | |5-10 | | |
| |5 մգ, 10 մգ |5 մգ, 10 մգ | | |մգ | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|25)|Լորազեպամ |Լորազեպամ |հաբ | |2-4 մգ| | |
| |դեղահատեր 1 մգ; |դեղահատեր 1 մգ; | | | | | |
| |2 մգ |2 մգ | | | | | |
|___|__________________|__________________|____|______|______|______|_____|
|26)|Ֆենազեպամ |Ֆենազեպամ |հաբ | |2-4 մգ| | |
| |դեղահատեր 1 մգ |դեղահատեր 1 մգ | | | | | |
._________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
.__________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման |
| | | քանակը |
| | |___________|
| | | ԱԲ | Բ |
|___|__________________________________|_____|_____|
|1) |Ռացիոնալ հոգեթերապիա | 1 | 1 |
|___|__________________________________|_____|_____|
|2) |Սուգգեստիվ հոգեթերապիա | 1 | 1 |
|___|__________________________________|_____|_____|
|3) |Կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիա | 1 | 1 |
|___|__________________________________|_____|_____|
|4) |Հոգեսոցիալական վերականգնում | 1 | 1 |
.__________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Հիվանդությունների միջազգային դասակարգում-10: Երևան 2001,
2. Հոգեկան և վարքային խանգարումների lCD-10 դասակարգում, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն I Ժնև I 1992 թ. (The lCD-10 Classification of Mental and Behavioural Disorders, World Health Organization I Geneva I 1992),
3. Բոլանդ Ռ, Վերդուին Մ.Լ. Kaplan & AMP; Սադոկի հոգեբուժության համառոտագիր. 13-րդ հրատ. Wolters Kluwer; 2021 թ. (Boland R, Verduin ML. Kaplan & Sadock's Synopsis of Psychiatry. 13 th ed. Wolters Kluwer; 2021),
4. Ստալ Ս., Ստալի էական հոգեբանություն. Դեղատոմսերի ուղեցույց. 7-րդ հրատ. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն; 2021 թ. (Stahl S. Stahl's Essential Psychopharmacology. Prescriber's Guide. 7 th ed. Cambridge University Press; 2021):
5. Ջեյմս Պ. Մոլի, Ջոշուա Լ. Նորման և Էմիլ Ֆ. Կոկարո, Անհատականության խանգարում և ուղեղի մեղմ տրավմատիկ վնասվածք (James P. Moley, Joshua L. Norman, and Emil F. Coccaro, Personality disorder and mild traumatic brain injury),
6. Անձնական հոգեկան առողջություն. 2022 նոյ. 16 (4): 331-337: Հրապարակված է առցանց 2022 թվականի մայիսի 22 (Personal Ment Health. 2022 Nov; 16(4): 331-337. Published online 2022 May 22),
7. Սոֆի Ռոբերտ, ուղեղի տրավմատիկ վնասվածք և տրամադրության խանգարումներ Հոգեկան առողջության կլին. 2020 Նոյեմբեր; 10 (6): 335-345: Հրապարակվել է առցանց 2020 թվականի նոյեմբերի 5-ին (Sophie Robert, Traumatic brain injury and mood disorders Ment Health Clin. 2020 Nov; 10(6): 335-345. Published online 2020 Nov 5.):
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունվարի 2024 թվական: