Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

20.12.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1450-Լ

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ներդրումների ներգրավման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) ներդրումների ներգրավման գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                       Ն. Փաշինյան

 

2023 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 24-ի

N 1450-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

 

________________

ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 24-ի

N 1450-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառումը                          |Պատասխանատու     |Վերջնաժամկետը|

|ը/կ|                                     |գերատեսչությունը |             |

|_________________________________________________________________________|

|ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ                                            |

|_________________________________________________________________________|

|1. |Մրցակցային առավելություն և           |Էկոնոմիկայի      |Տարեկան      |

|   |ներդրումային ներուժ ունեցող ոլորտների|նախարարություն   |             |

|   |ու այդ ոլորտներում արժեշղթաների      |ՆԱԿ              |             |

|   |(value chains) ուսումնասիրություն`   |(համաձայնությամբ)|             |

|   |պոտենցիալ ներդրողներին ուղղորդելու   |                 |             |

|   |նպատակով                             |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|2. |Ներդրումային միջավայրի բենչմարկինգի  |Էկոնոմիկայի      |2024 թվականի |

|   |իրականացում` ներառյալ Հայաստանի      |նախարարություն   |դեկտեմբեր    |

|   |Հանրապետության վերաբերյալ միջազգային |Կենտրոնական բանկ |             |

|   |հեղինակավոր կազմակերպությունների     |(համաձայնությամբ)|             |

|   |վարկանիշային աղյուսակների պարբերական |ՆԱԿ              |             |

|   |մշտադիտարկում, մրցակից երկրների փորձի|(համաձայնությամբ)|             |

|   |ուսումնասիրություն` ներդրողներին     |                 |             |

|   |բարենպաստ պայմաններ առաջարկելու      |                 |             |

|   |նպատակով                             |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|3. |Ներդրողներին ուղղված ներդրումային    |Էկոնոմիկայի      |2024 թվականի |

|   |քաղաքականության ամփոփագրի (Investment|նախարարություն   |հունիս       |

|   |Policy Statement) մշակում և          |ՆԱԿ              |             |

|   |հրապարակում                          |(համաձայնությամբ)|             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|4. |Ներդրումների, այդ թվում`             |Էկոնոմիկայի      |2025 թվականի |

|   |արտոնությունների մշտադիտարկման և     |նախարարություն   |դեկտեմբեր    |

|   |գնահատման համակարգի ներդրում         |Պետական          |             |

|   |                                     |եկամուտների      |             |

|   |                                     |կոմիտե ՆԱԿ       |             |

|   |                                     |(համաձայնությամբ)|             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|5. |Հողային օրենսգրքում փոփոխություններ  |Էկոնոմիկայի      |2025 թվականի |

|   |և  լրացումներ կատարելու մասին օրենքի |նախարարություն   |դեկտեմբեր    |

|   |ընդունում (հողերի նպատակային         |Տարածքային       |             |

|   |նշանակության փոփոխության հետ կապված  |կառավարման և     |             |

|   |ընթացակարգերի պարզեցում և            |ենթակառուց-      |             |

|   |խոչընդոտների վերացում)               |վածքների         |             |

|   |                                     |նախարարություն   |             |

|   |                                     |Կադաստրի կոմիտե  |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|6. |Օտարերկրյա ներդրումների ռեեստրի      |Էկոնոմիկայի      |2026 թվականի |

|   |(վարչական ռեեստրի) ստեղծում          |նախարարություն   |դեկտեմբեր    |

|   |                                     |Արդարադատության  |             |

|   |                                     |նախարարություն   |             |

|   |                                     |Հայաստանի        |             |

|   |                                     |կենտրոնական      |             |

|   |                                     |դեպոզիտարիա      |             |

|   |                                     |(համաձայնությամբ)|             |

|   |                                     |Կենտրոնական բանկ |             |

|   |                                     |(համաձայնությամբ)|             |

|   |                                     |Պետական          |             |

|   |                                     |եկամուտների      |             |

|   |                                     |կոմիտե ՆԱԿ       |             |

|   |                                     |(համաձայնությամբ)|             |

|_________________________________________________________________________|

|ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                                             |

|_________________________________________________________________________|

|7. |«Օտարերկրյա ներդրումների մասին»      |Էկոնոմիկայի      |2025 թվականի |

|   |օրենքի նոր խմբագրությամբ             |նախարարություն   |հունիս       |

|   |«Ներդրումների մասին» վերնագրով օրենքի|Պետական          |             |

|   |ընդունում                            |եկամուտների      |             |

|   |                                     |կոմիտե ՆԱԿ       |             |

|   |                                     |(համաձայնությամբ)|             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|8. |(8-րդ կետն ուժը կորցրել է 22.08.2024 թիվ 1322-Լ որոշում)             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|9. |Կապիտալի շուկա դուրս եկող և  ՀՀ      |Էկոնոմիկայի      |Շարունակական |

|   |դրամով արժեթղթեր թողարկող            |նախարարություն   |             |

|   |ընկերությունների մուտքը խրախուսելուն |Կենտրոնական բանկ |             |

|   |միտված համալիր միջոցառումների        |(համաձայնությամբ)|             |

|   |իրականացում: Թողարկման և             |                 |             |

|   |վարկանիշավորման պետական աջակցության  |                 |             |

|   |ծրագրի իրականացում                   |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|10.|Առնվազն 1,000,000,000 (մեկ միլիարդ)  |Էկոնոմիկայի      |2023 թվականի |

|   |ԱՄՆ դոլարի չափով կառավարվող ակտիվներ |նախարարություն   |դեկտեմբեր    |

|   |ունեցող մասնավոր ներդրումային        |Ֆինանսների       |             |

|   |ֆոնդերում ներդրումների իրականացման   |նախարարություն   |             |

|   |համաֆինանսավորման մեխանիզմի ստեղծում`|Կենտրոնական բանկ |             |

|   |պետության կողմից ներդրումային        |(համաձայնությամբ)|             |

|   |ֆոնդերում փայերի ձեռքբերման եղանակով:|                 |             |

|   |Ներդրումային ֆոնդերում ներդրումներ   |                 |             |

|   |կատարելու մասին ծրագրի ընդունում     |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|11.|Հետազոտության և  մշակումների (R&D)   |Էկոնոմիկայի      |2024 թվականի |

|   |խթանման նպատակով աջակցության         |նախարարություն   |հունիս       |

|   |վերաբերյալ իրավական ակտի ընդունում   |Ֆինանսների       |             |

|   |                                     |նախարարություն   |             |

|   |                                     |Պետական          |             |

|   |                                     |եկամուտների      |             |

|   |                                     |կոմիտե           |             |

|_________________________________________________________________________|

|ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ                                                |

|_________________________________________________________________________|

|12.|Պետական մարմինների և  ներդրողների    |Էկոնոմիկայի      |2023 թվականի |

|   |միջև  ներդրումների շրջանակներում     |նախարարություն   |դեկտեմբեր    |

|   |փոխգործակցության մեխանիզմի վերաբերյալ|ՆԱԿ              |             |

|   |իրավական ակտի ընդունում              |(համաձայնությամբ)|             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|13.|Ներդրումների խթանման ոլորտում        |Տարածքային       |Շարունակական |

|   |տարածքային կառավարման և  տեղական     |կառավարման և     |             |

|   |ինքնակառավարման մարմիններում         |ենթակառուցվածք-  |             |

|   |կարողությունների հզորացում`          |ների             |             |

|   |վերապատրաստումների միջոցով           |նախարարություն   |             |

|   |                                     |Էկոնոմիկայի      |             |

|   |                                     |նախարարություն   |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|14.|Ներդրումների խթանման ոլորտում        |Արտաքին գործերի  |Շարունակական |

|   |դիվանագիտական ներկայացուցչությունների|նախարարություն   |             |

|   |և  հյուպատոսական հիմնարկների, այդ    |Էկոնոմիկայի      |             |

|   |թվում` առևտրային  ներկայացուցիչների  |նախարարություն   |             |

|   |կարողությունների հզորացում`          |                 |             |

|   |վերապատրաստումների միջոցով, ինչպես   |                 |             |

|   |նաև  դիվանագիտական                   |                 |             |

|   |ներկայացուցչությունների և            |                 |             |

|   |հյուպատոսական հիմնարկների, այդ թվում`|                 |             |

|   |առևտրային  ներկայացուցիչների համար   |                 |             |

|   |հստակ ուղեցույցների մշակում          |                 |             |

|   |ներդրողների հետ աշխատանքի համար      |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|15.|Ներդրումային խորհուրդ ստեղծելու, դրա |Էկոնոմիկայի      |2023 թվականի |

|   |կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին|նախարարություն   |դեկտեմբեր    |

|   |իրավական ակտի ընդունում              |                 |             |

|   |(Միջգերատեսչական մարմին, որի նպատակն |                 |             |

|   |է Կառավարության կողմից ներդրողներին  |                 |             |

|   |օժանդակության ցուցաբերումը)          |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|16.|ՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ|                 |2024 թվականի |

|   |խորհրդակցական մարմնի (Advisory Board)|                 |դեկտեմբեր    |

|   |ստեղծում` օտարերկրյա կամ տեղական     |Էկոնոմիկայի      |             |

|   |ներդրողների մասնակցությամբ           |նախարարություն   |             |

|   |                                     |ՆԱԿ              |             |

|   |                                     |(համաձայնությամբ)|             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|17.|(17-րդ կետն ուժը կորցրել է 22.08.2024 թիվ 1322-Լ որոշում)            |

|___|_____________________________________|_________________|_____________|

|18.|Ներդրումների խթանման մարմնի          |Էկոնոմիկայի      |2024 թվականի |

|   |միջազգային չափանիշներին համապատասխան |նախարարություն   |մարտ         |

|   |կայքի ստեղծում և  գործարկում, որտեղ  |Կենտրոնական բանկ |             |

|   |համապարփակ տեղեկություններ           |(համաձայնությամբ)|             |

|   |կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության |ՆԱԿ              |             |

|   |ներդրումային պոտենցիալի մասին ըստ    |(համաձայնությամբ)|             |

|   |ոլորտների, արտոնությունների և        |                 |             |

|   |տարածաշրջանների,                     |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|19.|ՆԱԿ-ի ինստիտուցիոնալ և  մարդկային    |                 |Շարունակական |

|   |կարողությունների զարգացում           |                 |             |

|   |                                     |Էկոնոմիկայի      |             |

|   |                                     |նախարարություն   |             |

|   |                                     |ՆԱԿ              |             |

|   |                                     |(համաձայնությամբ)|             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|20.|Fortune ամսագրի կողմից հրապարակվող   |Էկոնոմիկայի      |2026 թվականի |

|   |«Fortune Global 500» համաշխարհային   |նախարարություն   |դեկտեմբեր    |

|   |500 խոշորագույն ընկերությունների     |ՆԱԿ              |             |

|   |վարկանիշային ցուցակում ընդգրկված     |(համաձայնությամբ)|             |

|   |առնվազն 3 ընկերությունների Հայաստանի |                 |             |

|   |Հանրապետությունում ներկայացուցչության|                 |             |

|   |ստեղծմանն աջակցություն «Հայաստանի    |                 |             |

|   |պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ|                 |             |

|   |(համաձայնությամբ)                    |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|21.|Միջազգային հեղինակավոր Forbes        |Էկոնոմիկայի      |2026 թվականի |

|   |պարբերականի կողմից հրապարակվող «The  |նախարարություն   |դեկտեմբեր    |

|   |World's Most Valuable Brands»        |ՆԱԿ              |             |

|   |վարկանիշային ցուցակում ընդգրկված     |(համաձայնությամբ)|             |

|   |առնվազն 30 ապրանքանիշների Հայաստանի  |                 |             |

|   |Հանրապետությունում ներկայացվածության |                 |             |

|   |ապահովման աջակցություն               |                 |             |

._________________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 22.08.2024 թիվ 1322-Լ, 19.12.2024 թիվ 1993-Լ որոշումներ)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2023
N 1450-Լ
Որոշում