Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-29-Ո-68

2024թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը և 89-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2025 թվականի բյուջետային հայտը` համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Հանձնարարել Դատական Դեպարտամենտին` Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2025 թվականի բյուջետային հայտը սահմանված կարգով ներկայացնել Կառավարություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. մարտի 21

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 21 մարտի 2024 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
21.03.2024
N ԲԴԽ-29-Ո-68
Որոշում