Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 մարտի 2024 թվականի N 827-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 835-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 339-Ն հրամանի N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Լիցենզիան, ինչպես նաև դրա ստացման համար ներկայացվող դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում համապատասխան լիցենզիան կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:»,

2) 8-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով,

3) 10-րդ կետում «երկու» բառերը փոխարինել «մեկ» բառերով,

4) 12-րդ կետի 1-ին ենթակետում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման լիցենզավորման ընթացակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2015 թվականի հունվարի 15-ի N 6-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 835-Ն հրամանի N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Լիցենզիան, ինչպես նաև դրա ստացման համար ներկայացվող դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում համապատասխան լիցենզիան կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:»,

2) 8-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով,

i

3) 10-րդ կետում «երկու» բառերը փոխարինել «մեկ» բառերով,

i

4) 12-րդ կետի 1-ին ենթակետում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:

i

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ կետի 1-ին ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի ապրիլի 25-ին:

 

Գ. ՊԱՊՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 մարտի 2024 թվական:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
22.03.2024
N 827-Ն
Հրաման