ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2024 թվականի N 335-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 20-ի «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1248-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. ապրիլի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2024 թվականի ապրիլի 12-ի
N 335-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2018 թվականի սեպտեմբերի 20-ի
N 1248-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Նարեկ Բարսեղյան
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Բաբայան
«Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության տնտեսական գոտիների և ենթակառուցվածքների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Նառա Սարգսյան (աշխատանքային խմբի քարտուղար)»: