Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2024 թվականի N 499-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման (այսուհետ` որոշում) 3-րդ կետի 2-րդ ենթակետը:

2. Որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի (այսուհետ` Համակարգ) միջոցով զինվորական հաշվառման կանգնած քաղաքացիների` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար հիմք հանդիսացող տվյալների ինքնաշխատ, առցանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` տարկետման ենթակա քաղաքացիների ուսումնառության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հասանելիությունը տարածքային զինվորական կոմիսարիատների համար ապահովելու նպատակով:»:

3. Ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը:

i

4. Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «քաղաքացիները» բառից հետո լրացնել «ամառային զորակոչի համար մինչև հունիսի 1-ը, իսկ ձմեռային զորակոչի համար` մինչև դեկտեմբերի 1-ը» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Սույն կետով սահմանված ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և վերադարձվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:

i

5. Որոշման N 2 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ճշգրտում է ստացված դիմումները, ըստ անհրաժեշտության կատարում է նաև լրացուցիչ ճշգրտումներ և սույն պայմանների 4-րդ կետում նշված տեղեկությունների համաձայն կազմած քաղաքացիների ամփոփ անվանացուցակներն ու օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների դիմումները և այլ փաստաթղթեր, մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 10-ը կամ դեկտեմբերի 10-ը, ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների անվանացուցակները, դիմումները և այլ փաստաթղթեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 15-ը կամ դեկտեմբերի 15-ն ուղարկվում են համապատասխան զինվորական կոմիսարիատներ` քաղաքացիների տարկետումն օրենքով սահմանված կարգով ձևակերպելու համար: Զինվորական կոմիսարիատները Հայաստանի Հանրապետությունում սովորող քաղաքացիների տարկետումը սահմանված կարգով ձևակերպում են սույն պայմանների 2-րդ կետում նշված համակարգում առկա տվյալների հիման վրա, իսկ օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների տարկետումը` սույն կետում նշված կարգով ստացված անվանացուցակների հիման վրա` մինչև քաղաքացու ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 12

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2024
N 499-Ն
Որոշում