ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-43-Ն-16
2024թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Կենտրոն» բառը փոխարինել «Աջափնյակ-1» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով` ՀՀ տարածք» բառերը հանել, «Դատավոր» սյունակի «Մկրտչյան Արթուր Պետիկի» բառերը փոխարինել «Ջիվանյան Վահե Ալեքսանդրի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/անչափահասների վարույթներ, դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ/» բառերը հանել,
i
2) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ջիվանյան Վահե Ալեքսանդրի» բառերը փոխարինել «Մկրտչյան Արթուր Պետիկի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024 թ. ապրիլի 15
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 15 ապրիլի 2024 թվական:
Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2024 թվական: