Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2024 թվականի N 376-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը`

1. Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների` տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2024 թվականի ապրիլի 22-ի

N 376-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Հայկ Ղալումյան       - Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Արսեն Աղաբաբյան      - Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար

                           (համաձայնությամբ)

 

    Արթուր Ճաղարյան      - Տավուշի մարզի Իջևան  համայնքի ղեկավար

                           (համաձայնությամբ)

 

    Մհեր Աղամյան         - Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի

                           տեղակալ (համաձայնությամբ)

 

    Իշխան Աղբալյան       - Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական

                           ղեկավար (համաձայնությամբ)

 

    Գևորգ  Սահակյան      - Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական

                           ղեկավար (համաձայնությամբ)

 

Տիգրան Հարությունյան - Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական

ղեկավար (համաձայնությամբ)

 

    Կամո Շահինյան        - Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական

                           ղեկավար (համաձայնությամբ)

 

    Սերոբ Մախսուդյան     - Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի բնակիչ

                           (համաձայնությամբ)

 

Սուրեն Խուդավերդյան - Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի բնակիչ

(համաձայնությամբ)

 

    Անդրանիկ Նազարյան    - Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչ

                           (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.04.2024
N 376-Ա
Որոշում