Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2025 թվականի N 549-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Որոշման N 3 հավելվածում`

1) 50.34-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.2, 3.3, 3.28-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են I և II խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք կամ փոխադրում են այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա:».

2) 51.9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 51.10-րդ և 51.11-րդ կետերով`

«51.10. 4.9.1 «Երթևեկությունը հակասահքային շղթաներով» նշանը կիրառվում է, երբ ճանապարհի հատվածները դժվարանցանելի են ձյունով կամ մերկասառույցով պատված լինելու պատճառով և տեղակայվում են սույն որոշման սույն հավելվածի 36-րդ կետի համաձայն: 4.9.1 նշանն անհրաժեշտ է կիրառել 8.5.8 «Մերկասառույց» լրացուցիչ ցուցանակի հետ: 4.9.1 նշանի պահանջը գործում է, երբ նրա ազդման գոտում գտնվող ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթը պատված է ձյունով կամ մերկասառույցով: Ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության մասին վարորդներին տեղեկացվում են զանգվածային լրատվության միջոցներով, տեխնիկական միջոցներով կամ տեղեկատու վահանակների օգտագործմամբ և հանրությանը մատչելի այլ ձևերով: Նշանի պահանջը տարածվում է միայն 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների վրա: 4.9.1 նախնական նշանը թույլատրվում է կիրառել 8.1.1 ցուցանակի հետ:

51.11.4.9.2 «Հակասահքային շղթաներով երթևեկության վերջ» նշանը տեղակայվում է 4.9.1 նշանի ազդման գոտու վերջում:».

3) 55.20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«55.20. 8.17 «Հաշմանդամություն ունեցող անձինք» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ` նշելով, որ կայանման հրապարակը (կամ դրա մասը) հատկացված է այն տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են I և II խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք կամ փոխադրում են այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա:».

4) 53.14-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Առանց բաժանիչ գոտու` երկու ուղղությամբ չորս և պակաս երթևեկության գոտիներով ճանապարհների վրա նշանը տեղակայվում է ճանապարհի միայն մեկ կողմում: Երթևեկության տարբեր ուղղությունների համար նախատեսված, 6.13 երկու նշան թույլատրվում է տեղադրել իրար հակառակ կողմերում կամ 60 o-ից ոչ ավելի անկյան տակ:».

5) 55.21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«55.21. 8.18 «Բացի հաշմանդամություն ունեցող անձանցից» ցուցանակը կիրառվում է նշելու համար, որ նշանի ազդեցությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են I և II խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք կամ փոխադրում են այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա:».

6) 55.32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 55.33-րդ կետով`

«55.33 8.5.8 «Մերկասառույց» ցուցանակը կիրառվում է 4.9.1 նշանի հետ, նշելու համար, 4.9.1 նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը պատված է ձյունով կամ մերկասառույցով:

Անհրաժեշտության դեպքում 8.5.8 ցուցանակը կարող է կիրառվել նաև 1.15, 1.32, 1.33. 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.20, 3.22, 3.24, 3.32, 3.33, 5.31 ճանապարհային նշանների հետ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մայիսի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 մայիսի 2025 թվական:

 

(50.34-րդ կետը փոփոխվելու է 01.10.2025թ` 08.05.2025 թիվ 549-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2025
N 549-Ն
Որոշում