Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2025 թվականի N 625-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման հավելվածով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 2-րդ, 7-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետը «իրացման նպատակով» բառերից առաջ լրացնել «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով.

3) կարգի 6-րդ կետը «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` այն» բառերից հետո լրացնել «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով.

4) կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության» բառերով.

5) կարգի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաբյուջետային» բառերը փոխարինել «պետական բյուջեի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. մայիսի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 մայիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2025
N 625-Ն
Որոշում