Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 436 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2025 թվականի N 612-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 436 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի «Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 436 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 2-րդ կետում`

ա. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերով,

բ. «դ» ենթակետում «և կատարողական թերթի» բառերը հանել.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`

«4. Մուրհակի տրամադրման հիմքը Հայաստանի Հանրապետության դատարանի (այսուհետև` դատարան), Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանի կամ օտարերկրյա միջնորդ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, արբիտրաժային տրիբունալի վճիռն է և կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը:».

3) 5-րդ կետում`

ա. «ա» ենթակետում «(կատարողական թերթը հարկադիր կատարողի կողմից ներկայացվելու տարին)» բառերը փոխարինել «(կատարման ենթակա ակտը հարկադիր կատարողի կողմից ներկայացվելու տարին)» բառերով,

բ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`

«գ) կատարման ենթակա ակտը ներկայացնելուց հետո մինչև մուրհակի կազմման նախատեսված օրը պարտատիրոջ կամ վերջինիս իրավահաջորդի (ժառանգի) կողմից (այսուհետև` պարտատեր) միջնորդություն է ներկայացվել կատարողական վարույթը ավարտելու մասին,»,

գ) «դ» ենթակետերում «կատարողական թերթը» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտը» բառերով.

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`

«6. Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը և հարկադիր կատարողի համապատասխան որոշումը նախարարությունում ուղղակիորեն կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով ստացվելուց հետո սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանների բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ թեև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուղղակի վճարում նախատեսող սույն կարգի 5-րդ կետում նշված պայմաններն առկա են, սակայն կատարման ենթակա ակտը ստացվելուց մեկ ամսվա ընթացքում բյուջետային ծախսերը կարգավորող օրենքով սահմանված առաջնահերթ ծախսերի իրականացման կապակցությամբ անհնար է կատարել տվյալ վճարումը, նախարարությունը պարտավոր է տվյալ պարտատիրոջ անունով, իսկ կատարողական վարույթի շրջանակներում օրենքով սահմանված կարգով ձևակերպված իրավահաջորդության դեպքում` նոր պարտատիրոջ անունով կազմել համապատասխան գումարի անվանական արժեքով մուրհակ և կատարման ենթակա ակտը և հարկադիր կատարողի համապատասխան որոշումը ստանալու օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում այն առձեռն կամ պատվիրված փոստով տրամադրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` պարտատիրոջը (մուրհակատեր) հանձնելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. մայիսի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 մայիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2025
N 612-Ն
Որոշում