ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2025 թվականի N 687-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և 30-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 4-րդ կետի 1-ին ենթակետը և N 3 հավելվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության քաղաք Երևան, Իսահակյան փողոց 28 շենք, 3 շինություն հասցեում գտնվող շենքի (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20112020-01-0147) 2-րդ հարկից 44,639.5 դրամ սկզբնական արժեքով 46,6 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` տարածք) 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը (գրանցման համար` 211.171.03929, այսուհետ` կազմակերպություն)` իր կողմից ներկայացրած ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում նախատեսելով, որ`
1) անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև «Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ» միասնական տեղեկանք ստանալու համար նախատեսված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.
3) անհատույց օգտագործման տրամադրված տարածքում կազմակերպության կողմից ներկայացված ծրագրին և պայմաններին չբավարարող գործունեություն իրականացնելու դեպքում, պայմանագիրը ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մայիսի
Երևան