Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 134-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

29 մայիսի 2025 թվականի N 315-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 134-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հրամայում եմ`

 

1. Արդարադատության նախարարի 2024 թվականի մարտի 11-ի «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի N 34-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 134-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 Հավելվածի 3-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «վերահսկողական վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ» բառերով.

բ. 2-րդ ենթակետում «պետ» բառը փոխարինել «գլխավոր իրավաբան» բառերով,

2) Հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 Հավելվածում`

ա. 12-րդ կետում, 37-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, 40-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, 43-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-Ն» բառերը փոխարինել «2024 թվականի հուլիսի 2-ի N 380-Ն» բառերով.

բ. 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«29. Հանձնաժողովի անդամը` քննարկվող հարցի կապակցությամբ կարող է եռօրյա ժամկետում ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի համապատասխան որոշմանը և ուղարկվում է Հանձնաժողովի բոլոր անդամներին:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Պարտականությունները կատարող`           Ա. Կարապետյան

 

2025/05/30

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մայիսի 2025 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
29.05.2025
N 315-Ն
Հրաման