Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 493-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 հունիսի 2025 թվականի N 322-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 493-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հրամայում եմ`

 

1. Արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի «Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն կազմելու կարգը սահմանելու մասին» N 493-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ կետով.

«13. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումը մերժելու մասին որոշումը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային փաստաթղթի ձևաչափով: Էլեկտրոնային եղանակով տրամադրվող որոշումը հաստատվում է Գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ և Գործակալության էլեկտրոնային կնիքով: Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումը մերժելու մասին որոշման իսկության ստուգումը հնարավոր է կատարել էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող 16 նիշանոց համարանիշի և արագ արձագանքման ծածկագրի միջոցով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ս. Գալյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2025 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
03.06.2025
N 322-Ն
Հրաման