Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ԹԻՎ 2-Ն ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

    23 մայիսի 2025 թվականի                 30 ապրիլի 2025 թվականի

          թիվ 180-Ն                               թիվ 74-Ն

                        

                             ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ԹԻՎ 2-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 39-Ն ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վերանայել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ակտիվների դասակարգման սկզբունքները և ներդրումային ֆոնդերին զեղչով վաճառվող ակտիվների գծով հարկային եկամուտների ճանաչման քաղաքականությունը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում են.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ն և թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգի 16-րդ կետում «առավելագույն քանակը» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգի 16.1-րդ և 16.2-րդ կետերով» բառերով:

2) Կարգը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 16.1-րդ և 16.2-րդ կետերով.

«16.1. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված պահանջը չի տարածվում այն ակտիվների վրա, որոնց գծով մարման ենթակա ամբողջ գումարը` մայր գումարը և տոկոսագումարը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով սուբսիդավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` տվյալ ակտիվի գործողության ամբողջ ժամանակահատվածում, և սուբսիդավորման դադարեցման հիմք առկա չէ, իսկ առկայության դեպքում` ֆինանսական կազմակերպությունը ներդրել է այնպիսի գործիքակազմ, որը կանխում է տվյալ որոշմամբ սահմանված սուբսիդավորման դադարեցման հիմքերը:

16.2. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով փոխառուին տրամադրված ակտիվների գծով առկա ժամկետանց օրերի առավելագույն քանակի հաշվարկին չի մասնակցում այն ակտիվների գծով ժամկետանց օրերի քանակը, որոնց ժամկետանց դառնալուց հետո դրանց գծով ամբողջական մարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, այդ թվում` տվյալ անձի ամսական դրամական ապահովումից (աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից) պահումներ կատարելու և դրանք վարկի մարմանն ուղղելու միջոցով:»:

3) Կարգի 52-րդ կետի.

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ակտիվը կամ դրա մի մասը վերականգնվում է հաշվեկշռում` հաշվեկշռից դուրսգրման պահին ակտիվի կամ դրա մի մասի համախառն հաշվեկշռային արժեքի չափով, բայց ոչ ավել, քան հատուցման գումարն է` թղթակցելով տվյալ ակտիվի հնարավոր կորուստների հատուկ պահուստի հաշվի հետ, ընդ որում, արտարժութային ակտիվի դեպքում հիմք է ընդունվում արտարժութային ակտիվի հաշվեկշռից դուրսգրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Միևնույն ժամանակ, եթե արտարժութային ակտիվի գծով հաշվեկշռից դուրսգրման և վերականգնման պահերին առկա է վերագնահատումից տարբերություն, ապա վերջինս ուղղվում է արտարժույթի վերագնահատումից օգուտների կամ կորուստների հաշիվներին,»,

բ. 4-րդ ենթակետում «հաշիվներից» բառից հետո լրացնել «` արտարժութային ակտիվի դեպքում հիմք ընդունելով արտարժութային ակտիվի` հաշվեկշռից դուրսգրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը» բառերով,

4) Կարգի 52-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 5-րդ ենթակետով.

«5) ակտիվի վաճառքից ստացված հատուցման և հաշվեկշռից դուրսգրման օրվա դրությամբ ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի միջև դրական տարբերությունը ավելանում է շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտին:»,

5) Կարգի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում հետհաշվեկշռային հաշիվներից, ինչի արդյունքում շահութահարկի հաշվարկման նպատակով ֆինանսական կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամուտն ավելանում է հետևյալ գումարների չափով.

1) ֆինանսական կազմակերպության կողմից ակտիվը (կամ դրա մի մասը) անհատույց զիջելու կամ ներելու դեպքում` հաշվեկշռից դուրսգրման պահին այդ ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի (կամ դրա մի մասի համախառն հաշվեկշռային արժեքի) չափով,

2) ակտիվի (կամ դրա մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` դատարան դիմելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու դեպքում` հաշվեկշռից դուրսգրման պահին ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի (կամ դրա մի մասի համախառն հաշվեկշռային արժեքի) չափով` բացառությամբ սույն կարգի 54-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի:

Սույն կետով սահմանված դեպքերում արտարժութային ակտիվների համար ֆինանսական կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտին ավելացվող` ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափը տվյալ ակտիվի (կամ դրա մի մասի) հաշվեկշռից դուրսգրման օրվա գումարի չափն է` հիմք ընդունելով արտարժութային ակտիվը (կամ դրա մի մասը) հաշվեկշռից դուրս գրելու օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:»:

6) Կարգի 54-րդ կետի 7-րդ ենթակետում և 56-րդ կետում «Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող կազմակերպությանը» բառերից հետո լրացնել «, (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (կանոնները գրանցած) ներդրումային ֆոնդերի)» բառերը և կետադրական նշանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ընդ որում` սույն որոշման 1-ին կետի 3-6-րդ ենթակետերը տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

    Հայաստանի Հանրապետության               Հայաստանի Հանրապետության

       ֆինանսների նախարար`                 կենտրոնական բանկի նախագահ`

        

        Վ. Հովհաննիսյան                          Մ. Գալստյան          

 

    2025 թ. մայիսի 23                       2025 թ. մայիսի 6

    Երևան                                   Երևան                      

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2025 թվական:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
23.05.2025
N 180-Ն
Համատեղ որոշում