Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2025 թվականի N 850-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 16.1-ին կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները` համաձայն N 3 հավելվածի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» N 1481-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվում է Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում (այսուհետ` ծրագիր) չներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա: Ծրագրում ընդգրկված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը մինչև ծրագրով նախատեսված վերակազմակերպումներն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հունիսի 27

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2025 թվականի հունիսի 26-ի

N 850-Ն որոշման

 

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություններ)` պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքներն են`

1) հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովի միասնական մոտեցում.

2) հաստատությունների ֆինանսավորումը պետք է ստեղծի բավարար պայմաններ հաստատությունների բնականոն գործունեության համար.

3) հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովի պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը:

2. Հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ մեթոդաբանությամբ`

1) հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է ըստ իրենց կողմից իրականացվող ուսումնական ծրագրերի.

2) անկախ հաստատությունների ենթակայության` ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2025 թվականի հունիսի 26-ի

N 850-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություններ)` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործընթացը:

2. Հաստատությունները ենթակա են ֆինանսավորման հետևյալ բանաձևով`

 

Ըգ = ((ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈւՆա + (ՏԴթ + ՄԴթ+

ԱԴթ) x ԴՂլ + ՄՄգ + ԷՄԴգ + ՈՈՒԱա + ՆԽաֆ)) x 12 + ԲԼլ + Սգ+ Դգ+ ՀԴծ,

 

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է, ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար` տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների տարեկան միջին թիվն է, որը որոշվում է հետևյալ կերպ.

Ֆինանսական տարվա սկզբում հիմք է ընդունվում հունվար ամսվա դասարանների թիվը, որը սեպտեմբեր ամսվա արդյունքներով վերահաշվարկվում է հունվար ամսվա դասարանների թիվ x 2 + սեպտեմբեր ամսվա դասարանների թիվ / 3 բանաձևով (թվաբանական կլորացումներն իրականացվում են մինչև տասնորդականը):

Ընդ որում, հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման և լիազոր մարմնի հաստատած հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգերը,

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար` տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվն է` համաձայն հաստատության ուսումնական պլանի (հաշվի առնելով կիսվող դասաժամերը),

ՈւՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է, ընդ որում, 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված դրույքաչափը (վերջնական դրույքաչափը) բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման,

ԴՂլ-ն դասղեկության համար նախատեսվող լրավճարն է,

ՄՄգ-ն մեթոդ միավորման (մեթոդական միավորի) ղեկավարին տրվող լրավճարն է,

ԷՄԴգ-ն Էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին` մենթորին, տրվող լրավճարն է,

ՈՈւԱա-ն վարչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդն է,

ՆԽաֆ-ն նախակրթարանի ամսական ֆինանսավորման չափն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՆԽաֆ = ՆԽթ X ՈւՆա X 1.8

 

որտեղ`

ՆԽթ-ն նախակրթարանի խմբակների թիվն է,

ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է,

Սգ-ն սննդի գումարն է,

Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է:

3. Սահմանել, որ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը (վերջնական դրույքաչափը) ՈՒՆա-ից բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին (առաջարկել նաև Երևանի քաղաքապետին), անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, տվյալ բյուջետային տարվա համար «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի համապատասխան միջոցառումներով իրենց հատկացված գումարների շրջանակներում իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում կատարել վերաբաշխումներ` նկատի ունենալով, որ վերաբաշխվող գումարը տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությանը սույն որոշմամբ հատկացվող գումարի 5 տոկոսը գերազանցելու դեպքում վերաբաշխումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության):

5. Հաստատություններին սույն որոշմամբ տրամադրված գումարի և փաստացի ծախսված գումարի տարբերությունը (տնտեսումները, խնայողությունները) սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված դրույթների կիրարկումից հետո ենթակա են վերադարձման պետական բյուջե` հաշվի առնելով`

1) տարվա ավարտին կուտակված կրեդիտորական պարտավորությունները հաջորդ տարի վճարելու հանգամանքը.

2) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով պահանջվող պահուստներ ձևավորելու (օրինակ` արձակուրդային վճարների գծով հաշվեգրված գումարները) անհրաժեշտությունը.

3) լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերի մասով հատկացված գումարների չիրացված մասը հաջորդ տարիներին ծախսելու հանգամանքը:

6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի վրա, որն օգտագործվում է հաստատությունների հիմնադրի կողմից սահմանված կարգով:

7. Հաստատությունների ունեցած տնտեսումների և խնայողությունների հետագա օգտագործման վերաբերյալ առաջարկությունները հաստատությունների կառավարումն իրականացնող լիազոր մարմինները պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, որն էլ պետք է ապահովի դրանց ամփոփումն ու համապատասխան առաջարկության ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2025 թվականի հունիսի 26-ի

N 850-Ն որոշման

 

ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն հավելվածով հաստատվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգով հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություններ)` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները:

2. Հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հետևյալն են`

1) ՈՒՆա-ն (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը (այսուհետ` դրույքաչափ) հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի (այսուհետ` ՆԱԱ) նկատմամբ կիրառելով 1,152 գործակիցը:

Բազմահամակազմ ուսումնական խմբում դասավանդման համար ուսուցիչը լրացուցիչ վարձատրվում է`

ա. երկու դասարանի միավորման դեպքում` ստանալով լրավճար դրույքաչափի 50 տոկոսի չափով,

բ. երեք դասարանի միավորման դեպքում` ստանալով լրավճար դրույքաչափի 75 տոկոսի չափով.

2) ԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) հավասար է`

ա. մինչև 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում` ՈՒՆա-ի (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի) 10 տոկոսին,

բ. 18 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում` ՈՒՆա-ի (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի) 15 տոկոսին:

Ընդ որում, հաստատության կողմից արդյունավետ համարվելու դեպքում սույն հավելվածով հաշվարկված դասղեկության համար նախատեսվող լրավճարի սահմաններում կարող են սահմանվել դասարանի ղեկավարի (դասղեկի կամ դասվարի) հաստիքներ.

3) ՄՄգ-ն (մեթոդ միավորման (մեթոդական միավորի) ղեկավարին տրվող լրավճարը) հավասար է ՈՒՆա-ի (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի) 10 տոկոսին, ընդ որում`

ա. մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում` գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց ոչ ավելի, քան 4,

բ. 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում` գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց ոչ ավելի, քան 6,

գ. 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում` գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց ոչ ավելի, քան 8 մեթոդ միավորների հաշվարկով.

4) ԷՄԴգ-ն (Էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին` մենթորին, տրվող լրավճարը) հաշվարկում է ՈՒՆա-ի (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի) 50 տոկոսի չափով.

5) միջնակարգ և ավագ մակարդակների կրթություն իրականացնող հաստատություններում նախատեսվում է նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) 1 հաստիքային միավոր, որի դրույքաչափը որոշվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով: Ընդ որում, նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի կողմից դասավանդվող փաստացի ժամերի համար հաշվարկվում և վճարվում է դասավանդվող փաստացի ժամերից հանելով 11 ժամը (դասավանդվող փաստացի ժամերը 11 ժամից պակաս լինելու դեպքում` դասավանդվող փաստացի ժամերի համար վճարում չի իրականացվում).

6) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տնօրենի կողմից կամ, տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալի (տեղակալների) կամ որևէ այլ աշխատողի վրա, ընդ որում, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների համար տրվող լրավճարի չափը հավասար է`

- մինչև 9 (հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված և ավագ դպրոցների համար` մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում` ՈՒՆա-ի 25 տոկոսին,

- 9-ից (հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված և ավագ դպրոցների համար` 6-ից) մինչև 36 (հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված և ավագ դպրոցների համար` մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում` ՈՒՆա-ի 35 տոկոսին,

- 36 (հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված և ավագ դպրոցների համար` 23) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում` ՈՒՆա-ի 50 տոկոսին.

7) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի լրավճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով.

8) ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է (պահպանելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջները հետևյալ համամասնությամբ)`

ա. հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ.

 

._________________________________________________________________________.

|NN |Հաստիքի անվանումը    |Հաստիքի քանակը                      |Դրույքա-  |

|ը/կ|                     |                                    |չափը      |

|___|_____________________|____________________________________|__________|

|1. |տնօրեն               |- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր|ՆԱԱ*2.57  |

|   |                     |հաստատությանը                       |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|2. |տնօրենի տեղակալ      |- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ*2.17  |

|   |                     |(մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս|          |

|   |                     |կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |                     |մինչև  6) դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում,                        |          |

|   |                     |- 0,75 հաստիքային միավոր` 9-ից      |          |

|   |                     |(մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս|          |

|   |                     |կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |                     |6-ից) մինչև  18 (մասնագիտացված,     |          |

|   |                     |հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և  |          |

|   |                     |ավագ դպրոցների համար` մինչև  12)    |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում,                            |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` 18-ից        |          |

|   |                     |(մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս|          |

|   |                     |կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |                     |12-ից) մինչև  36 (մասնագիտացված,    |          |

|   |                     |հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և  |          |

|   |                     |ավագ դպրոցների համար` մինչև  23)    |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում,                            |          |

|   |                     |- 1,5 հաստիքային միավոր` 36-ից      |          |

|   |                     |(մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս|          |

|   |                     |կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |                     |23-ից) մինչև  48 (մասնագիտացված,    |          |

|   |                     |հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և  |          |

|   |                     |ավագ դպրոցների համար` մինչև  29)    |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում,                            |          |

|   |                     |- 2 հաստիքային միավոր` 48           |          |

|   |                     |(մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս|          |

|   |                     |կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |                     |29) և  ավելի դասարանների տարեկան    |          |

|   |                     |միջին թվի դեպքում                   |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|3. |տնօրենի մասնագիտացված|- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ*2.17  |

|   |կրթական              |(մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս|          |

|   |աջակցությունների գծով|կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |տեղակալ` վարչատնտեսա-|մինչև  6) դասարանների տարեկան միջին |          |

|   |կան կառավարման համա- |թվի դեպքում,                        |          |

|   |կարգի չանցած հանրակր-|- 0,75 հաստիքային միավոր` 9-ից      |          |

|   |թական ուսումնական    |(մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս|          |

|   |հաստատություններում  |կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |և  մասնագիտացված     |6-ից) մինչև  18 (մասնագիտացված,     |          |

|   |դպրոցներում, վարչա-  |հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և  |          |

|   |տնտեսական կառավարման |ավագ դպրոցների համար` մինչև  12)    |          |

|   |համակարգի անցած      |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |մասնագիտացված դպրոց- |դեպքում,                            |          |

|   |ներում` մասնագիտական |- 1 հաստիքային միավոր` 18-ից        |          |

|   |ուղղվածությամբ       |(մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս|          |

|   |աշխատանքների գծով    |կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |տնօրենի տեղակալ      |12-ից) մինչև  36 (մասնագիտացված,    |          |

|   |և/կամ  ուսումնական   |հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և  |          |

|   |աշխատանքների գծով    |ավագ դպրոցների համար` մինչև  23)    |          |

|   |տնօրենի տեղակալ      |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |հատուկ դպրոց-ռեսուրս |դեպքում,                            |          |

|   |կենտրոններում`       |- 1,5 հաստիքային միավոր` 36-ից      |          |

|   |ուսումնական          |(մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս|          |

|   |աշխատանքների գծով    |կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |տնօրենի տեղակալ      |23-ից) մինչև  48 (մասնագիտացված,    |          |

|   |և/կամ  մանկավարժահո- |հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և  |          |

|   |գեբանական աջակցու-   |ավագ դպրոցների համար` մինչև  29)    |          |

|   |թյունների գծով       |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |տնօրենի տեղակալ      |դեպքում,                            |          |

|   |                     |- 2 հաստիքային միավոր` 48           |          |

|   |                     |(մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս|          |

|   |                     |կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |                     |29) և  ավելի դասարանների տարեկան    |          |

|   |                     |միջին թվի դեպքում                   |          |

|   |                     |- մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուր|          |

|   |                     |կենտրոնների և  ավագ դպրոցների համար`|          |

|   |                     |0,5 դրույք ավելի                    |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|4. |ուսուցչի օգնական     |- ուսումնական հաստատության          |ՆԱԱ*1.13  |

|   |                     |սովորողների միջին տարեկան թվի 10    |          |

|   |                     |տոկոսի հաշվարկով 15 երեխայի համար 1 |          |

|   |                     |ուսուցչի օգնականի հաստիքային միավոր,|          |

|   |                     |ընդ որում, երեխաների թիվը 7 և  7-ից |          |

|   |                     |պակաս լինելու դեպքում հաշվարկվում է |          |

|   |                     |0,5 հաստիքային միավոր, իսկ 15-ից    |          |

|   |                     |ավելի յուրաքանչյուր մինչև  7 երեխայի|          |

|   |                     |համար ավելացվում է ևս  0,5          |          |

|   |                     |հաստիքային միավոր (թվերի            |          |

|   |                     |կլորացումներն իրականացվում են մինչև |          |

|   |                     |հարյուրերորդականը)                  |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|5. |լաբորանտ             |- 0,5 հաստիքային միավոր` տվյալ      |ՆԱԱ*1.13  |

|   |(յուրաքանչյուր       |լաբորատորիայից օգտվող մինչև  6      |          |

|   |կահավորված և  գործող |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |լաբորատորիայի        |դեպքում,                            |          |

|   |դեպքում)             |- 1 հաստիքային միավոր` տվյալ        |          |

|   |                     |լաբորատորիայից օգտվող 6 և  ավելի    |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում                             |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|6. |համակարգող` կրթական  |- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ *1.54 |

|   |աջակցությունների և   |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |դաստիարակչական       |դեպքում,                            |          |

|   |աշխատանքների         |                                    |          |

|   |(կառավարման նոր      |- 0,75 հաստիքային միավոր` 9-ից      |          |

|   |համակարգի անցած      |մինչև  18 դասարանների տարեկան միջին |          |

|   |լինելու դեպքում),    |թվի դեպքում,                        |          |

|   |կազմակերպիչ`         |                                    |          |

|   |սովորողների հետ      |- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև  |          |

|   |դաստիարակչական       |36 դասարանների տարեկան միջին թվի    |          |

|   |աշխատանքների         |դեպքում,                            |          |

|   |(կառավարման նոր      |                                    |          |

|   |համակարգի անցած      |- 1,5 հաստիքային միավոր` 36 և  ավելի|          |

|   |չլինելու դեպքում)    |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում                             |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|7. |գրադարանավար         |- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ*1.13  |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում (գիշերակացով աշակերտների    |          |

|   |                     |առկայությամբ մասնագիտացված դպրոցների|          |

|   |                     |և  հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների |          |

|   |                     |դեպքում` 0,5 հաստիքային միավորով    |          |

|   |                     |ավելի),                             |          |

|   |                     |                                    |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` 9-ից մինչև   |          |

|   |                     |27 դասարանների տարեկան միջին թվի    |          |

|   |                     |դեպքում (գիշերակացով աշակերտների    |          |

|   |                     |առկայությամբ մասնագիտացված դպրոցների|          |

|   |                     |և  հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների |          |

|   |                     |դեպքում` 0,5 հաստիքային միավորով    |          |

|   |                     |ավելի),                             |          |

|   |                     |                                    |          |

|   |                     |- 1,5 հաստիքային միավոր` 27 և  ավելի|          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում                             |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|8. |հոգեբան              |- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ*1.13  |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում (գիշերակացով աշակերտների    |          |

|   |                     |առկայությամբ մասնագիտացված դպրոցների|          |

|   |                     |և  հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների |          |

|   |                     |դեպքում` 0,5 հաստիքային միավորով    |          |

|   |                     |ավելի),                             |          |

|   |                     |- 0,75 հաստիքային միավոր` 9-ից      |          |

|   |                     |մինչև  18 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում (գիշերակացով աշակերտների|          |

|   |                     |առկայությամբ մասնագիտացված դպրոցների|          |

|   |                     |և  հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների |          |

|   |                     |դեպքում` 0,5 հաստիքային միավորով    |          |

|   |                     |ավելի),                             |          |

|   |                     |- 1,0 հաստիքային միավոր` 18-ից      |          |

|   |                     |մինչև  36 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում (գիշերակացով աշակերտների|          |

|   |                     |առկայությամբ մասնագիտացված դպրոցների|          |

|   |                     |և  հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների |          |

|   |                     |դեպքում` 0,5 հաստիքային միավորով    |          |

|   |                     |ավելի),                             |          |

|   |                     |- 1,5 հաստիքային միավոր` 36 և  ավելի|          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում (գիշերակացով աշակերտների    |          |

|   |                     |առկայությամբ մասնագիտացված դպրոցների|          |

|   |                     |և  հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների |          |

|   |                     |դեպքում` 0,5 հաստիքային միավորով    |          |

|   |                     |ավելի)                              |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|9. |հատուկ մանկավարժ,    |- հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների  |ՆԱԱ*1.13  |

|   |սոցիալական           |դեպքում` ըստ ուղղվածության և        |          |

|   |մանկավարժ (լոգոպեդ,  |կարիքի` համապատասխան հիմնավորմամբ և |          |

|   |տիֆլոմանկավարժ,      |լիազոր մարմնի թույլտվության         |          |

|   |սուրդոմանկավարժ,     |պարագայում                          |          |

|   |օլիգոֆրենամանկավարժ  |                                    |          |

|   |և  այլն` ըստ         |                                    |          |

|   |ուղղվածության)       |                                    |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|10.|էլեկտրոնային         |- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ*1.33  |

|   |կառավարման և         |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |դասավանդման ապահովման|դեպքում,                            |          |

|   |մասնագետ             |- 0,75 հաստիքային միավոր` 9-ից      |          |

|   |                     |մինչև  18 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում,                        |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև  |          |

|   |                     |36 դասարանների տարեկան միջին թվի    |          |

|   |                     |դեպքում,                            |          |

|   |                     |- 1,5 հաստիքային միավոր` 36-ից      |          |

|   |                     |մինչև  48 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում,                        |          |

|   |                     |- 2 հաստիքային միավոր` 48 և  ավելի  |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում                             |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|11.|դաստիարակ (հատուկ    |- 0,5 հաստիքային միավոր`            |ՆԱԱ*1.13  |

|   |դպրոց-ռեսուրս        |մասնագիտացված դպրոցների             |          |

|   |կենտրոններում`       |յուրաքանչյուր դասարանի հաշվարկով,   |          |

|   |մանկավարժ-դաստիարակ, |- 1 հաստիքային միավոր` մարզառազմական|          |

|   |ռազմամարզական        |դպրոցների յուրաքանչյուր դասարանի    |          |

|   |ուսումնական          |հաշվարկով,                          |          |

|   |հաստատությունում`    |- 1 հաստիքային միավոր` հատուկ դպրոց-|          |

|   |դասակի հրամանատար-   |ռեսուրս կենտրոնների 10-ից 12-րդ     |          |

|   |դասղեկ) /սննդով և/   |դասարանի յուրաքանչյուր դասարանի     |          |

|   |կամ գիշերակացով սաներ|հաշվարկով,                          |          |

|   |ունեցող հաստատություն|- 2 հաստիքային միավոր` հատուկ դպրոց-|          |

|   |ների համար)          |ռեսուրս կենտրոնների մինչև  10-րդ    |          |

|   |                     |դասարանի յուրաքանչյուր դասարանի     |          |

|   |                     |հաշվարկով                           |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|12.|գիշերային դայակ      |- 4 հաստիքային միավոր` մինչև  60    |ՆԱԱ*1.13  |

|   |                     |գիշերակացով սովորողի դեպքում,       |          |

|   |                     |- 6 հաստիքային միավոր` 60-ից մինչև  |          |

|   |                     |100 գիշերակացով սովորողի դեպքում,   |          |

|   |                     |- 8 հաստիքային միավոր` 100-ից մինչև |          |

|   |                     |150 գիշերակացով սովորողի դեպքում,   |          |

|   |                     |- 10 հաստիքային միավոր` 150 և  ավելի|          |

|   |                     |գիշերակացով սովորողի դեպքում        |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|13.|հրահանգիչ-մեթոդիստ   |- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր|ՆԱԱ*1.13  |

|   |(մասնագիտացված       |մարզաձևի  հաշվարկով                 |          |

|   |մարզական կրթություն  |                                    |          |

|   |իրականացնող          |                                    |          |

|   |ուսումնական          |                                    |          |

|   |հաստատությունների    |                                    |          |

|   |դեպքում)             |                                    |          |

._________________________________________________________________________.

 

Ընդ որում, 9-ից մինչև 25 դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,21 գործակիցը, 25-ից մինչև 47 դասարանների տարեկան միջին թվի դեպքում` 1,46 գործակիցը, 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում` 1,78 գործակիցը: Ավագ դպրոցների, մասնագիտացված ուսումնական հաստատության և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի դեպքում տնօրենի սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է նաև 1,27 գործակիցը,

բ. հաստատության վարչատնտեսական աշխատողների համար նախատեսվող հաստիքներ.

 

._________________________________________________________________________.

|NN |Հաստիքի անվանումը    |Հաստիքի քանակը                      |Դրույքա-  |

|ը/կ|                     |                                    |չափը      |

|___|_____________________|____________________________________|__________|

|1. |վարչատնտեսական մասի  |- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր|ՆԱԱ*2.39  |

|   |համակարգող           |հաստատությանը (վարչատնտեսական       |          |

|   |                     |առանձնացված կառավարմանն անցնելու    |          |

|   |                     |դեպքում)                            |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|2. |տնօրենի տեղակալ      |- 1 հաստիքային միավոր` մինչև  վարչա-|ՆԱԱ*2.17  |

|   |ֆինանսա-տնտեսական    |տնտեսական առանձնացված կառավարմանն   |          |

|   |գծով (տնտեսվարի      |անցնելը                             |          |

|   |բացակայության        |                                    |          |

|   |դեպքում` բացառությամբ|                                    |          |

|   |հատուկ դպրոց-ռեսուրս |                                    |          |

|   |կենտրոնների և        |                                    |          |

|   |մասնագիտացված        |                                    |          |

|   |դպրոցների)           |                                    |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|3. |գլխավոր հաշվապահ     |- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ*1.79  |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում (ևս  0,5 հաստիք` գիշերակացով|          |

|   |                     |աշակերտների առկայության դեպքում),   |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` 9 և  ավելի   |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում                             |          |

|___|_____________________|____________________________________|          |

|4. |տնտեսվար             |- 1 հաստիքային միավոր (ֆինանսատնտե- |          |

|   |                     |սական գծով տնօրենի տեղակալի         |          |

|   |                     |բացակայության դեպքում` բացառությամբ |          |

|   |                     |մասնագիտացված դպրոցների և  հատուկ   |          |

|   |                     |դպրոց-ռեսուրս կենտրոնների)` մինչև   |          |

|   |                     |վարչատնտեսական առանձնացված          |          |

|   |                     |կառավարմանն անցնելը,                |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` մասնագիտացված|          |

|   |                     |դպրոցների և  հատուկ դպրոց-ռեսուրս   |          |

|   |                     |կենտրոնների դեպքում                 |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|5. |հաշվապահ             |- 0,5 հաստիքային միավոր` 18-ից      |ՆԱԱ*1.33  |

|   |                     |մինչև  27 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում, ինչպես նաև  գիշերակացով|          |

|   |                     |և/կամ  սնվող աշակերտների առկայության|          |

|   |                     |դեպքում 9-ից մինչև  18 դասարանների  |          |

|   |                     |տարեկան միջին թվի դեպքում,          |          |

|   |                     |- 0.75 հաստիքային միավոր` 27 մինչև  |          |

|   |                     |36 դասարանների տարեկան միջին թվի    |          |

|   |                     |դեպքում,                            |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` 36 և  ավելի  |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում, ինչպես նաև  գիշերակացով    |          |

|   |                     |և/կամ  սնվող աշակերտների առկայության|          |

|   |                     |դեպքում 18 և  ավելի դասարանների     |          |

|   |                     |տարեկան միջին թվի դեպքում           |          |

|___|_____________________|____________________________________|          |

|6. |գնումների համակարգող |- 0,3 հաստիքային միավոր` մինչև  27  |          |

|   |                     |դասարանների միջին տարեկան թվի       |          |

|   |                     |դեպքում,                            |          |

|   |                     |- 0,5 հաստիքային միավոր` 27-ից      |          |

|   |                     |մինչև  36 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում,                        |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` 36 և  ավելի  |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում,                            |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` գիշերակացով  |          |

|   |                     |և/կամ  սնվող աշակերտների առկայության|          |

|   |                     |դեպքում                             |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|7. |անձնակազմի կառավարման|- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ*1.13  |

|   |մասնագետ և/կամ       |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |գործավար             |դեպքում (մասնագիտացված դպրոցների և  |          |

|   |                     |հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների    |          |

|   |                     |դեպքում 0,5 հաստիքով ավելի),        |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` 9-ից մինչև   |          |

|   |                     |18 դասարանների տարեկան միջին թվի    |          |

|   |                     |դեպքում (մասնագիտացված դպրոցների և  |          |

|   |                     |հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների    |          |

|   |                     |դեպքում` 0,5 հաստիքով ավելի),       |          |

|   |                     |- 1,5 հաստիքային միավոր` 18-ից      |          |

|   |                     |մինչև  36 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում (մասնագիտացված դպրոցների|          |

|   |                     |և  հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների |          |

|   |                     |դեպքում` 0,5 հաստիքով ավելի),       |          |

|   |                     |- 2 հաստիքային միավոր` 36 և  ավելի  |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում                             |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|8. |բժիշկ (հատուկ դպրոց- |- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ*1.33  |

|   |-ռեսուրս կենտրոնների |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |և  մասնագիտացված     |դեպքում,                            |          |

|   |դպրոցների դեպքում)   |- 1 հաստիքային միավոր` 9-ից ավելի   |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում                             |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|9. |բուժքույր (հատուկ    |- 4 հաստիքային միավոր               |ՆԱԱ*1.13  |

|   |դպրոց-ռեսուրս        |- մասնագիտացված մարզական կրթություն |          |

|   |կենտրոնների և        |իրականացնող ուսումնական             |          |

|   |մասնագիտացված        |հաստատությունների դեպքում նաև`      |          |

|   |դպրոցների դեպքում)   |միաժամանակյա օգտագործվող            |          |

|   |                     |մարզադահլիճների առավելագույն քանակից|          |

|   |                     |մեկով պակաս թվով                    |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|10.|պահեստապետ           |- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ*1.33  |

|   |(սննդով և/կամ        |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |գիշերակացով սաներ    |դեպքում,                            |          |

|   |ունեցող հաստատություն|- 0,75 հաստիքային միավոր` 9-ից      |          |

|   |ների համար)          |մինչև  18 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում,                        |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` 18 և  ավելի  |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում                             |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|11.|տնտեսուհի            |- 1 հաստիքային միավոր` մինչև  100   |ՆԱԱ       |

|   |(սննդով և/կամ        |գիշերակացով սովորողի դեպքում,       |          |

|   |գիշերակացով սաներ    |- 2 հաստիքային միավոր` 100-300      |          |

|   |ունեցող հաստատություն|գիշերակացով սովորողի դեպքում,       |          |

|   |ների համար)          |- 3 հաստիքային միավոր` 301 և  ավելի |          |

|   |                     |գիշերակացով սովորողի դեպքում        |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|12.|պարետ                |- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր|ՆԱԱ*1.13  |

|   |                     |ննջասենյակային գործող մասնաշենքի    |          |

|   |                     |համար                               |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|13.|ընթացիկ նորոգող և    |- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ       |

|   |սպասարկող մասնագետներ|դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |(էլեկտրագետ,         |դեպքում,                            |          |

|   |սանտեխնիկ,           |- 0,75 հաստիքային միավոր` 9-ից      |          |

|   |փականագործ)          |մինչև  18 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում,                        |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև  |          |

|   |                     |36 դասարանների տարեկան միջին թվի    |          |

|   |                     |դեպքում,                            |          |

|   |                     |- 1,5 հաստիքային միավոր` 36-ից      |          |

|   |                     |մինչև  48 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում,                        |          |

|   |                     |- 2 հաստիքային միավոր` 48 և  ավելի  |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում,                            |          |

|   |                     |- մասնագիտացված դպրոցների և  հատուկ |          |

|   |                     |դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում`  |          |

|   |                     |0,5 հաստիքով ավելի, իսկ գիշերակացով |          |

|   |                     |աշակերտների առկայության դեպքում` 1  |          |

|   |                     |հաստիքով ավելի                      |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|14.|մասնագիտական գույքի  |- ըստ ուղղվածության` համապատասխան   |ՆԱԱ       |

|   |պատասխանատու-տեխնիկա-|հիմնավորմամբ և  լիազոր մարմնի       |          |

|   |կան սպասարկող        |թույլտվության պարագայում            |          |

|   |(մասնագիտացված       |                                    |          |

|   |դպրոցների և  հատուկ  |                                    |          |

|   |դպրոց-ռեսուրս        |                                    |          |

|   |կենտրոնների դեպքում) |                                    |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|15.|հնոցապան (կաթսայատան |- ջեռուցման ժամանակաշրջանում`       |ՆԱԱ       |

|   |առկայության դեպքում) |համաձայն հերթափոխի հաշվարկի,        |          |

|   |                     |- գիշերակացով երեխաների դեպքում`    |          |

|   |                     |նաև  1 հաստիքային միավոր            |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|16.|մասնագետ` ջեռուցման  |- ջեռուցման ժամանակաշրջանում 0,5    |ՆԱԱ       |

|   |համակարգի սպասարկման |հաստիքային միավոր` յուրաքանչյուր    |          |

|   |(ջեռուցման այլ       |հաստատությանը                       |          |

|   |համակարգի դեպքում)   |                                    |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|17.|պահակ                |- 4 հաստիքային միավոր               |ՆԱԱ       |

|___|_____________________|____________________________________|__________|

|18.|այգեպան (բացառությամբ|- 0.5 հաստիքային միավոր` 800-ից     |ՆԱԱ       |

|   |ձմեռային             |մինչև  2000 քառ. մ մակերեսով        |          |

|   |ժամանակաշրջանի)      |բարեկարգվող այգու կամ կանաչապատ     |          |

|   |                     |տարածքի առկայության դեպքում,        |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` 2000 քառ.    |          |

|   |                     |մ-ից ավելի մակերեսով բարեկարգվող    |          |

|   |                     |այգու կամ կանաչապատ տարածքի դեպքում |          |

|___|_____________________|____________________________________|__________|

|19.|հավաքարար            |- 1 հաստիքային միավոր` շենք-        |ՆԱԱ       |

|   |                     |շինությունների տարածքի յուրաքանչյուր|          |

|   |                     |մաքրվող մինչև  600 քառ. մ-ի մաքրման |          |

|   |                     |համար, բայց ոչ ավելի, քան           |          |

|   |                     |դասարանների միջին տարեկան թվի և  5  |          |

|   |                     |թվի քանորդի չափով (բացառությամբ     |          |

|   |                     |գիշերակացով աշակերտներ ունեցող      |          |

|   |                     |մասնագիտացված դպրոցների և  հատուկ   |          |

|   |                     |դպրոց-ռեսուրս կենտրոնների),         |          |

|   |                     |- 1 հաստիքային միավոր` շենք-        |          |

|   |                     |շինությունների տարածքի յուրաքանչյուր|          |

|   |                     |մաքրվող մինչև  600 քառ. մ-ի մաքրման |          |

|   |                     |համար (գիշերակացով աշակերտներ       |          |

|   |                     |ունեցող մասնագիտացված դպրոցների և   |          |

|   |                     |հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների    |          |

|   |                     |դեպքում),                           |          |

|   |                     |- ևս  1 հաստիքային միավոր` բակի     |          |

|   |                     |յուրաքանչյուր մաքրվող մինչև         |          |

|   |                     |2000 քառ. մ-ի մաքրման համար, սակայն |          |

|   |                     |ոչ ավելի, քան 2 հաստիքային միավոր   |          |

|___|_____________________|____________________________________|__________|

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2025
N 850-Ն
Որոշում