ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2025 թվականի N 850-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
|___|_____________________|____________________________________|__________|
|20.|սպասարկող վերելակի |- 0,5 հաստիքային միավոր` |ՆԱԱ |
| |(շահագործվող վերելակի|յուրաքանչյուր հաստատությանը | |
| |առկայության դեպքում) | | |
|___|_____________________|____________________________________|__________|
|21.|լվացող-արդուկող |- 1 հաստիքային միավոր` մինչև 9 |ՆԱԱ |
| |(գիշերակացով |դասարանների տարեկան միջին թվի | |
| |աշակերտների և |դեպքում, | |
| |լվացքատան առկայության|- 1,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև | |
| |դեպքում) |27 դասարանների տարեկան միջին թվի | |
| | |դեպքում, | |
| | |- 2 հաստիքային միավոր` 27 և ավելի | |
| | |դասարանների տարեկան միջին թվի | |
| | |դեպքում | |
|___|_____________________|____________________________________|__________|
|22.|դերձակ և/կամ |- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 |ՆԱԱ |
| |կոշկակար |դասարանների տարեկան միջին թվի | |
| |(մարզառազմական |դեպքում, | |
| |ուղղվածությամբ |- 1 հաստիքային միավոր` 9 և ավելի | |
| |մասնագիտացված |դասարանների տարեկան միջին թվի | |
| |դպրոցների դեպքում) |դեպքում | |
|___|_____________________|____________________________________|__________|
|23.|վարորդ (հաստատությանը|- սովորողներին և մանկավարժական |ՆԱԱ |
| |հատկացված և |աշխատողներին աշխատանքային օրերին | |
| |շահագործվող |տեղափոխող փոխադրամիջոցների | |
| |ավտոմեքենայի |առկայության դեպքում` փոխադրամիջոց- | |
| |առկայության դեպքում) |ների քանակին համապատասխան | |
|___|_____________________|____________________________________|__________|
|24.|ուղեկցող |- հաստատության տեղակայման վայրից |ՆԱԱ |
| | |տարբերվող բնակավայրից հաստատություն | |
| | |և հակառակ ուղղությամբ սովորողներին | |
| | |և մանկավարժական աշխատողներին | |
| | |աշխատանքային օրերին տեղափոխող | |
| | |փոխադրամիջոցների առկայության | |
| | |դեպքում` փոխադրամիջոցների քանակին | |
| | |համապատասխան | |
|___|_____________________|____________________________________|__________|
|25.|ավագ խոհարար (սննդով |- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր|ՆԱԱ *1.13 |
| |սաներ ունեցող |հաստատությանը, | |
| |հաստատությունների |- գիշերակացով աշակերտների | |
| |համար) |առկայության դեպքում` 0,5 հաստիքային | |
| | |միավորով ավելի | |
|___|_____________________|____________________________________|__________|
|26.|խոհարար (սննդով սաներ|- 1 հաստիքային միավոր` մինչև 27 |ՆԱԱ |
| |ունեցող հաստատություն|դասարանների տարեկան միջին թվի | |
| |ների համար) |դեպքում, | |
| | |- 1,5 հաստիքային միավոր` 27 և ավելի| |
| | |դասարանների տարեկան միջին թվի | |
| | |դեպքում, | |
| | |- գիշերակացով աշակերտների | |
| | |առկայության դեպքում` 0,5 հաստիքային | |
| | |միավորով ավելի | |
|___|_____________________|____________________________________|__________|
|27.|խոհանոցի աշխատող |- 1 հաստիքային միավոր` մինչև 9 |ՆԱԱ |
| |(սննդով սաներ ունեցող|դասարանների տարեկան միջին թվի | |
| |հաստատությունների |դեպքում, | |
| |համար) |- 1,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև | |
| | |27 դասարանների տարեկան միջին թվի | |
| | |դեպքում, | |
| | |- 2 հաստիքային միավոր` 27 և ավելի | |
| | |դասարանների տարեկան միջին թվի | |
| | |դեպքում, | |
| | |- գիշերակացով աշակերտների | |
| | |առկայության դեպքում` 0,5 հաստիքային | |
| | |միավորով ավելի | |
._________________________________________________________________________.
Ընդ որում`
9-ից մինչև 25 դասարանների տարեկան միջին թվի դեպքում վարչատնտեսական մասի համակարգողի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,21 գործակիցը, 25-ից մինչև 47 դասարանների տարեկան միջին թվի դեպքում` 1,46 գործակիցը, 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում` 1,78 գործակիցը: Ավագ դպրոցների, մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի դեպքում վարչատնտեսական մասի համակարգողի սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է նաև 1,07 գործակիցը,
10 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում գլխավոր հաշվապահի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, 25 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում` 1,32 գործակիցը, 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում` 1,42 գործակիցը, մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի դեպքում` սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է նաև 1,27 գործակիցը, իսկ ավագ դպրոցների համար` նաև 1,2 գործակիցը,
գնումների համակարգողի հաստիքի բացակայության դեպքում վերջինիս կողմից իրականացվող աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնտեսագետի, հաշվապահի կամ որևէ այլ աշխատողի վրա, որոնք պետք է ունենան գնումների համակարգողի որակավորում: Այդ դեպքում տվյալ աշխատողին կարող է տրվել լրավճար, որը հավասար է գնումների համակարգողի համար նախատեսված ամսական աշխատավարձի 33 տոկոսին,
տնտեսապես արդյունավետ լինելու պարագայում հաստատությունը կարող է նաև չունենալ գնումների համակարգողի հաստիք և ձեռք բերել գնումների համակարգողի ծառայություն,
գործավարի կամ անձնակազմի կառավարման մասնագետի պարտականությունները կարող են դրվել համապատասխանաբար անձնակազմի կառավարման մասնագետի կամ գործավարի վրա,
սույն հավելվածում կիրառվող «սննդով սաներ ունեցող հաստատություններ» տերմինը վերաբերելի չէ «կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվող հաստատությունների համար.
9) «Սննդով սաներ չունեցող և «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվող և համապատասխան խոհանոցային պայմաններ ունեցող հաստատությունների սովորողներին օրական մեկանգամյա տաք սնունդ տրամադրելու նպատակով նախակրթարաններում և տարրական դասարաններում սովորողների թվի հիման վրա նախատեսվում են խոհարարի հաստիքներ հետևյալ չափով`
._________________________________________________________________________.
|NN |Հաստիքի անվանումը |Հաստիքի քանակը |Դրույքա- |
|ը/կ| | |չափը |
|___|_____________________|____________________________________|__________|
|1. |խոհարար |- 0,5 հաստիքային միավոր` մինչև 50 |ՆԱԱ |
| | |օրական սնվող սաների թվի դեպքում, | |
| | |- օրական սնվող սաների թվի և 100-ի | |
| | |քանորդին հավասար հաստիքային միավոր | |
| | |(թվաբանական կլորացումներն | |
| | |իրականացվում են մինչև | |
| | |տասնորդականը)` 50 և ավելի օրական | |
| | |միջին սնվող սաների թվի դեպքում | |
._________________________________________________________________________.
Ընդ որում, խոհարարի հաստիքներ նախատեսելիս անհրաժեշտ է հաշվի առնել ուսումնական տարվա ընթացքում օրերի առավելագույն թիվը (ներառյալ` նախապատրաստական աշխատանքների համար անհրաժեշտ օրերի), որով պայմանավորված խոհարարների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը պետք է համապատասխանեն Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածին:
Համապատասխան խոհանոցային պայմանների առկայության դեպքում օրական մեկանգամյա տաք սննդի գումարը հաշվարկվում է 151 դրամ յուրաքանչյուր սնվող սովորողի հաշվարկով, իսկ խոհանոցային ոչ բավարար պայմանների դեպքում օրական մեկանգամյա չոր սննդի գումարը հաշվարկվում է 171 դրամ յուրաքանչյուր սնվող սովորողի հաշվարկով:
Ուսումնական տարվա ընթացքում օրերի առավելագույն թիվը 5-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում ընդունվում է հավասար 170-ի, 1-ին դասարանում` 150-ի, 2-րդ դասարանում` 160-ի, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում ընդունվում է հավասար 204-ի, 1-ին դասարանում` 180-ի, 2-րդ դասարանում` 192-ի.
10) ՆԽթ-ն (նախակրթարանի խմբակների թիվը) հաշվարկվում է դասարանների տարեկան միջին թվի մեջ, ընդ որում, 3,5-ից 4-ժամյա ծրագրերի դեպքում` խմբակների թվի նկատմամբ կիրառելի է 0,5 գործակիցը: Նախակրթարանների դեպքում նախատեսվող հաստիքները վերաբերելի են միայն դաստիարակներին և նրանց օգնականներին.
11) ԲԼլ-ի (բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարի) չափը որոշվում է տվյալ հաստատության աշխատողների թվի (ուսուցչական դրույքների, մանկավարժական և վարչական հաստիքների թվի հանրագումարի) միջին տարեկան թվի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար վճարելու կարգով և չափով հաշվարկված մեծության և 12 թվի արտադրյալին.
12) Սգ-ն սննդի գումարն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթության ծրագիր» ծրագրի միջոցառումների շրջանակում հատուկ և մասնագիտացված կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվներին համապատասխան.
13) Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է, որը հաշվարկվում է ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված կամ սոցիալական աջակցության այլ ծրագրերից օգտվող ընտանիքների սովորողների (5-րդ և բարձր դասարանների սովորողների) թվի և տվյալ դասարանի դասագրքերի փաթեթի համար սահմանված վարձավճարի գումարի արտադրյալի` բացառությամբ այլ ծրագրերով դասագրքերով ապահովվող դպրոցների: Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների սովորողների վերաբերյալ տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում գտնվող կառավարման էլեկտրոնային համակարգից ստացված տվյալների հիման վրա արտացոլվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, ինչը հասանելի է նաև հաստատություններին.
14) ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը, այդ թվում`
ա. էլեկտրամատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները),
բ. բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները),
գ. այլ տիպի ջեռուցման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք են ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը,
դ. ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները),
ե. աղբահանման ծախսերը, որը հավասար է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին,
զ. ներքին գործուղումների ծախսերը, որը հաշվարկվում է.
Երևան քաղաքից մինչև 30 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար` տարեկան 36,0 հազ. դրամ,
Երևան քաղաքից մինչև 100 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար` տարեկան 250,8 հազ. դրամ,
Երևան քաղաքից մինչև 200 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար` տարեկան 306,0 հազ. դրամ,
Երևան քաղաքից մինչև 300 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար` տարեկան 424,8 հազ. դրամ,
Երևան քաղաքից 300 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար` տարեկան 517,2 հազ. դրամ:
Ընդ որում, ավագ դպրոցների, ինչպես նաև մասնագիտացված և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների համար կիրառելի է 1,2 գործակիցը,
է. կապի ծառայությունների ծախսերը, որը հաշվարկվում է տարեկան 81,6 հազ. դրամ, ընդ որում, գիշերակացով աշակերտների առկայությամբ հաստատությունների համար կիրառելի է 2 գործակիցը,
ը. այլ կոմունալ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 5730-ի, ընդ որում, ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար` 1,35 գործակիցը, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների համար` 1,5 գործակիցը.
թ. գրասենյակային ապրանքների և նյութերի, տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 13740-ի, ընդ որում, ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար` 1,55 գործակիցը, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների համար` 1,95 գործակիցը,
ժ. լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է գործող լաբորատորիաներից օգտվող դասարանների թվով` ըստ դասարանների տարեկան միջին թվի, հետևյալ սանդղակով`
.____________________________________________.
|Լաբորատորիան |Դասարանը|Նյութածախսի տարեկան|
| | |գումարը` ՀՀ դրամ |
|_______________|________|___________________|
|բնագիտություն |5 | 3,500|
| |________|___________________|
| |6 | 3,500|
|_______________|________|___________________|
|կենսաբանություն|7 | 7,500|
| |________|___________________|
| |8 | 8,000|
| |________|___________________|
| |9 | 9,500|
| |________|___________________|
| |10 | 13,000|
| |________|___________________|
| |11 | 9,500|
| |________|___________________|
| |12 | 7,500|
|_______________|________|___________________|
|քիմիա |7 | 3,260|
| |________|___________________|
| |8 | 3,260|
| |________|___________________|
| |9 | 3,260|
| |________|___________________|
| |10 | 3,260|
| |________|___________________|
| |11 | 24,000|
| |________|___________________|
| |12 | 7,100|
|_______________|________|___________________|
|ֆիզիկա |7 | 350|
| |________|___________________|
| |8 | 350|
| |________|___________________|
| |9 | 350|
| |________|___________________|
| |10 | 700|
| |________|___________________|
| |11 | 1,000|
| |________|___________________|
| |12 | 400|
.____________________________________________.
,
ժա. հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով 3300 հազ. դրամ (սկսած 2026 թվականից) և տրվում է այն հաստատություններին, որոնք հարմարեցված չեն ներառական կրթությանը կամ ընդգրկված չեն այդ նպատակով ֆինանսավորվող ծրագրերում, ինչպես նաև առաջիկա երեք տարիների ընթացքում չի նախատեսվում հաստատությանն ամրացված անշարժ գույքի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում: Տվյալ ծախսի նպատակահարմարությունը որոշում է հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմինը` հաշվի առնելով նաև այն, որ առաջիկա երեք տարիներին յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ պետք է իրականացվեն հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի ենթակայությամբ գործող հաստատությունների թվի առնվազն 1/3-ում,
ժբ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով տրամադրվող նպատակային ֆինանսավորումը, որը հաշվարկվում է հաստատությունում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների միջին տարեկան թիվը բազմապատկելով 27,0 հազ. դրամով,
ժգ. տրանսպորտային միջոցների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է յուրաքանչյուր առկա տրանսպորտային միջոցի հաշվարկով առավելագույնը 177,8 հազ. դրամ, բացառությամբ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մասնագիտացված ուսումնական հաստատությունների, որոնց տրանսպորտային նյութերի համար նախատեսված ծախսերն ըստ տրանսպորտային միջոցների քանակի և տեսակի ենթակա են համաձայնեցման հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի հետ,
ժդ. համազգեստի համար նախատեսված ծախսերը (մարզառազմական և մարզական ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում), որը որոշվում է համազգեստի 1 համակազմի վերջին տարվա փաստացի ձեռքբերման գնի (ավելացված 5 տոկոսի չափով) և տարեկան սովորողների տարեկան միջին թվի արտադրյալով,
ժե. այլ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 71400-ի, ընդ որում, ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար` 2,0 գործակիցը, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների համար` 3,0 գործակիցը:
3. Սահմանել, որ`
1) սույն հավելվածի իմաստով ՆԱԱ-ի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, որով պայմանավորված հաստատությունների ֆինանսավորման հաշվարկն իրականացնելիս անհրաժեշտ է այն ավելացնել աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների առավելագույն արժեքով (ինչը ենթակա է արտացոլման նաև հաստիքացուցակներում և տարիֆիկացիոն ցուցակներում).
2) մասնաճյուղեր ունեցող հաստատությունների մասնաճյուղերի համար հաշվարկը կատարվում է որպես առանձին հաստատություն` ՈՈՒԱա-ի (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի) նկատմամբ կիրառելով 0,7 գործակիցը.
3) հաստատության տնօրենը (իսկ վարչատնտեսական առանձնացված կառավարման անցած դպրոցների համար` վարչատնտեսական համակարգողը) տարեկան ծախսերի նախահաշիվները և հաստիքացուցակները կազմելիս պետք է առաջնորդվի սույն ֆինանսավորման գործակիցներով և նորմատիվներով` նկատի ունենալով, որ`
ա. թույլատրվում է անհրաժեշտ հիմնավորումների և հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի գրավոր համաձայնության առկայության դեպքում ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքացուցակներում թույլ տալ քանակական շեղումներ` չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար սույն հավելվածով հաշվարկված գումարի մեծությունը,
բ. հաստատությունում տարաբնույթ ծրագրեր իրականացվելու դեպքում սույն գործակիցներ ու նորմատիվներից տարբերվող ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքներ թույլատրվում է նախատեսել միայն անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրավոր համաձայնությամբ,
գ. տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում հաստատությունը կարող է տվյալ ծախսատեսակի համար հաշվարկված ֆինանսական միջոցների սահմաններում ձեռք բերել ծառայություններ և աշխատանքներ` առնվազն պահպանելով քանակական և որակական ցուցանիշները.
4) ԲԼլ-ն (բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, Սգ-ն սննդի գումարը, Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարները, ՀԴծ-ում (համադպրոցական ծախսերում) ներառված լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերը բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով.
5) շենքային, էլեկտրամատակարարման, բնական գազի մատակարարման և սպասարկման, ջեռուցման, ջրամատակարարման և/կամ ջրահեռացման պայմանների էական փոփոխությամբ էլեկտրամատակարարման, բնական գազի մատակարարման և սպասարկման, այլ տիպի ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը կարող են հաշվարկվել համապատասխան կանխատեսումների հիման վրա` հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի համաձայնությամբ, որի դեպքում կանխատեսվող և փաստացի ծախսերի դրական տարբերությունը ենթակա է վերադարձման պետական բյուջե: Վերջին երեք տարիներից որևէ մեկում նշված ծախսերն արտակարգ դրությամբ պայմանավորված էական շեղումներ ունենալու դեպքում այդ տարվա փաստացի ծախսերը չեն հաշվարկվում միջին ծախսերում.
6) որպես սույն հավելվածի հաշվարկման համար անհրաժեշտ խմբերի և սովորողների թիվ հիմք են ընդունվում կազմակերպությունների կողմից հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտին Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները: Ընդ որում, ՀԴծ-ի (համադպրոցական ծախսերի) հաշվարկման համար հիմք հանդիսացող տվյալները պետք է հաստատվեն նաև հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից.
7) էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում հաստատությունների ֆինանսավորման հաշվարկն իրականացվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով.
8) կրթության ավագ մակարդակում խմբային ուսուցման դեպքում խմբերի թիվը որոշվում է մինչև 20 աշակերտը մեկ խումբ հաշվարկով` խմբերում սովորողների նվազագույն թիվը հաշվարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգին համապատասխան.
9) մասնագիտացված դպրոցների մասնագիտացված դասաժամերը (ներառյալ` անհատական պարապմունքները) ներառվում են դասացուցակում և տարիֆիկացիոն ցուցակներում, և դրա արդյունքում ձևավորված խմբերը չեն ներառվում դասարանների միջին տարեկան թվի մեջ.
10) ազատազրկված և միջնակարգ կրթություն չունեցող անձանց շրջանակում հանրակրթական ծառայությունների մատուցման համար ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքների, հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքների և հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքների համար նախատեսված գործակիցների ու նորմատիվների նկատմամբ կիրառելով 0,5 գործակիցը, իսկ ՀԴծ (համադպրոցական ծախսեր) չի հաշվարկվում.
11) հաստատությունների կողմից իրականացվող որոշ գործառույթների կենտրոնացված գնումներ կազմակերպվելու դեպքում դպրոցներին տրամադրվող ծախսերից այլ գործառույթների մասով ծախսերը նվազեցվում են 25 տոկոսով` սկսած հաջորդ ֆինանսական տարվանից.
12) ընթացիկ ֆինանսական տարում վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում սույն հավելվածով վարչատնտեսական առանձնացված կառավարման անցման նախատեսված դրույթներից բխող հաշվարկներն իրականացվում են տարեսկզբին` հաշվի առնելով վարչատնտեսական առանձնացված կառավարման անցման ժամանակացույցը.
13) սույն հավելվածում կիրառվող «ավագ դպրոց» տերմինը կիրառելի է նաև կրթահամալիրների և վարժարանների դեպքում:
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունիսի 2025 թվական: