ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2025 թվականի N 372-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Կաղնուտ» այգուն հարակից, Փիրումյաններ փողոցին զուգահեռ, ճանապարհահատվածն (սկսվում է Տիգրան Պետրոսյան փողոցից, հասնում` 6/7 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի անվամբ` «Օֆելյա Համբարձումյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025թ. հունիսի 24
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2025 թվական: