Սեղմել Esc փակելու համար:
«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ Խ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2025 թվականի N 585-Ա

 

«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 675-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետը և 43-րդ կետի 3-րդ ենթակետը`

1. Հաստատել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունիսի 24-ի «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 499-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հուլիսի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2025 թվականի հուլիսի 2-ի

N 585-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

    Սարգիս Հայոցյան    - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության բարձրագույն կրթության և գիտության

                         կոմիտեի նախագահ (հոգաբարձուների խորհրդի նախագահ)

 

    Արամ Պապոյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահի

                         ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

    Վահան Քոչարյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի

                         կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Գևորգ  Քառյան      - Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական

                         լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

Ռաֆայել

    Բարխուդարյան       - Երևանի  պետական համալսարանի գիտական հարցերի գծով

                         պրոռեկտոր (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.2025
N 585-Ա
Որոշում