Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2025 թվականի N 889-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի դ.13-րդ ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ծրագիրը կիրականացվի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր օրացուցային տարվա երկրորդ կիսամյակում` սկսած 2025 թվականից:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին» N 657-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի հուլիսի 3-ի

N 889-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործում է 166 մանկապատանեկան մարզադպրոց: Այդ մարզադպրոցներում աշխատում են 2123 մարզիչ-մանկավարժ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) և Հայաստանի Հանրապետության մարզերի ենթակայության 607 մարզիչ-մանկավարժ, ինչպես նաև մարզական հասարակական կազմակերպություններում` 290 մարզիչ-մանկավարժ, համայնքային ենթակայության մարզադպրոցներում, Երևան քաղաքում և մարզամշակութային կենտրոններում աշխատող 1226 մարզիչ-մանկավարժ: Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (21-րդ հոդված, 13-րդ կետ) մանկապատանեկան սպորտի բնագավառի մարզիչ-մանկավարժների պատրաստման և վերապատրաստման կազմակերպումը վերապահված է նախարարությանը:

2. Առանցքային է մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման խնդիրը, որը 2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվել` կապված սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխման, կորոնավիրուսային համաճարակի տարածման (COVID-19), ինչպես նաև պատերազմական իրավիճակի հետ, որի հետևանքով աշխատող մարզչական կադրերը մասամբ հետ են մնացել արագ, թռիչքաձև զարգացում ապրող սպորտային նվաճումներից: Այդ է վկայում նաև ոչ հենակետային մարզաձևերից տևական ժամանակ միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետության մարզիկների բարձր արդյունքներ չունենալու իրողությունը:

3. Ելնելով վերոգրյալից` նախարարությունը նախատեսում է իրականացնել մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ծրագիր:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

4. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներին ուսուցման ժամանակակից պահանջների և մեթոդների, սաների ֆիզիկական դաստիարակության արդի հիմնախնդիրների, մարզչական և կազմակերպական նորագույն նվաճումների և արդյունքների մասին իրազեկումն ու ուսուցանումն է:

 

3. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐԸ

 

5. Ծրագրի խնդիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարի սահմաններում իրականացնել դասընթացներ, որոնց միջոցով տարեկան վերապատրաստվելու են Հայաստանի Հանրապետության մարզադպրոցներում դասավանդող (անկախ նրանց գերատեսչական պատկանելիությունից) առնվազն 182 մարզիչ-մանկավարժ: Ծրագիրը լինելու է շարունակական և իրականացվելու է յուրաքանչյուր տարի:

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Վերապատրաստումն իրականացվում է 3 օր տևողությամբ (ընդհանուր քանակով` 24 ակադեմիական ժամ)` անցկացնելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ` համաձայն միջազգային ֆեդերացիաների կողմից մշակված ծրագրերի և չափորոշիչների:

7. Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման համար գրանցումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով ոչ ուշ, քան դասընթացների մեկնարկից 30 օր առաջ: Գրանցված մարզիչ-մանկավարժների ցուցակն ամփոփելուց հետո ձևավորվում են խմբեր` յուրաքանչյուրը շուրջ 30 մասնակցով: Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման խմբերի ձևավորման ընթացքում առաջնահերթությունը տրվում է ըստ հերթականության` հենակետային, հեռանկարային, ծրագրային մարզաձևերին (համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանի), իսկ վերապատրաստման գործընթացն իրականացվում է մարզական ֆեդերացիաների հետ համատեղ:

8. Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ սպորտային կազմակերպությունում, որը հագեցած կլինի համապատասխան նյութատեխնիկական բազայով` գործնական պարապմունքներ և տեսական դասընթացներ անցկացնելու համար, իսկ դասընթացները վարելու են արտերկրից հրավիրված համապատասխան մարզաձևերի բարձր վարկանիշ ունեցող մասնագետները: Վերապատրաստման դասընթացների գործնական և տեսական պարապմունքների անցկացման ժամանակացույցը, վերապատրաստվողների (անվանացանկ կամ ցուցակ, մարզաձևեր և աշխատավայրի հասցեներ) և արտերկրից հրավիրված մասնագետների այցը, ինչպես նաև վերապատրաստումների հետ կապված այլ աշխատանքները համակարգում է նախարարությունը:

9. Վերապատրաստվող մարզիչ-մանկավարժների և վերապատրաստողների ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Մարզիչ-մանկավարժի աշխատավարձը պահպանվում է, իսկ ճանապարհածախսը հոգում է գործուղող կազմակերպությունը:

10. Վերապատրաստման դասընթացներն ավարտած մարզիչ-մանկավարժներին տրվում է նախարարության կողմից հաստատված համապատասխան էլեկտրոնային ավարտական վկայական:

 

5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

11. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հուլիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2025
N 889-Ն
Որոշում