Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2025 թվականի N 897-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետով և 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և թենիսի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող Դանիիլ Վաղարշակի Սարկսյանին (ծնված` 2006 թվականի հունիսի 20-ին, զինհաշվառումը` ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և տափօղակով հոկեյի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող`

1) Սամվել Ավագի Դավթյանին (ծնված` 1999 թվականի ապրիլի 9-ին, զինհաշվառումը` ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

2) Էդուարդ Կարապետի Մալաքյանին (ծնված` 2000 թվականի նոյեմբերի 16-ին, զինհաշվառումը` ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

3) Սեյրան Գրիգորի Սաղաթելյանին (ծնված` 1999 թվականի հոկտեմբերի 5-ին, զինհաշվառումը` ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

4) Արսեն Էդուարդի Ասատրյանին (ծնված` 2006 թվականի մարտի 6-ին, զինհաշվառումը` ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

5) Արտյոմ Հարությունի Պուտուլյանին (ծնված` 2003 թվականի նոյեմբերի 28-ին, զինհաշվառումը` ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2025
N 897-Ա
Որոշում