ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2025 թվականի N 900-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հավելվածի 2-րդ կետը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «(այսուհետ` կառավարիչ)» բառերով.
2) հավելվածի ամբողջ տեքստում «ֆոնդի կառավարիչ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «կառավարիչ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
3) հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի` որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները կարող են օգտագործվել ներդրումների իրականացման և ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի նպատակով.».
4) հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով`
«8) ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի (բացառությամբ կառավարման վճարի) տարեկան ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ընկերություններում (ներդրումային ֆոնդերում) նախորդ տարվա երրորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ ֆոնդի փաստացի մասնակցության մեկ տոկոսը կազմող գումարի չափը.
9) կառավարչի վարձատրությունը` կառավարման վճարը, կազմում է տարեկան առավելագույնը 73,000.0 հազ. դրամ` համաձայն կառավարչի ամենամյա ծախսերի նախահաշվի:»:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել հավելվածի 4-րդ կետով սահմանված ներդրումային պայմանագրում և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխությունների կատարումն ու գրանցումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հուլիսի
Երևան
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):