| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 1485-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը, ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը և աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 495-Լ որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) 4-րդ կետում «նոր ուղղությունից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետություն» բառերով, իսկ «և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած» բառերը հանել.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«5. Սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար սահմանվում են հետևյալ պայմաններն ու վերջնաժամկետները`
1) սույն որոշման պահանջներին համապատասխանող շահառու ավիաընկերությունները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) դիմելու և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը նոր ուղղություններից կանոնավոր չվերթերը մեկնարկելու դեպքում ստանում են ֆինանսական օժանդակություն սույն որոշման 4-րդ կետում նշված այն օդային ուղևորների համար, որոնք Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հատել են սահմանը և մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն.
2) սույն որոշման պահանջներին համապատասխանող շահառու ավիաընկերությունները 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար լիազոր մարմնին դիմելու և մինչև 2027 թվականի մայիսի 31-ը նոր ուղղություններից կանոնավոր չվերթերը մեկնարկելու դեպքում ստանում են ֆինանսական օժանդակություն սույն որոշման 4-րդ կետում նշված այն օդային ուղևորների համար, որոնք Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հատել են սահմանը և մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և առնվազն տվյալ օրվա ժամը 23:59-ի դրությամբ ելք չեն գործել Հայաստանի Հանրապետությունից.
3) սույն որոշման պահանջներին համապատասխանող շահառու ավիաընկերությունները 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար լիազոր մարմնին դիմելու և մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը նոր ուղղություններից կանոնավոր չվերթերը մեկնարկելու դեպքում ստանում են ֆինանսական օժանդակություն սույն որոշման 4-րդ կետում նշված այն օդային ուղևորների համար, որոնք Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հատել են սահմանը և մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և առնվազն 48 (քառասունութ) ժամ ելք չեն գործել Հայաստանի Հանրապետությունից:».
i
3) 6-րդ կետի 4-րդ ենթակետը «(այսուհետ` ծառայություն)» բառերից հետո լրացնել «և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (այսուհետ` օդանավակայանի կառավարիչ)» բառերով.
4) 6-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5) ծառայությունը 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին ցանկում ներկայացված այն ուղևորների տվյալները, որոնք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն, ընդ որում` նոր ուղղություններից Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օդային ուղևորների վերաբերյալ տրամադրում է լիազոր մարմնին միայն այն օդային ուղևորների մասին տեղեկատվությունը, որոնք բավարարում են սույն որոշման 5-րդ կետով սահմանված պահանջներին.».
5) 6-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով`
«5.1) օդանավակայանի կառավարիչը 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին օդային ուղևորների տվյալ նոր ուղղությունից նշված օրը և նշված չվերթի համարով ժամանելու մասին.».
6) 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6) լիազոր մարմինը 6-րդ կետի 5-րդ և 5.1-ին ենթակետերով նախատեսված կարգով ամբողջական տեղեկատվությունը ծառայությունից և օդանավակայանի կառավարչից ստանալու օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ավիաընկերությանը այն ուղևորների ցանկը, որոնց համար սույն որոշման բոլոր պահանջներին համապատասխանելու դեպքում կտրամադրվի ֆինանսական օժանդակություն.»:
2. Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`
i
«4. Բազավորված շահառու ավիաընկերությունների հետ միևնույն անվանման (բրենդի) ներքո գործունեություն ծավալող և կազմակերպությունների միևնույն խմբի (հոլդինգի) մեջ մտնող չբազավորված ավիաընկերությունների օդանավերով սույն կարգի պահանջներին համապատասխանող նոր ուղղություններից Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ ուղևորների կանոնավոր փոխադրում իրականացնելու դեպքում բազավորված ավիաընկերությունը կարող է օգտվել սույն կարգով սահմանված աջակցության ծրագրով նախատեսված ֆինանսական օժանդակությունից:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հոկտեմբերի
Երևան