ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 2025 թվականի N 970-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետում «2009» թիվը փոխարինել «2143» թվով,
i
2) որոշման N 4 հավելվածի 11-րդ կետում «ոստիկանություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
._____________________________________________________________________.
| |ոստիկանություն |17021 |4 | - |1 |1 |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հոկտեմբերի 28
Երևան