Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Փ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-78-Ն-28

2025 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քրեական դատարան» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարան» բառերով,

2) Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ քրեական դատարան» բառերով,

3) Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Նարեկ Գաբրիելյան» բառերը փոխարինել Մարինե Մելքոնյան» բառերով,

4). Որոշման Հավելված 4-ի աղյուսակի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի 30

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/hy/decisions-single/ 2505)` 30 հոկտեմբերի 2025 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
30.10.2025
N ԲԴԽ-78-Ն-28
Որոշում