Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

    Նախագահ`                               Ս. Մնացականյան

 

23 սեպտեմբերի 2025 թ.

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 14-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

(նկար)

 

Բաժին 1. Հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը և հեռախոսային կապի ծառայությունները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                      |Տողի   |Չափի   |Ընդա-|որից`|

|                                         |ծածկա- |միավորը|մենը |քաղա-|

|                                         |գիրը   |       |     |քային|

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|                 Ա                       |   Բ   |   Գ   |  1  |  2  |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Հանրային համակցված հեռախոսային ցանցի     |110    |հատ    |     |     |

|(ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված             |       |       |     |     |

|հեռախոսագծերի բաժանորդագրությունների     |       |       |     |     |

|քանակ (առանց քարտֆոնների), այդ թվում`    |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|քաղաք Երևան                              |110.1  |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Արագածոտնի մարզ                          |110.2  |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Արարատի մարզ                             |110.3  |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Արմավիրի մարզ                            |110.4  |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Գեղարքունիքի մարզ                        |110.5  |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Լոռու մարզ                               |110.6  |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Կոտայքի մարզ                             |110.7  |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Շիրակի մարզ                              |110.8  |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Սյունիքի մարզ                            |110.9  |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Վայոց ձորի մարզ                          |110.10 |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Տավուշի մարզ                             |110.11 |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110 տողից` բնակարանային                  |115    |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Քարտֆոնների քանակը                       |120    |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Ֆիքսված հեռախոսակապի ելքային             |130    |հազար  |     |  X  |

|խոսակցությունների քանակը (հաջողված),     |       |հատ    |     |     |

|ընդամենը, այդ թվում`                     |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|միջազգային                               |130.1  |հազար  |     |  X  |

|                                         |       |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|ներհանրապետական                          |130.2  |հազար  |     |  X  |

|                                         |       |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի ելքային             |140    |հազար  |     |  X  |

|խոսակցությունների քանակը (հաջողված),     |       |հատ    |     |     |

|ընդամենը, այդ թվում`                     |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|միջազգային                               |140.1  |հազար  |     |  X  |

|                                         |       |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|ներհանրապետական                          |140.2  |հազար  |     |  X  |

|                                         |       |հատ    |     |     |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար /Անհատ ձեռնարկատեր/ ____________________ ___________________

                                 (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ  ____________________ ___________________

    կամ այլ լիազորված անձ)`      (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«___ «____________20___թ. «:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 14-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «110» ծածկագրով տողում լրացվում է հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը (առանց քարտֆոնների), առանձնացնելով դրանք ըստ քաղաք Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի:

6. «115» ծածկագրով տողում լրացվում է հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը (առանց քարտֆոնների)` բնակարանային:

7. «120» ծածկագրով տողում լրացվում է քարտֆոնների քանակը:

8. «130» ծածկագրով տողում լրացվում է ֆիքսված հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված):

9. «130.1» և «130.2» ծածկագրով տողերում լրացվում են միջազգային և ներհանրապետական հեռախոսային ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), որոնց լրացման համար հիմք են հանդիսանում հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:

10. «140» ծածկագրով տողում լրացվում է բջջային հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված):

11. «140.1» և «140.2» ծածկագրով տողերում լրացվում են միջազգային և ներհանրապետական հեռախոսային ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), որոնց լրացման համար հիմք են հանդիսանում հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
23.09.2025
N 14-Ն
Որոշում