ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1546-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող` կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1 Կենդանիների աճը խթանելու կամ մթերատվությունը բարձրացնելու նպատակով արգելվում է կենդանիների համար օգտագործել, ներարկել հակամանրէային դեղամիջոցներ:».
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 49.1-ին կետով.
«49.1. Արգելված հակամանրէային միջոցներ կամ հակամանրէային միջոցների խմբեր
._________________________________________________________________________.
|Հակամանրէային միջոցներ և |Մնացորդային |Տեղակայումը`|Այլ նշումներ |
|հակամանրէային միջոցների |առավելագույն |հյուսվածք- | |
|խմբեր |քանակը` |ներ, պարեն- | |
| |չհաշված տվյալ|քիմատոզ | |
| |նյութի |օրգաններ և | |
| |բացահայտման |կենդանական | |
| |լաբորատոր |ծագում | |
| |մեթոդի |ունեցող | |
| |զգայունության|մթերք | |
| |կամ | | |
| |օրգանիզմում | | |
| |բնական | | |
| |առկայության | | |
| |հայտնաբերման | | |
| |նվազագույն | | |
| |քանակությունը| | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Հակաբիոտիկներ | | |Հակամանրէային |
|(Antibiotics) | | |միջոցները և |
| | | |հակամանրէային |
| | | |միջոցների խմբերը չի|
| | | |թույլատրվում |
| | | |օգտագործել |
| | | |անասնաբուժական |
| | | |դեղամիջոցներում կամ|
| | | |դեղային կերերում: |
| | | |Կենդանիների համար |
| | | |արգելվում է |
| | | |օգտագործել մարդկանց|
| | | |համար նախատեսված |
| | | |այն դեղամիջոցները, |
| | | |որոնք պարունակում |
| | | |են սյունակում |
| | | |թվարկված |
| | | |հակամանրէային |
| | | |միջոցներից կամ |
| | | |հակամանրէային |
| | | |միջոցների խմբերից |
| | | |որևէ մեկը: |
|__________________________|_____________|____________|___________________|
|Կարբօքսիպենիցիլիններ |0 |- | |
|(Carboxypenicillins) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ուրեիդոպենիցիլիններ |0 |- | |
|(Ureidopenicillins) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ցեֆտոբիպրոլ |0 |- | |
|(Ceftobiprole) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ցեֆտարոլին |0 |- | |
|(Ceftaroline) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ցեֆալոսպորինների և |0 |- | |
|բետալակտամազի | | | |
|ինհիբիտորների | | | |
|համակցություններ | | | |
|(Combinations of | | | |
|cephalosporins with | | | |
|beta-lactamase | | | |
|inhibitors) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Սիդերոֆոր ցեֆալոսպորիններ |0 |- | |
|(Siderophore | | | |
|cephalosporins) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Կարբապենեմներ |0 |- | |
|(Carbapenems) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Պենեմներ (Penems) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Մոնոբակտամներ |0 |- | |
|(Monobactams) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ֆոսֆոնաթթվի ածանցյալներ |0 |- | |
|(Phosphonic acid | | | |
|derivates) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Գլիկոպեպտիդներ |0 |- | |
|(Glycopeptides) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Լիպոպեպտիդներ |0 |- | |
|(Lipopeptides) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Օքսազոլիդինոններ |0 |- | |
|(Oxazolidinones) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ֆիդաքսոմիցին (Fidaxomicin)|0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Պլազոմիցին (Plazomicin) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Գլիցիլցիկլիններ |0 |- | |
|(Glycylcyclines) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Էրավացիկլին (Eravacycline)|0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Օմադացիկլին (Omadacycline)|0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Հակավիրուսային | | | |
|դեղամիջոցներ (Antivirals) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ամանտադին (Amantadine) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Բալոքսավիր մարբոքսիլ |0 |- | |
|(Baloxavir marboxil) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ցելգոսիվիր (Celgosivir) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ֆավիպիրավիր (Favipiravir) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Գալիդեսիվիր (Galidesivir) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Լակտիմիդոմիցին |0 |- | |
|(Lactimidomycin) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Լանինամիվիր (Laninamivir) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Մեթիսազոն/մետիսազոն |0 |- | |
|(Methisazone/metisazone) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Մոլնուպիրավիր |0 |- | |
|(Molnupiravir) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Նիտազոքսանիդ |0 |- | |
|(Nitazoxanide) | | | |

|Օսելտամիվիր (Oseltamivir) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Պերամիվիր (Peramivir) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ռիբավիրին (Ribavirin) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ռիմանտադին (Rimantadine) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Տիզոքսանիդ (Tizoxanide) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Տրիազավիրին (Triazavirin) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Ումիֆենովիր (Umifenovir) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Զանամիվիր (Zanamivir) |0 |- | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Հակապրոտոզոալներ | | | |
|(Antiprotozoals) | | | |
|__________________________|_____________|____________|___________________|
|Նիտազոքսանիդ |0 |- | |
|(Nitazoxanide) | | | |
._________________________________________________________________________.
«.
3) որոշման N 2 հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Սույն կարգով չկարգավորված նմուշառման ընթացակարգերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. նոյեմբերի 6
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 6 նոյեմբերի 2025 թվական: